Օտոպլաստիկա
Եղեք կատարյալ
Բարի գալուստ HEG!
Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:
Ինչու՞ ընտրել HEG-ը օտոպլաստիկայի համար
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով ձեր սպասումները։
Օտոպլաստիկա
Արժեքները կարող են փոփոխվել՝ կախված միջամտության ծավալից, բարդությունից և բուժառուի կողմից բժշկի ընտրությունից:
Բժիշկներ
Ի՞նչ է օտոպլաստիկան
Ականջների անհամաչափությունը և լայնականջությունը բավական հաճախ են հանդիպում թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների շրջանում: Փոքր երեխաների դեպքում այս խնդիրները սկզբում անհանգստության առիթ չեն լինում, սակայն տարիքի հետ դառնում են բարդույթների առաջացման պատճառ: Այսպիսի դեպքերում սովորաբար դիմում են ականջների պլաստիկ վիրահատության (օտոպլաստիկա):
Ներկայումս ականջների պլաստիկան թույլատրելի է ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին՝ սկսած 6 տարեկանից․ այս տարիքում արդեն ականջների լիակատար ձևավորումն ավարտված է լինում:
Ականջների նկատելի էսթետիկ դեֆեկտներ՝ լոշտակություն, ականջների անհամաչափություն, ականջախեցիների և ականջաբլթակների դեֆորմացիա և վնասվածքներ։
Լոշտակությունը կամ ավելի ճիշտ է ասել ականջների դիրքի և ձևի անոմալիաները հանդիպում են բնակչության 5%-ի մոտ։ Ականջների անոմալիաները երբեմն նկատելի են անմիջապես ծնվելուց հետո, բայց ավելի հաճախ այն ի հայտ է գալիս 1 տարեկանից հետո, ինչը խոսում է որոշ դեֆորմացիաների՝ ձեռք բերովի լինելու մասին։ Անկասկած ականջների դեֆորմացիաների գործում առանցքային դեր է կատարում ժառանգականությունը, եթե ծնողներից մեկն ունի նման խնդիր, ապա երեխաների մոտ ևս այդ խնդիրը կդրսևորվի, թեև արտահայտվածության աստիճանը կարող է տարբեր լինել։
Օտոպլաստիկան լոշտակության, ականջախեցիների մեծ չափսերի և դրանց դեֆորմացիայի խնդիրները լուծելու միակ վիրահատական միջոցն է:
Ընթացակարգի տեսակները
Ear Pinning
Լոշտակություն
Ականջների պլաստիկ վիրահատության տեսակների մեջ լոշտակության ուղղումը ամենապահանջվածներից է: Այս դեպքում կատարվում է աճառային հյուսվածքների վերափոխում, ձևավորվում է ականջախեցու ճիշտ և բնական ձև այնպես, որ ականջը հնարավորինս մոտ լինի գլխին:
Շտկումը կատարվում է հիմնականում վիրահատական միջամտությամբ: Օտոպլաստիկայի ժամանակ, մկանը կտրվում է և ճիշտ տեղից ամրացվում: Այդպես ականջի չափսը փոքրանում է և մոտեցվում գլխին:
Ականջախեցու չափի ձևափոխում
Եթե մտահոգված եք ականջների ընդլայնված չափով, ապա կարող է իրականացվել ականջախեցու կրճատման պրոցեդուրա, որը օգնում է չափից դուրս մեծ ականջները ավելի համաչափ դարձնել դեմքի մնացած մասի հետ:
Ականջախեցու փոքրացումը կամ մակրոտիայի(գլխի համեմատ մեծ ականջներ) վիրահատությունը ներառում է ականջի հետևի ծալքերում կտրվածքներ անելը ու վերին, ստորին կամ ամբողջ ականջի ավելորդ աճառը և մաշկը հեռացնելը, որպեսզի վիրաբույժը կարողանա նվազեցնել ականջի բարձրությունը և/կամ լայնությունը: Այնուհետև կարերի միջոցով կտրվածքները փակվում են:
Ականջախեցու փոքրացման վիրահատությունը տևում է միջինում 2 ժամ: Վիրահատությունից հետո տեղադրվում է վիրակապ՝ ականջները պաշտպանելու համար:
Ear Reduction
Ear Correction
