Օտոպլաստիկա | Ականջի պլաստիկ վիրահատություն | HEG
отопластика

Օտոպլաստիկա

Եղեք կատարյալ

Ի՞նչ է օտոպլաստիկան

Ականջների անհամաչափությունը և լայնականջությունը բավական հաճախ են հանդիպում թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների շրջանում: Փոքր երեխաների դեպքում այս խնդիրները սկզբում անհանգստության առիթ չեն լինում, սակայն տարիքի հետ դառնում են բարդույթների առաջացման պատճառ: Այսպիսի դեպքերում սովորաբար դիմում են ականջների պլաստիկ վիրահատության (օտոպլաստիկա):

Ներկայումս ականջների պլաստիկան թույլատրելի է ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին՝ սկսած 6 տարեկանից․ այս տարիքում արդեն ականջների լիակատար ձևավորումն ավարտված է լինում:

Ականջների նկատելի էսթետիկ դեֆեկտներ՝ լոշտակություն, ականջների անհամաչափություն, ականջախեցիների և ականջաբլթակների դեֆորմացիա և վնասվածքներ։

Լոշտակությունը կամ ավելի ճիշտ է ասել ականջների դիրքի և ձևի անոմալիաները հանդիպում են բնակչության 5%-ի մոտ։ Ականջների անոմալիաները երբեմն նկատելի են անմիջապես ծնվելուց հետո, բայց ավելի հաճախ այն ի հայտ է գալիս 1 տարեկանից հետո, ինչը խոսում է որոշ դեֆորմացիաների՝ ձեռք բերովի լինելու մասին։ Անկասկած ականջների դեֆորմացիաների գործում առանցքային դեր է կատարում ժառանգականությունը, եթե ծնողներից մեկն ունի նման խնդիր, ապա երեխաների մոտ ևս այդ խնդիրը կդրսևորվի, թեև արտահայտվածության աստիճանը կարող է տարբեր լինել։ 

 

Օտոպլաստիկան լոշտակության, ականջախեցիների մեծ չափսերի և դրանց դեֆորմացիայի խնդիրները լուծելու միակ վիրահատական միջոցն է:



Հիվանդանոցային ռեժիմ

1 օր

Վիրահատության տևողություն

1-2 ժամ

Անզգայացում

տեղային

Գնացուցակ

Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով

Ընթացակարգի տեսակները

Ear Pinning

Լոշտակություն

Ականջների պլաստիկ վիրահատության տեսակների մեջ լոշտակության ուղղումը ամենապահանջվածներից է: Այս դեպքում կատարվում է աճառային հյուսվածքների վերափոխում, ձևավորվում է ականջախեցու ճիշտ և բնական ձև այնպես, որ ականջը հնարավորինս մոտ լինի գլխին: 

Շտկումը կատարվում է հիմնականում վիրահատական միջամտությամբ: Օտոպլաստիկայի ժամանակ, մկանը կտրվում է և ճիշտ տեղից ամրացվում: Այդպես ականջի չափսը փոքրանում է և մոտեցվում գլխին: 

Ականջախեցու չափի ձևափոխում

 

Եթե մտահոգված եք ականջների ընդլայնված չափով, ապա կարող է իրականացվել ականջախեցու կրճատման պրոցեդուրա, որը օգնում է չափից դուրս մեծ ականջները ավելի համաչափ դարձնել դեմքի մնացած մասի հետ:

Ականջախեցու փոքրացումը կամ մակրոտիայի(գլխի համեմատ մեծ ականջներ) վիրահատությունը ներառում է ականջի հետևի ծալքերում կտրվածքներ անելը ու վերին, ստորին կամ ամբողջ ականջի ավելորդ աճառը և մաշկը հեռացնելը, որպեսզի վիրաբույժը կարողանա նվազեցնել ականջի բարձրությունը և/կամ լայնությունը: Այնուհետև կարերի միջոցով կտրվածքները փակվում են:

Ականջախեցու փոքրացման վիրահատությունը տևում է միջինում 2 ժամ: Վիրահատությունից հետո տեղադրվում է վիրակապ՝ ականջները պաշտպանելու համար:

Ear Reduction

Ear Correction

Ռեկոնստրուկտիվ օտոպլաստիկա

Ռեկոնստրուկտիվ օտոպլաստիկան ցուցված է ականջախեցու կամ դրա մասի բացակայության դեպքում: 

Ականջի շտկման վիրահատության ժամանակ շտկվում է ականջի՝ վնասվածքի պատճառով առաջացած կամ ծննդյան օրվանից եղած դեֆորմացիան:

Ականջի վնասվածքները տարածված են, շատ դեպքերում առաջանում են խայթոցի կամ պատռվածքների հետևանքով և կարող են պահանջել շտապ վիրահատություն: Ականջի ուղղման վիրահատությունը կարող է օգնել բարելավելու ականջների տեսքը և վերականգնելու վստահությունը

Մեր աշխատանքները

Ի՞նչ ակնկալել

Բժիշկներ

Կարեն Դանիելյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Սեթ Ղազարյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Արմեն Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Նարեկ Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Դավիթ Իսպիրյան

Պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ

Արամ Բորոյան

Պլաստիկ վիրաբույժ

Հաճախակի տրվող հարցեր

Այո՛, օտոպլաստիկան լոշտակության, ականջախեցիների մեծ չափսերի և դրանց դեֆորմացիայի խնդիրները լուծելու միակ մշտական լուծումն է:

Բուժառուների մեծամասնությունը կարծում է, որ 2 շաբաթը բավական ժամանակ է վիրահատության հետևանքներից վերականգնվելու համար, սակայն խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո մինչև 3 ամիս զերծ մնալ ծանր գործողություններից, ինչպիսին է ծանր սպորտը:

Դա կախված է դեպքից, շատ դեպքերում մենք կարող ենք վիրահատություններ կատարել տեղային անզգայացման պայմաններում, ինչը նշանակում է, որ հիվանդը նույն օրը կկարողանա տուն գնալ, բայց որոշ դեպքերում վիրաբույժը կարող է խորհուրդ տալ մեկ գիշեր մնալ հիվանդանոցում՝ դինամիկ հսկողության նպատակով։ 

Վիրահատական այս միջամտությունը կատարվում է 6 տարեկանից, երբ աճառն ամբողջովին ձևավորված է լինում, և հնարավոր է կատարել օտոպլաստիկա: Այս տարիքը ռիսկային է այն առումով, որ երեխան սկսում է դպրոց գնալ, և կարող են առաջանալ հոգեբանական խնդիրներ, ուստի այդ տարիքում վիրահատելը ճիշտ է:

Վիրահատությունից հետո ցավ չի լինում։ Այն ուղակի նման է հասարակ վերքի ցավի՝ ականջի հետևում։ Վիրահատությունից հետո տեսանելի սպի չի առաջանում։ 

Օտոպլաստիկան չնչին ռիսկեր պարունակող անվտանգ և արդյունավետ միջամտություն է։ Ականջախեցու վիրահատության հնարավոր բարդությունները ներառում են՝ անզգայացման հակազդեցություն, արյունահոսություն, վարակ, արյան գնդեր, տհաճ վերքեր, անհամաչափություն և դժգոհություն կոսմետիկ տեսանկյունից։

Օտոպլաստիկա առաջարկում է բազմաթիվ առավելություններ, որոնք այն դարձնում են հանրաճանաչ ընտրություն ծնողների համար, ովքեր ցանկանում են օգնել իրենց երեխաներին և մեծահասակներին շտկել իրենց ականջների ձևը: Այս վիրահատությունը անվտանգ է, արդյունքը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։

Կան դեպքեր, որոնց ժամանակ ականջների պլաստիկ վիրահատությունը հակացուցված է։ Ահա թե որոնք են դրանք՝

  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Հղիություն, կրծքով կերակրել
  • Արյան մակարդելիության խախտում
  • Քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան
  • Մինչեւ 4-5 տարեկան հասակ

Մինչեւ վիրահատությունը հիվանդը պետք է համապատասխան բուժզննում անցնի։ Պետք է նշել, որ օտոպլաստիկան ցուցված է անգամ 6 տարեկան և բարձր երեխաների համար։ 

Scroll to Top