Դեմքի ձգում | Ունեցեք ավելի երիտասարդ մաշկ | HEG

Դեմքի ձգում

Ավելի բնական, ավելի երիտասարդ

Ի՞նչ է դեմքի ձգումը

Բոլորն էլ ցանկանում են ունենալ գեղեցիկ և երիտասարդ դեմք։ Տարիքի հետ, սակայն, մաշկը կորցնում է իր բնական առաձգականությունը և թուլանում: Արևի վնասակար ճառագայթները, անբարենպաստ եղանակը և ապրելակերպը թուլացած մաշկի հիմնական պատճառներն են:

Փոփոխվող ժամանակների և գեղեցկության չափանիշների հետ մեկտեղ դեմքի ձգման վիրահատությունը գնալով ավելի տարածված է դառնում: Սա վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է անցանկալի փոփոխությունների շտկման համար, ինչպիսիք են ծերացման հետևանքով առաջացած թուլությունը և կնճիռները: Սովորաբար այն կիրառվում է 45-50 տարեկանից հետո։ Դեմքին ավելի թարմ և գրավիչ տեսք հաղորդելու համար վիրահատությունը կարող է ուղեկցվել կոպերի վիրահատությամբ, ճարպային ներարկումներով, մաշկի պիլինգով, բոտոքսով և այլն։

Դեմքի ձգումը երիտասարդացման պրոցեդուրա է, որը բաղկացած է ճարպերի հեռացումից, մաշկի ու մկանների ձգումից: Ծերացման բնական հետևանքները արտահայտիչ են դառնում ձգողականության, արևի ճառագայթների ազդեցության, ծխելու, շրջակա միջավայրի պայմանների, ալկոհոլի օգտագործման և սթրեսի պատճառով, ինչը բերում է մաշկի առաձգականության նվազման: Ավելի քիչ առաձգական մաշկի վրա առաջանում են կնճիռներ, որոնք կարող են հիասթափության և ցածր ինքնագնահատականի պատճառ դառնալ:

Այս վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Կտրվածքները արվում են քունքերում կամ ականջների հետևում, իսկ վիրահատության հետքերը բնականաբար թաքնվում են մազերի բնական գծի տակ։ Կտրվածքները շատ բարակ են և շատ արագ անհետանում են: Վիրահատական այս միջամտության շնորհիվ մաշկը գեղեցիկ ձգվում է և ստանում բնական, երիտասարդ տեսք։ Դեմքի ձգումը կարող է 20 տարով ավելի երիտասարդ տեսք հաղորդել:

Հիվանդանոցային ռեժիմ

1 օր մեկ գիշեր

Վիրահատության տևողությունը

1-ից 2 ժամ

Անզգայացում

ընդհանուր

Գնացուցակ

Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով

Ընթացակարգի տեսակները

Դեմքի ստանդարտ ձգում

Դեմքի ստանդարտ ձգում

Դեմքի ստանդարտ ձգումը (լիֆթինգը) ապահովում է կրկնակզակի մաշկի հարթության վերականգնում, այտոսկրերի ձգում և դեմքի բնական տեսքի վերականգնում: Կատարվում է կտրվածք, որը ձգվում է քունքերից մինչև ականջի հետևը և անցնում մազերի եզրագծով: Այնուհետև տեղաշարժվում են մաշկի տակ գտնվող ավելի խոր հյուսվածքները՝ հեռացնելով ավելորդ մաշկը: Այն վերադարձնում է դեմքի հարթ տեսքը:

Դեմքի մինի լիֆթինգ

Դեմքի մինի ձգումը հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր պահանջում են քիչ թուլացած մաշկի շտկում: Վիրահատությունը ներառում է յուրաքանչյուր ականջի վերևում գտնվող մազերի եզրագծի երկայնքով փոքր կտրվածքներ: Մուտքի այս կետերով բարձրացվում է այտերի շուրջ հյուսվածքը: 

