Մազերի փոխպատվաստում | Մազերի տրանսպլանտացիա

Մազերի
փոխպատվաստում

Վստա՛հ եղեք

Ի՞նչ է մազերի փոխպատվաստումը

Մազերի տրանսպլանտացիան մազերի տեղափոխման վիրաբուժական եղանակ է, որի արդյունքում սեփական մազերը ճաղատացած հատված  են տեղափոխվում ծոծրակային կամ քունքային հատվածից:  Դոնոր հատվածի մազարմատները գործնականում առողջ են ողջ կյանքի ընթացքում և պահպանում են իրենց անատոմիական և ֆիզիոլոգիական հատկանիշները: Մազերի տրանսպլանտացիայի հիմքում ընկած է մազարմատների տեղափոխությունը ավելի խիտ  հատվածներից բացակա հատվածներ: Այսպիսով, կատարվում է սեփական մազերի վերաբաշխում: Այսօր սպիների և անդրոգեն ալոպեցիայի դեպքում մազածածակույթի վերակագնման  միակ արդյունավետ միջոցը սեփական մազերի փոխպատվաստումն է:

Մազերի փոխպատվաստման նպատակն է վերականգնել ավելի երիտասարդ տեսքը նրանց համար, ովքեր տառապում են մազաթափությունից, հատկապես անդրոգեն ալոպեկիայից: 

Մազերի փոխպատվաստման վիրահատությունը մի ընթացակարգ է, որն օգտագործվում է կորցրած մազերի վերականման համար:  Այդ խնդրին բախվելուց հետո սկսում ենք տարբեր մեթոդներով վերականգնել մեր գեղեցիկ մազերը, սակայն ոչ միշտ է հաջողվում։ Այժմ գոյություն ունի մի մեթոդ՝ մազերի փոխպատվաստում, որի միջոցով ճաղատության դեպքում վերականգնվում է մազածածկույթը, իսկ նոսր լինելու դեպքում դառնում ավելի խիտ։

Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տղամարդկանց սովորական ճաղատությամբ (նաև հայտնի է որպես անդրոգեն ալոպեկիա), գլխի բորբոքումով կամ գլխի վնասվածքով: Այրվածքներից, վիրահատություններից կամ ավտովթարներից առաջացած վնասվածքները կարող են մազաթափության հետք թողնել, որոնք կարող են վերականգնվել մազերի փոխպատվաստման միջոցով:

Կան մազերի կորստի բազմաթիվ պատճառներ: Երբեմն մազաթափությունը ժամանակավոր է, բայց կարող է լինել մշտական։ Մազերի փոխպատվաստումը կարող է օգնել մշտական մազաթափությանը, որն առաջանում է.

  • աուտոիմուն հիվանդություն, որը ազդում է մազերի ֆոլիկուլների վրա,
  • անդրոգեն ալոպեկիա կամ ճաղատություն,
  • վահանաձև գեղձի հիվանդություններ կամ հորմոնալ անհավասարակշռություն,
  • վնասվածքների կամ այրվածքների պատճառով առաջացած սպիներ:

Մազերի փոխպատվաստման ցուցումներ.

  • անդրոգեն մազաթափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ,
  • սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած,
  • մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր տեղակայում (հիմնականում ժառանգական),
  • հոնքերի և դեմքի մազածածկույթի վերականգնում:
  • Ճակատային գծի շտկում՝ անհաջող էպիլյացիայից հետո: 

Հիվանդանոցային ռեժիմ

1 օր

Վիրահատության տևողություն

6-8 ժամ

Անզգայացում

տեղային

Գնացուցակ

Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով

Ընթացակարգի տեսակները

Follicular Unit Extraction (FUE)

Ֆոլիկուլների կետային փոխպատվաստում FUE

FUE (ֆոլիկուլների կետային փոխպատվաստում)  առանց մաշկը կտրելու` հատուկ սարքի միջոցով  դոնոր մազարմատները (գրաֆթերը) վերցվում են մեկը մյուսի հետևից: Այս եղանակը նախատեսում է սափրել կամ շատ կարճ կտրել ծոծրակային (դոնոր) շրջանի մազերը, ինչը չի պահանջվում  FUT եղանակի պարագայում: Փոքր վնասվածքները, որոնք առաջանում են գրաֆթերը վերցնելուց, վերականգնվում են  մեկ շաբաթվա ընթացքում:

Ֆոլիկուլյար միավորի տրանսպլանտացիա FUT

FUT (Ֆոլիկուլյար միավորի տրանսպլանտացիա) մեթոդի կիրառման ժամանակ փոխպատվաստվող մազերը վերցնում են ծոծրակային շրջանից մաշկի բարակ շերտի տեսքով, որից հետո ծոծրակի վերքը կարվում է: Դրանից հետո մասնագետների խումբը կտրած մաշկի շերտը բաժանում է մանր մասերի, որոնք պարունակում են 1-4 մազարմատ: Հետագայում հատված մաշկի կտորները իմպլանտացվում են ճաղատ շրջանի մաշկում՝ նախօրոք բացված անցքերի մեջ: Ամբողջ պրոցեդուրան կատարվում է տեղային անզգայացմամբ։