Ռեկոնստրուկտիվ օտոպլաստիկա
Ռեկոնստրուկտիվ օտոպլաստիկան ցուցված է ականջախեցու կամ դրա մասի բացակայության դեպքում:
Ականջի շտկման վիրահատության ժամանակ շտկվում է ականջի՝ վնասվածքի պատճառով առաջացած կամ ծննդյան օրվանից եղած դեֆորմացիան:
Ականջի վնասվածքները տարածված են, շատ դեպքերում առաջանում են խայթոցի կամ պատռվածքների հետևանքով և կարող են պահանջել շտապ վիրահատություն: Ականջի ուղղման վիրահատությունը կարող է օգնել բարելավելու ականջների տեսքը և վերականգնելու վստահությունը
Ի՞նչ ակնկալել
Նախքան ընթացակարգը պետք է խորհրդակցել օտորինոլարինգոլոգի, ապա վիրաբույժի հետ։
- Նախքան վիրահատությունը կազմակերպվում է հանդիպում պլաստիկ վիրաբույժի հետ, ով ուսումնասիրում է դեպքի առանձնահատկությունները, լուսանկարում և խոսում հակացուցումների մասին:
- Պատրաստ եղեք պատասխանելու անցյալ վիրահատությունների և ընթացիկ կամ նախկին բժշկական վիճակի, ինչպես նաև օգտագործած կամ օգտագործվող դեղամիջոցների վերաբերյալ հարցերին:
- Բուժման տարբերակները որոշելու համար բժիշկը ուսումնասիրում է ականջները՝ ներառյալ դրանց դիրքը, չափը, ձևը և համաչափությունը:
- Քննարկեք ակնկալիքները: Բժիշկը հավանաբար կհարցնի, թե ինչու եք ցանկանում կատարել օտոպլաստիկա և ի՞նչ արդյունքներ եք ակնկալում: Համոզվեք, որ հասկանում եք օտոպլաստիկայի ռիսկերը։
- Պետք է խուսափել ասպիրինից, հակաբորբոքային դեղերից և բուսական հավելումներից, որոնք կարող են մեծացնել արյունահոսության ռիսկը: Բացի այդ, ծրագրե՛ք, որ ինչ-որ մեկը ուղեկցի վիրահատությունից հետո և մնա ձեզ հետ հետվիրահատական առաջին գիշերը:
Վիրահատությունը կարելի է կատարել ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղային անզգայացմամբ․ դա կախված է տարիքից և վախերի առկայությունից։ Մինչև 10 տարեկան երեխաների դեպքում օտոպլաստիկան կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ 10 տարեկանից մեծ երեխաների դեպքում, կախված երեխայի խառնվածքից, կարելի է քննարկել նաև տեղային անզգայացմամբ վիրահատելու նպատակահարմարությունը։ Չափահաս տարիքում վիրահատության համար տեղային անզգայացումը լիովին բավարար է, եթե պացիենտը չունի խիստ արտահայտված վախեր (ֆոբիաներ)։
Օտոպլաստիկան սովորաբար ամբուլատոր միջամտություն է: Այն կարող է տևել 1-3 ժամ՝ կախված ընթացակարգի առանձնահատկություններից և բարդությունից:
Բոլոր կտրվածքներն արվում են ականջի հետևում․ վիրահատությունից հետո տեսանելի սպիներ չեն լինում։ Եթե ականջները դեպի դուրս են ծալված, ապա հնարավոր է դրանք հետ շրջել։ Եթե բացակայում են ականջախեցու որոշ բնական ծալքեր, ապա դրանք հնարավոր է «ստեղծել» ականջի կամ մարմնի այլ հատվածից վերցված հյուսվածքներից։ Վնասված կամ հաստացած ականջախեցիները կարող են վերականգնվել կամ բարակեցվել։ Վիրահատության ավարտին ականջ(ներ)ին դրվում է ճնշող վիրակապ վերականգնման փուլում դրանք ֆիքսված պահելու նպատակով։
Հետվիրահատական շրջանը կախված է անզգայացման տեսակից։ Ընդհանուր անզգայացման դեպքում հետվիրահատական շրջանը մի փոքր ավելի ծանր է, իսկ տեղային անզգայացման դեպքում բուժառուն նույն օրը կարող է գնալ տուն։