Դեմքի մինի լիֆթինգ

Դեմքի ամբողջական լիֆթինգ

Դեմքի ամբողջական լիֆթինգ

Դեմքի ամբողջական լիֆթինգը դեմքի ամբողջական վիրահատությունն է: Սա կարող է տևել մինչև 4 ժամ և ներառում է վերը նշված գործողությունների ճկուն համադրություն: Այս դեպքում կատարվում է կտրվածքներ, որոնք ձգվում են քունքերից մինչև ականջների հետևը՝ ուղղված դեմքի ստորին, միջին և վերին կողմերին:

Լավագույն մեթոդը որոշելու համար անհրաժեշտ է բժշկական խորհրդատվություն HEG-ի փորձառու վիրաբույժների հետ:

Մեր աշխատանքները

Ի՞նչ ակնկալել

Բժիշկներ

Թելման Առաքելյան

Պլաստիկ վիրաբույժ

Գագիկ Ստամբոլցյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Արմեն Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Նարեկ Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Էդգար Հայրապետյան

Պլաստիկ վիրաբույժ

Դավիթ Իսպիրյան

Պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ

Արամ Բորոյան

Պլաստիկ վիրաբույժ

Հաճախակի տրվող հարցեր

Դեմքի ձգման վիրահատությունը հարմար բուժում չէ մակերեսային կնճիռների, արևայրուքների և մաշկի պիգմենտացիայի խանգարումների դեպքում: Մակերեսային կնճիռները հարթվում են ներարկումներով կամ մաշկի խնամքով, ինչպիսիք են լազերային հարթեցումը, քիմիական պիլինգները և բոտոքսը:

Դեմքի ձգման վիրահատությունը սովորաբար տևում է երկու-չորս ժամ: Բայց եթե համատեղ կատարվում են այլ վիրահատություններ, կարող է ավելի երկար տևել:

Տարիքի հետ մաշկը նորից սկսում է կախվել, ուստի դեմքի ձգման վիրահատության արդյունքը մշտական ​​չէ․ այն սովորաբար տևում է մոտ 10 տարի:

Անհրաժեշտ է խուսափել մազերը ներկելուց կամ գունաթափելուց առնվազն վեց շաբաթ վիրահատությունից հետո:

Սպիի ձևավորումը կախված է վիրաբույժի հմտությունից ու փորձից, ինչպես նաև դեմքի ձգման՝ այսօր արդեն առկա նորարարական տեխնիկայից․ սպիների առաջացումը նվազագույնի է հասցվում: Կտրման հատվածները ուշադիր ուսումնասիրվում են վերականգնման ընթացքում՝ դրանց տեսանելիությունը հնարավորինս նվազեցնելու համար: Դրանք շատ լավ թաքնված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում:

Դեմքի ձգման պրոցեդուրաների մեծ մասը կատարվում է 40-60 տարեկանում: Լավագույն արդյունքները նկատվում են նրանց մոտ, ովքեր դեռևս ունեն մաշկի առաձգականություն, լավ ոսկրային կառուցվածք և ամենակարևորը՝ ֆիզիկական լավ վիճակում են:

Վիրահատությունից հետո 2 շաբաթը ապաքինման միջին ժամանակն է․ ամբողջական ապաքինումը պահանջում է 6 շաբաթ։ Դա գուցե երկար ժամանակ է թվում, սակայն ամեն ինչ դարձյալ անհատական է․ դու կարող ես շատ ավելի շուտ վերսկսել քո բնականոն գործունեությունը՝ զարմանալով, թե որքան արագ է իջնում ​​նախնական այտուցը:

Չնայած վերականգնման ընթացքը անհատական է, բոլորին խորհուրդ է տրվում նվազագույնը 1-2 շաբաթ արձակուրդ վերցնել աշխատանքից և չզբաղվել որևէ ծանր գործունեությամբ, ինչպիսին են ֆիզիկական վարժությունները սկզբնական ապաքինման ժամանակահատվածում:

Scroll to Top