FUE և FUT մազերի փոխպատվաստման հիմնական տարբերությունն այն է, թե ինչպես են մազերը հանվում: FUT մազերի փոխպատվաստման դեպքում գլխի հետևի մասում մազի շերտի հեռացումը հանգեցնում է գծային սպիի, մինչդեռ FUE մազերի փոխպատվաստման ժամանակ առանձին ֆոլիկուլային միավորների փոխպատվաստման ժամանակ ընդհանուր առմամբ նվազագույն սպիներ են հայտնվում. FUE փոխպատվաստման արդյունքում առաջացած սպին փոքր կետի տեսք է ունենում: FUT մազերի փոխպատվաստում անցած շատերը երկարացնում են իրենց մազերը՝ ծածկելու գծային սպիները:

FUT մազերի փոխպատվաստումը սովորաբար ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան FUE մազերի փոխպատվաստումը, թեև դա կախված է բուժառուրց և ընդհանուր առմամբ փոխպատվաստվող մազերի քանակից: 

Follicular Unit Transplantation(FUT)

Մեր աշխատանքները

Ինչ ակնկալել

Բժիշկներ

Նարեկ Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Հաճախակի տրվող հարցեր

FUT-ը և FUE-ն իրականացվում են տեղային անզգայացմամբ, հետևաբար զգացվում է միայն թեթև անհանգստություն: Կարող է զգացվել նախնական որոշակի ցավ, երբ անզգայացումը իրականացվում է, բայց դա ավելի շատ նման է ձգելու և քաշքշելու, քան ցավի:

Չպետք է ակնկալել, որ բուժումից անմիջապես հետո տեսանելի կլինեն ամբողջական մազեր: Դրանց սկզբնական աճի համար պահանջվում է մոտ 3-6 ամիս․ 4-րդ ամսից հետո մազերը սկսում են աճել ամսական 10%-ով:

Քանի որ մազերի փոխպատվաստումը կատարվում է ձեր սեփական մազերով, որոնք գլխի հետևից և կողքերից տեղափոխվում են ճաղատացած հատված, մազերը կաճեն ձեր ողջ կյանքի ընթացքում:

Փակ բռունցքի չափ ճաղատ կամ նոսրացած գլխամաշկը պահանջում է մոտավորապես 1500 պատվաստում, որպեսզի համապատասխան կերպով լցվի: Պահանջվող պատվաստումների քանակը լավագույնս որոշվում է մազերի փոխպատվաստման վիրաբույժի հետ խորհրդակցության ժամանակ:

Տեղային անզգայացմամբ մի քանի ժամանոց վիրահատության ենթարկվելու ցանկություն և կայուն առողջություն ունեցող յուրաքանչյուր ոք  կարող է ենթարկվել մազերի փոխպատվաստման վիրահատության: Մազերի փոխպատվաստման հաջող վիրահատություն է իրականացվել յոթանասուն տարեկան մի քանի հիվանդների մոտ, որոնք լավ արդյունքներ են գրանցել: Ամեն ինչ կախված է անհատի ընդհանուր առողջությունից: Արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունը և քրոնիկական այլ հիվանդություններ կարող են բացառել դրա իրականացումը: 

 

 Վիրահատությունը կարող է տևել 10-12 ժամ՝ կախված դեպքի բարդությունից և չափից:

Կանայք հիանալի հաջողություններ են ունենում մազերի փոխպատվաստման հարցում:

 

20 տարեկան բուժառուները կարող են հավակնել մազերի փոխպատվաստման: Երիտասարդ բուժառուների դեպքում հետագա մազաթափությունը պետք է ուշադիր դիտարկվի՝ էսթետիկորեն կենսունակ երկարաժամկետ արդյունք ապահովելու համար: Բացի այդ, մի քանի տարի անց մազերի փոխպատվաստման երկրորդ պրոցեդուրան կարելի է կատարել, քանի որ մազաթափություն կարող է նկատվել: 

Այո՛, դա շատ տարածված է, վիրաբույժը կարող է խորհուրդ տալ մեկից ավել պրոցեդուրա օպտիմալ արդյունքներ ստանալու համար: Մազերի երկրորդ փոխպատվաստումը կարող է իրականացվել շատ տարիներ անց։

 

Վիրահատությունից անմիջապես հետո փոխպատվաստված հատվածում կարող են առաջանալ վերքեր, որոնք կանցնեն մեկ շաբաթից: Այդ ընթացքում դրանք կարող են կրել գլխարկ։ FUE-ի թողած փոքր սպիները գրեթե չեն նկատվում վիրահատությունից անմիջապես հետո: FUT հեռացման սպին տեսանելի է միայն այն դեպքում, եթե սպին շրջապատող մազերը չափազանց կարճ կտրված լինեն:

Scroll to Top