Լիպոսակցիա | Լիպոսակցիան Հայաստանում | HEG

Լիպոսակցիա

Ավելի լավ տեսք, ավելի լավ
ինքնազգացողություն, հիմա...

Ի՞նչ է լիպոսակցիան

Լիպոսակցիան վիրաբուժական միջամտություն է, որն օգտագործելով արտածծման եղանակը մարմնի որոշակի հատվածներից, ներառյալ որովայնի, ազդրերի, հետույքի, ձեռքերի կամ պարանոցի ճարպերը հեռացումն է: Լիպոսակցիան կարող է նաև ձևավորել և ուրվագծել այս հատվածները:

 

Կարևոր է նշել, որ լիպոսակցիան ընդհանուր առմամբ չի համարվում քաշի կորստի արդյունավետ մեթոդ կամ քաշի կորստի այլընտրանք: Ավելորդ քաշ ունենալու դեպքում ավելի հավանական է նիհարել դիետայի և վարժությունների կամ բարիատրիկ պրոցեդուրաների (օրինակ ստամոքսի շումտավորումը), քան լիպոսակցիայի միջոցով:

Եթե երկարաձիգ և հյուծիչ մարզումներից, դիետաներից հետո արդյունքը նկատելի չէ, ապա պետք է ոչ թե հուսահատվել, այլ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք փնտրել: Լիպոսակցիան նիհարեցմանն ուղղված միջամտություն չէ։ Այն ճարպային տեղայնացված կուտակումները հեռացնելու վիրահատական գործողություն է։ 

Լիպոսակցիա սովորաբար խորհուրդ է տրվում այն դեպքում, եթե ապրելակերպի փոփոխությունները ցանկալի արդյունք չեն տվել: Այն կարող է հեռացնել ճարպային կուտակումները, որոնք դիմացկուն են վարժություններին և սննդակարգին: Երբ մարդը գիրանում է, ճարպային յուրաքանչյուր բջիջ չափերով և ծավալով մեծանում է: Լիպոսակցիան նվազեցնում է ճարպային բջիջների քանակը մեկուսացված հատվածներում: Նախքան շարունակելու որոշում կայացնելը բուժառուն բժշկի հետ պետք է քննարկի լիպոսակցիայի դրական և բացասական կողմերը: Լիպոսակցիան պետք է իրականացվի միայն մանրակրկիտ քննարկումից հետո:


Լիպոսակցիան իրականացվում է մետաղյա բարակ ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Այն կարող է իրականացվել մարմնի տարբեր հատվածներում ինչպիսիք են որովայնը, ձեռքերի վերին հատվածը, հետույքը, սրունքները, կրծքավանդակը և մեջքը, ազդրերն, կրկնակզակը և պարանոցը:Դեմքի հատվածում հնարավոր է 2-րդ կզակի (կրկնակզակի) և դեմքի օվալի կորեկցիա։ Բացի այդ, լիպոսակցիան կարող է օգտագործվել կրծքագեղձերը նվազեցնելու կամ գինեկոմաստիայի բուժման համար: Այս միջամտությունը հնարավորություն է տալիս բարելավելու և ուղղելու մարմնի կառուցվածքը, եզրագծերը։

Հիվանդանոցային ռեժիմ

1 օր մեկ գիշեր

Վիրահատության տևողություն

1-2 ժամ

Անզգայացում

ընդհանուր կամ տեղային

Գնացուցակ

Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով

Ընթացակարգի տեսակը

Ուլտրաձայնային լիպոսակցիան ​

Ուլտրաձայնային լիպոսակցիան

Ուլտրաձայնային լիպոսակցիան գոյություն ունի արդեն մոտ 40 տարի: Ուլտրաձայնը օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որոնք կարող են մեծ քանակությամբ էներգիա ստեղծել այն հյուսվածքներում, որտեղ այն կենտրոնացած է: Գործողության միջոցով իրականացվում է մարմնի տարբեր հատվածքների ճարպային կուտակումների քայքայում և հեռացում:

Ուլտրաձայնային լիպոսակցիան հաճախ օգտագործվում է ճարպի ավելի խիտ շերտ ունեցող հատվածներում, ինչպիսիք են տղամարդու կրծքավանդակը, մեջքը և այլ մասեր, որտեղ ավանդական լիպոսակցիան կարող է դժվար լինել:

Ուլտրաձայնային լիպոսակցիան քաշի կորստի պրոցեդուրա է, որի ժամանակ ճարպային բջիջները մինչ օրգանիզմից հեռացնելը հեղուկացվում են: Դա արվում է ուլտրաձայնային հսկողության ներքո՝ զուգակցված ուլտրաձայնային ալիքների հետ, որպեսզի թիրախավորվի ճարպային բջիջները: Այս միջամտության շնորհիվ կարող են հեռացվել ճարպային կուտակումների փոքր հատվածները, որոնցից դժվար է ազատվել դիետայի և վարժությունների միջոցով: 

Ուլտրաձայնային լիպոսակցիան այս պրոցեդուրայի ավելի ճշգրիտ ձև է, սակայն ունի մի քանի թերություններ: Նախ՝ սպիների առաջացման ռիսկն ավելի բարձր է։ Առկա է նաև վարակի վտանգ, ինչպես ցանկացած տեսակի վիրահատության դեպքում: Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ այս տեսակի լիպոսակցիան իրենց համար ճիշտ ընտրություն է, հատկապես, եթե ունեն մանրաթելային կամ ավելի դիմացկուն ճարպ:

Լազերային լիպոսակցիա

Լազերային լիպոսակցիան մարմնի ուրվագծերի շտկման ոչ վիրահատական ​​մեթոդ է, որը թույլ է տալիս ոչ միայն հրաժեշտ տալ խնդրահարույց հատվածներում ավելորդ ճարպերին, այլև մոդելավորել մարմնի ծավալները:

Լազերային լիպոսակցիան առանց դիետաների և հոգնեցնող ֆիզիկական վարժությունների օգնում է ստանալու սլացիկ մարմին։

Պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ․ լազերային լիպոսակցիայի կատարման տեխնիկան բուժառուին հնարավորություն է տալիս տեսնելու ընթացքը։

Լազերային տաքացման ժամանակ էլաստենը և կոլագենը սկսում են ակտիվորեն վերարտադրվել։ Դրա շնորհիվ մաշկը հարթվում է, դառնում ավելի երիտասարդ, առաձգական և տոնավորված։

Լազերային լիպոսակցիայի միջոցով տեղի է ունենում մազանոթների կոագուլյացիա, որոնք տեղակայված են ճարպային հյուսվածքում։ Սա զգալիորեն նվազեցնում է հյուսվածքների վնասվումը և պրոցեդուրայից հետո կապտուկների հավանականությունը:

Լազերային լիպոսակցիայով օրգանիզմում կարելի է նկատել հետևյալ դրական փոփոխությունները.

  • մարմնի խնդրահարույց հատվածներում ճարպային ավելորդ կուտակումների հեռացում,
  • ցելյուլիտի հեռացում,
  • մարմնի ցանկալի ծավալների և ուրվագծերի ստացում։

Լազերային լիպոսակցիայի հիմնական ցուցումը մարմնի ցանկացած հատվածում ճարպի կուտակումն է (կանանց ամենատարածված խնդրահարույց հատվածներն են որովայնը և կոնքերը): Այնուամենայնիվ, պետք է նշել, որ լազերային լիպոլիզը, որն արդյունավետ է մարմնի աննշան ճարպային կուտակումները շտկելու համար, ամենևին էլ ճարպակալման բուժման մեթոդ չէ։ Ճարպակալումը պահանջում է սննդաբան-էնդոկրինոլոգի կողմից մշակված համապարփակ ծրագիր և ներառում է կազմվածքի շտկման այլ, ավելի արմատական ​​մեթոդներ, օրինակ՝ վիրաբուժական լիպոսակցիա:

Լազերային լիպոսակցիան վիրահատական ​​միջամտություններից հետո նաև շտկում է անհարթ մաշկը։ Պրոցեդուրան լավ արդյունք է տալիս ցելյուլիտի բուժմանը։

Լազերային լիպոսակցիա ​

Վիրահատական ​​լիպոսակցիա ​

Վիրահատական ​​լիպոսակցիա

Սա լիպոսակցիայի ստանդարտ, նաև ամենահին տեսակը: Այն իրականացվում է մետաղյա բարակ ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։

Այս պրոցեդուրայից հետո վերականգնման ժամկետը կարող է լինել 1-3 ամիս՝ կախված պրոցեդուրայի ծավալից: Լիպոսակցիայի ենթարկվող մարդկանց մեծ մասը կարող է մի քանի օրից վերադառնալ բնականոն կյանքին:

 

Այս տեսակի լիպոսակցիան կարող է կիրառվել մարմնի տարբեր՝ հետույքի, ազդրերի, ոտքերի, որովայնի, մեջքի և ձեռքերի հատվածներում

Այս տեսակի լիպոսակցիայի հիմնական առավելությունն այն է, որ այն հարմար է։ Բացի այդ, երկար ժամանակ օգտագործվել է և «ապացուցված ու հուսալի» պրոցեդուրա է, որը կարող են կատարել շատ բժիշկներ:

 

Վիրահատական ​​լիպոսակցիան ունի նաև մի քանի թերություններ։ Նախ՝ այն առաջացնում է ավելի շատ արյունահոսություն և կապտուկ, քան ցանկացած այլ տեսակի լիպոսակցիա: Երկրորդ՝ ավելի դժվար է վերահսկել ճարպի հեռացումը, ուստի մեծ է բարդությունների առաջացման հավանականությունը: Մարդիկ հաճախ մի քանի պրոցեդուրաներ են անցնում՝ այս տեսակի լիպոսակցիայով ցանկալի արդյունք ստանալու համար:

Լիպոսակցիայի հիմնական թերություններից մեկն այն է, որ շատ մարդիկ դրա միջով անցնելու համար ընդհանուր անզգայացում են պահանջում: Լիպոսակցիայի նոր տեսակները սովորաբար կարող են իրականացվել միայն տեղային անզգայացմամբ, շատերը ստիպված են ընդհանուր անզգայացում անցնել այս տեսակի համար: Սա հանգեցնում է պոտենցիալ բարդությունների և կողմնակի ազդեցությունների նոր շարքի: 



Մեր աշխատանքները

Ի՞նչ ակնկալել

Բժիշկներ

Սեթ Ղազարյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Գագիկ Ստամբոլցյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Արմեն Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Նարեկ Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Էդգար Հայրապետյան

Պլաստիկ վիրաբույժ

Արամ Բորոյան

Պլաստիկ վիրաբույժ

Հաճախակի տրվող հարցեր

Այո՛, լիպոսակցիան միանգամայն անվտանգ պրոցեդուրա է, և հետվիրահատական ​​ցուցումներին ուշադիր հետևելու դեպքում լուրջ բարդություններ հազվադեպ են առաջանում:

Լիպոսակցիայի ժամանակ փոքր կտրվածքներ են արվում ճարպային ավելորդ բջիջները հեռացնելու համար: Այս կտրվածքները փոքր են և հնարավորության դեպքում արվում են աննկատ հատվածներում, որպեսզի ավելի քիչ նկատելի լինեն։ Դուք կստանաք վիրահատությունից հետո խնամքի ցուցումներ։

Կախված նրանից, թե որքան ճարպ է հեռացվել, դուք կարող եք ակնկալել, որ վերջնական արդյունքները տեսանելի կլինեն ընթացակարգից 1-3 ամիս հետո:

Լիպոսակցիան կարող է հեռացնել մարմնի ավելցուկային ճարպը և օգնել հասնելու ձեր մարմնի ցանկալի ուրվագծին, սակայն կարևոր է ունենալ իրատեսական ակնկալիքներ և իմանալ, որ նոր տեսքը երկարաժամկետ պահպանելու համար անհրաժեշտ է հետևել առողջ ապրելակերպին:

Վերականգնումը կախված է անհատից, բայց ընդհանուր առմամբ մարդկանց մեծամասնությունը կարող է վերադառնալ գրասենյակային աշխատանքի և թեթև գործունեության՝ բուժումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Դուք կարող եք մի փոքր ավելի երկար զգալ այտուցվածություն և անհանգստություն, և ձեզ խորհուրդ կտան առնվազն մեկ ամիս խուսափել ծանր վարժություններից:

Լիպոսակցիան վիրաբուժական պրոցեդուրա է, ուստի վերականգնման առաջին մի քանի օրերին որոշակի այտուց, ցավ և անհանգստություն կլինեն: Վիրահատված բուժառուների մեծամասնությունը նշում է, որ վիրահատությունից հետո ցավ է զգում 4-5 օրվա ընթացքում։ Ցավերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար ընդունել ցավազրկողներ։

Scroll to Top