Վիրահատությունից հետո սովորաբար լինում է մի փոքր ցավ կամ կապտուկ։ Այտուցների անցնում են մոտ մեկուկես շաբաթից՝ չնայած այն հանգամանքին, որ ականջի տվյալ հատվածը մոտ երեք շաբաթ մնում է զգայուն։ Ճնշող վիրակապը հանվում է 7 օր անց։ Ականջները ևս վիրահատությունից հետո 2-3 շաբաթ թմրած են լինում, սակայն այդ փուլում զգայունությունը կամաց-կամաց վերականգնվում է, իսկ այտուցները անցնում են 2 ամիս հետո: Ամբողջական վերականգնումը տևում է մոտ 5-6 ամիս:
Հիմնականում այդ թմրության շնորհիվ է օտոպլաստիկայի վերականգնման փուլն ընթանում անցավ, ինչն էլ վերջինիս դարձնում է բացառապես տանելի հենց երեխաների մոտ։
Ի տարբերություն պլաստիկ այլ վիրահատությունների՝ օտոպլաստիկայի դեպքում պրոցեդուրայից հետո արդյունքն անմիջապես երևում է:
Հետվիրահատական առաջին 10 օրերը խորհուրդ է տրվում անցկացնել տանը: Այս ժամկետում արգելվում է գլուխը լվանալ․ թրջելը կարող է որոշ բարդությունների պատճառ դառնալ:
Հաճախակի տրվող հարցեր
Այո՛, օտոպլաստիկան լոշտակության, ականջախեցիների մեծ չափսերի և դրանց դեֆորմացիայի խնդիրները լուծելու միակ մշտական լուծումն է:
Բուժառուների մեծամասնությունը կարծում է, որ 2 շաբաթը բավական ժամանակ է վիրահատության հետևանքներից վերականգնվելու համար, սակայն խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո մինչև 3 ամիս զերծ մնալ ծանր գործողություններից, ինչպիսին է ծանր սպորտը:
Դա կախված է դեպքից, շատ դեպքերում մենք կարող ենք վիրահատություններ կատարել տեղային անզգայացման պայմաններում, ինչը նշանակում է, որ հիվանդը նույն օրը կկարողանա տուն գնալ, բայց որոշ դեպքերում վիրաբույժը կարող է խորհուրդ տալ մեկ գիշեր մնալ հիվանդանոցում՝ դինամիկ հսկողության նպատակով։
Վիրահատական այս միջամտությունը կատարվում է 6 տարեկանից, երբ աճառն ամբողջովին ձևավորված է լինում, և հնարավոր է կատարել օտոպլաստիկա: Այս տարիքը ռիսկային է այն առումով, որ երեխան սկսում է դպրոց գնալ, և կարող են առաջանալ հոգեբանական խնդիրներ, ուստի այդ տարիքում վիրահատելը ճիշտ է:
Վիրահատությունից հետո ցավ չի լինում։ Այն ուղակի նման է հասարակ վերքի ցավի՝ ականջի հետևում։ Վիրահատությունից հետո տեսանելի սպի չի առաջանում։
Օտոպլաստիկան չնչին ռիսկեր պարունակող անվտանգ և արդյունավետ միջամտություն է։ Ականջախեցու վիրահատության հնարավոր բարդությունները ներառում են՝ անզգայացման հակազդեցություն, արյունահոսություն, վարակ, արյան գնդեր, տհաճ վերքեր, անհամաչափություն և դժգոհություն կոսմետիկ տեսանկյունից։
Օտոպլաստիկա առաջարկում է բազմաթիվ առավելություններ, որոնք այն դարձնում են հանրաճանաչ ընտրություն ծնողների համար, ովքեր ցանկանում են օգնել իրենց երեխաներին և մեծահասակներին շտկել իրենց ականջների ձևը: Այս վիրահատությունը անվտանգ է, արդյունքը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։
Կան դեպքեր, որոնց ժամանակ ականջների պլաստիկ վիրահատությունը հակացուցված է։ Ահա թե որոնք են դրանք՝
- Օնկոլոգիական հիվանդություններ
- Հղիություն, կրծքով կերակրել
- Արյան մակարդելիության խախտում
- Քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան
- Մինչեւ 4-5 տարեկան հասակ
Մինչեւ վիրահատությունը հիվանդը պետք է համապատասխան բուժզննում անցնի։ Պետք է նշել, որ օտոպլաստիկան ցուցված է անգամ 6 տարեկան և բարձր երեխաների համար։