Հոնքերի փոխպատվաստում | Ապրիր գեղեցիկ | HEG

Հոնքերի
փոխպատվաստում

Ապրիր գեղեցիկ

Ի՞նչ է հոնքերի փոխպատվաստումը

Հոնքերը կարևոր դեր են խաղում դեմքի ձևավորման համար: Գենետիկան կարող է դեր խաղալ հոնքերի տեսքի և խտության վրա. որոշ մարդիկ ծնվում են հոնքերի հաստ, առատ մազերով, իսկ մյուսներինը բարակ, նոսր մազեր են: Շատ մազեր չունեցող մարդիկ կոսմետիկ միջոցներով հաճախ դրանք դարձնում են ավելի հագեցած կամ հաստ:

 

Հոնքերը, բացի էսթետիկ տեսքից, նաև պաշտպանողական կարևոր դեր են կատարում աչքերի համար։

Հոնքերի մազաթափությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով. որոշ դեղամիջոցների օգտագործումը, վնասվածքները, առողջական խնդիրները կամ նույնիսկ որոշ վիտամինների չափից ավելի ընդունումը կարող է հանգեցնել հոնքերի մազաթափության: 

Հոնքերի քիչ մազեր ունեցող կամ ընդհանրապես չունեցող մարդիկ կարող են ցանկանալ փոխել իրենց տեսքը: Նման դեպքերում հոնքերի փոխպատվաստումը լավ տարբերակ է, որը օգնում է փոխելու հոնքերի տեսքը՝ ավելի հագեցած տեսք հաղորդելով:

Հոնքերի փոխպատվաստման ժամանակ օգտագործվում է մազերի գրաֆթերը: Փոխպատվաստվող գրաֆթերը վերցվում է գլխի հետևի հատվածից՝ մազերի և արմատների (ֆոլիկուլների) հետ միասին և տեղափոխվում հոնքերի հատված: 

Հոնքերի փոխպատվաստումը նրանց համար է, ում հոնքերի մազերը թափվել են, ունեն խունացած հոնքերի դաջվածք, բայց ցանկանում են ավելի ամբողջական հոնքեր: Այս միջոցը կարող են ընտրել նաև նրանք, ովքեր ունեն մաշկի վրա այրվածքների կամ սպիների նման հետք թողած վնասվածք։ Հոնքերի փոխպատվաստումը լավ տարբերակ է նաև նրանց համար, ովքեր ունեն մազաթափություն առաջացնող առողջական վիճակ, ինչպիսին է տրիխոտիլոմանիան կամ ալոպեցիան:

Հոնքերի փոխպատվաստումը մշտական լուծում է՝ հոնքերին ավելի հագեցած տեսք հաղորդելու, ոչ թե դիմահարդարման միջոցով ժամանակավոր տեսք տալու: Ընթացակարգը առավել տարածված է կանանց շրջանում, սակայն տղամարդիկ նույնպես ընտրում են կոսմետիկ վիրահատությունը՝ որպես խնդրի հիմնական լուծում:

Հիվանդանոցային ռեժիմ

1 օր

Վիրահատության տևողություն

3-4 ժամ

Անզգայացում

տեղային

Գնացուցակ

Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով

Ընթացակարգի տեսակները

FUE method

FUE մեթոդը

FUE (follicular unit excision) տեխնիկայի կիրառման ժամանակ դոնոր մազերը մեկ առ մեկ վերցվում են և տեղադրվում։ Սա ցանկացած տեսակի փոխպատվաստման տարածված մեթոդ է և նախընտրելի է այն մարդկանց համար, ում պետք է մեծ քանակությամբ մազ փոխպատվաստել: Կարևոր է նշել նաև, որ այն անցավ ընթացակարգ է:

DHI մեթոդը

Այս մեթոդը սովորաբար կիրառվում է փոքր հատվածների փոխպատվաստման համար: Ի տարբերություն FUE մեթոդի՝ գրաֆթերը վերցվում է վիրաբուժական հատուկ գրիչի միջոցով և անմիջապես տեղադրվում:

FUT method

FUT մեթոդը

FUT — Follicular Unit Transplantation։ Հայտնի է նաև որպես մազերի՝ շերտերով փոխպատվաստման տեխնոլոգիա: Այս մեթոդի կիրառման ընթացքում գլխի հետևի մասից հանվում է առողջ մազերով դոնորական մաշկի բարակ շերտ, ապա մազարմատները  տեղադրվում են ցանկալի հատվածում: Կտրվածքի տեղը փակվում է կարերով, հետևի հատվածում մնում է նուրբ սպի, որը սովորաբար ծածկվում է մազերով։

Մազերի փոխպատվաստման ոլորտում վերջին տարիների նոր զարգացումների պատճառով FUT մեթոդն այլևս շատ չի օգտագործվում:

Ինչ ակնկալել

Բժիշկներ

Նարեկ Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Հաճախակի տրվող հարցեր

Հոնքերի փոխպատվաստումը ցավոտ չէ, քանի որ բուժառուն ստանում է անզգայացում՝ վիրահատության ընթացքում ոչինչ չզգալու համար: Հնարավոր է՝ մեղմ ցավ զգացվի, քանի որ մաշկը բուժվում է ընթացակարգից հետո: Վիրաբույժը կարող է ցավազրկող դեղեր նշանակել, կամ բուժառուն կարող է ընդունել առանց դեղատոմսի ցավազրկողներ՝ անհանգստությունը թեթևացնելու համար:

Այն տևում է 6-12 շաբաթ, մինչև փոխպատվաստված հատվածում նկատվի նոր մազերի աճ: Վիրահատության հատվածից մազեր կորցնելը նորմալ է. դա օգնում է մազերի ֆոլիկուլներում նոր մազերի աճի համար տեղ բացելուն:

Հոնքերի փոխպատվաստման վիրահատությունից հետո կարող եք բավականաչափ լավ զգալ և մի քանի օր անց աշխատանքի վերադառնալ, այնուամենայնիվ, դեպքերը տարբեր են․ դա պետք է ճշտել վիրաբույժի հետ: Առնվազն վեց շաբաթ պետք է խուսափել ծանր գործողություններից, ինչպիսին է սպորտով զբաղվելը։

Հոնքերի փոխպատվաստումը երկարաժամկետ լուծում է: Արդյունքները կարող են պահպանվել ողջ կյանքի ընթացքում:

Հոնքերի մասնակի կամ ամբողջական կորստի տարածված պատճառներն են՝ աուտոիմուն հիվանդությունները և առաջացած սպիները, հետվնասվածքային սպիները, քիմիաթերապիան:

Այո՛, միանգամայն անվտանգ է․ քանի որ դոնորը սեփական մազերն են, օրգանիզմը չի մերժի փոխպատվաստված մազերը։ Դա նշանակում է, որ բուժման արդյունքները գոհացուցիչ են լինում, իսկ հոնքերը բնական տեսք են ունենում։

 

Հոնքերի փոխպատվաստման պրոցեդուրան տևում է միջին հաշվով 2-3 ժամ:

 

Scroll to Top