Ինչու՞ ընտրել HEG
Վստահությունը ձեռք է բերվում, երբ գործողությունները համընկնում են բառերի հետ
Միջազգայնորեն հավատարմագրված և պարգևատրված
HEG-ը բժշկական զբոսաշրջության հեղինակավոր ընկերություն է՝ ազգային և միջազգային հավատարմագրումներով: HEG-ը հավատարմագրված է Առողջապահության Հավատարմագրման Ամերիկյան հանձնաժողովի (ACHC) և Տնային Առողջության Պահպանման Որակի հանձնաժողով (HQAA) կողմից և տասներկու տարի անընդմեջ արժանացել է “Բուժառուների սպասարկման մրցանակին”:
Միջազգայնորեն հավատարմագրված և պարգևատրված
Վկայագրված և միջազգայնորեն հավատարմագրված վիրաբույժներ
Վկայագրված և միջազգայնորեն հավատարմագրված վիրաբույժներ
HEG-ը համագործակցում է վիրաբույժների հետ՝ ելնելով նրանց որակավորումից և փորձից: Բացի այդ, HEG-ը սահմանել է չափորոշիչներ՝ անկախ բժշկական հանձնաժողովի օգնությամբ՝ չափելու գործընկեր վիրաբույժների աշխատանքը, ինչպիսիք են վիրահատության հաջողությունը, բարդությունների մակարդակը և հիվանդի գոհունակությունը: Այս չափանիշների հիման վրա HEG-ը եռամսյակային կտրվածքով գնահատում է յուրաքանչյուր գործընկեր վիրաբույժի և վստահեցնում է, որ համագործակցում է այն վիրաբույժների հետ, ում աշխատանքը գերազանցում է ստանդարտները:
Հիվանդակենտրոն մոտեցում
HEG-ի համար առաջնահերթությունը մեր բուժառուների առողջությունն ու գոհունակությունն է: Մեր նոր բուժառուների մեծ մասը դիմում է մեզ՝ հիմնվելով իրենց ընկերների և հարազատների դրական արձագանքների վրա:
Հիվանդակենտրոն մոտեցում
HEG-ի բուժքույրը հյուրանոցում գտնվող հիվանդներին աջակցելու համար
HEG-ի բուժքույրը հյուրանոցում գտնվող հիվանդներին աջակցելու համար
HEG-ի բուժքույրը, ով խոսում է անգլերեն և ռուսերեն լեզուներով, կայցելի հիվանդանոց՝ նախքան դուրս գրվելը, և հյուրանոց՝ ձեր կացության ընթացքում՝ օգնելու, ստուգելու ձեր կենսական նշանակության ցուցանիշները (արյան ճնշում, ջերմությունը, զարկերակը), հեռացնելու արտահոսքի խողովակները, օգնելու ցնցուղ ընդունել, օգնելու հասկանալ, թե ինչպես ընդունել դեղորայքը վիրահատությունից հետո և բացատրել խնամքի ցուցումները: Բուժառուի կարիքների համար բուժքույր հասանելի կլինի նաև 24/7: HEG-ը հպարտ է լինել միակ բժշկական զբոսաշրջային ընկերությունը ոլորտում, որն ապահովում է այս ծառայությունը:
Գոհունակության երաշխիք
Թեև բարդությունները շատ հազվադեպ են, եթե դրանք առաջանան, HEG-ն իր բուժառուներին կաջակցի անվճար ուղղիչ վիրահատությամբ:
Գոհունակության երաշխիք
Լավագույն գնի երաշխիք
Լավագույն գնի երաշխիք
HEG-ը երաշխավորում է, որ բուժառուներին առաջարկվում են շուկայում լավագույն գները: Եթե դուք գտնեք նույն բուժումը նույն բժշկի մոտ ավելի ցածր գնով մեկ այլ վայրում (ինչը, կարծում ենք, դուք չեք գտնի), մենք անմիջապես կհամապատասխանենք գինը և կտրամադրենք ձեզ մեկ գիշեր անվճար կացություն մեր համաձայնեցված հյուրանոցներում:
Բուժման համալիր փաթեթներ
HEG-ն առաջարկում է համալիր փաթեթներ՝ իր բուժառուների համար ամեն ինչ հեշտացնելու նպատակով : Բուժառուները կարիք չունեն անհանգստանալու «այլ մանրամասների համար», HEG-ը կարող է ամեն ինչ կազմակերպել նրանց համար: Համալիր փաթեթները ներառում են կացարան, օդանավակայանի տրանսֆեր, բազմալեզու հյուրընկալողներ, խորհրդատվություն, զննումներ և դեղորայք:
Բուժման համալիր փաթեթներ
Անվճար խորհրդատվություն և բուժման ծրագիր
Անվճար խորհրդատվություն և բուժման ծրագիր
HEG-ը գումար չի գանձում խորհրդատվության կամ բուժման պլանների համար:
Թափանցիկություն
HEG-ը չունի որևէ գաղտնի վճարուներ: Դուք նախապես տեղյակ կլինեք բոլոր ծախսերի մասին:
Թափանցիկություն
Վերադարձ համայնքին
Վերադարձ համայնքին
HEG-ը պարբերաբար անվճար բուժման փաթեթներ է տրամադրում հայ ցածր եկամուտ ունեցող բուժառուներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ստանալ ցանկալի արդյունք: