Կրծքագեղձի մեծացում | Կրծքի պլաստիկ վիրահատություն
маммопластика

Կրծքագեղձի մեծացում

Օգնում ենք հասնելու
Ձեր նպատակներին

Ի՞նչ է կրծքագեղձի մեծացում (մամոպլաստիկա)

Կրծքագեղձի մեծացումը աշխարհում ամենատարածված կոսմետիկ վիրահատությունն է։ Մենք առաջարկում ենք կրծքագեղձի մեծացման պրոցեդուրաների լայն շրջանակ նրանց համար, ովքեր դժգոհ են իրենց կրծքի ձևից և չափից կամ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո կուրծքը վերականգնել ցանկացող կանանց:

Ժամանակի ընթացքում ծերացման բնական գործընթացները, կնոջ քաշի փոփոխությունները, ծննդաբերությունը, կրծքագեղձի գոյացությունների կապակցությամբ կատարված վիրահատությունները վատթարացնում են կրծքագեղձերի տեսքը:Պլաստիկ վիրաբուժության հայտնվելուց ի վեր կրծքագեղձի մեծացումը և իմպլանտները  պահանջված ձևերից են: Բոլոր տարիքի, մաշկի գույնի և ձևի հասուն կանայք միշտ ցանկացել են վերահսկել իրենց կրծքի չափը: Տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ վիրաբույժը կարող է առաջարկել կրծքերի ամենաբնական տեսքը և զգացողությունը:

 

Դուք իդեալական հավակնորդ եք, եթե առկա են այս պայմանները․

  • Զգում եք, որ քո կուրծքը փոքր է կամ մարմնիդ անհամապատասխան։
  • Ուզում եք վերականգնել կորցրած համաչափությունը։
  • Կուրծքը կախված է մեծ քաշ կորցնելուց հետո։
  • Կաթնագեղձերի ձևն ու չափը փոխվել է հղիության արդյունքում։

Վիրաբուժական այս միջամտությունն իրականացվում է միայն ձևավորված կաթնագեղձերի դեպքում։ Շատ կարևոր է դիմողի սեռահասունությունը, ինչպես նաև իրազեկվածությունը միջամտության ռիսկերի և առավելությունների վերաբերյալ։

 

Կրծքագեղձի մեծացումը, որը հայտնի է նաև որպես մամոպլաստիկա, թույլ է տալիս կանանց մեծացնել կրծքի չափը՝ հաղորդելով նրան համաչափություն: Գործընթացը ներառում է կրծքագեղձի իմպլանտների տեղադրում կրծքի հյուսվածքի տակ: Կրծքագեղձի մեծացումը կարող է հարմար տարբերակ լինել նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բնությունից իրենց տրվածը կամ կանանց համար, որոնք զգում են կրծքի ծավալի կորուստ տարբեր գործոնների պատճառով՝ ներառյալ հղիությունը, ծննդաբերությունը և կրծքով կերակրելը, քաշի կորուստը, վնասվածքը, ծերացումը: Մամոպլաստիկան բարելավում է կրծքերի համաչափությունը, հավասարությունը, ձևը և էսթետիկ տեսքը:

Հիվանդանոցային ռեժիմ

1 օր մեկ գիշեր

Վիրահատության տևողություն

1-2 ժամ

Անզգայացում

ընդհանուր

Գնացուցակ

Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով

Ընթացակարգի տեսակները

Ստորկրծքային կտրվածք

Ստորկրծքային կտրվածք

Այս մեթոդը ներառում է կրծքի տակ գտնվող ծալքի վրա արվող և 1-2 դյույմ երկարությամբ բարակ սպի թողնող կարճ կտրվածք, որը հեշտ է թաքցնել: Այս տեսակի կտրվածքի առավելությունն  այն է, որ ներառում է ավելի լայն մուտքի կետ, որը թույլ է տալիս ճշգրտությամբ ավելի մեծ սիլիկոնե իմպլանտներ տեղադրել:

Անութափոսային կտրվածք

Այս մեթոդը ներառում է թեւատակում արված փոքրիկ կտրվածք, որի միջոցով տեղադրվում է կրծքի իմպլանտը՝ ճշգրիտ տեղադրումն ապահովելու համար օգտագործելով հատուկ գործիքներ: Արդյունքում թեւատակում առաջանում է փոքր սպի, իսկ կրծքավանդակի վրա կտրվածք չի արվում:

Անութափոսային կտրվածք

Հարարեոլյար կտրվածք

Այս դեպքում կտրվածքը կատարվում է արեոլայի արտաքին եզրի և պտուկների շուրջը։ Այն հաճախ օգտագործվում է, եթե նաև կրծքագեղձի բարձրացման վիրահատություն է կատարվում, որի արդյունքում առաջանում է սպի:

Մեր աշխատանքները

Ինչ ակնկալել

Բժիշկներ

Կարեն Դանիելյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Թելման Առաքելյան

Պլաստիկ վիրաբույժ

Սեթ Ղազարյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Գագիկ Ստամբոլցյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Արմեն Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Նարեկ Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Էդգար Հայրապետյան

Պլաստիկ վիրաբույժ

Արամ Բորոյան

Պլաստիկ վիրաբույժ

Հաճախակի տրվող հարցեր

Առաջին 48 ժամվա ընթացքում կարող եք որոշակի անհանգստություն զգալ, օրինակ՝ սեղմվածություն կրծքավանդակում:

Վերականգնումը շատ ավելի արագ է ընթանում       հեռացումից հետո: Կրծքագեղձի մեծացման վիրահատությունից 10 օր անց այտուցը սկսում է թուլանալ։ Վիրահատության արդյունքները տեսանելի են դառնում մեկ ամսվա ընթացքում, երբ վիրակապն ու կրծկալը հանվում են: Այնուամենայնիվ, ամբողջական վերջնական արդյունքը երևում է միայն 6 ամիս հետո:

Սա կանխատեսելի ընթացք է և կարող է տևել մինչև մեկ ամիս վիրահատությունից հետո:

Կրծքագեղձի մեծացման դեպքում պարտադիր չէ, որ ամեն կրծքի վերականգնման ընթացքը նույնը լինի: Մի կուրծքը կարող է ավելի ուռած լինել մյուսից, մեկի վրա ավելի շատ կապտուկներ կարող են լինել, կամ մի կրծքի ապաքինումը մյուսից ավելի երկար կարող է տևել: Դա նորմալ է։

Կրծքագեղձի մեծացման վիրահատությունից հետո որոշ ժամանակ կուրծքը համեմատաբար թմրած է լինում։ Կրծքագեղձի տարբեր չափերը, այտուցը և ցավը լիովին նորմալ են և տարբերվում են յուրաքանչյուր մարդու դեպքում։ Տարբերվում է նաև կրծքի ձևը․ սկզբում այն կլորացված ու ուռած տեսք է ունենում։ Մի քանի ամիս անց կուրծքը վերականգնվում է և բնական տեսք է ստանում:

Կրծքագեղձի իմպլանտների ժամկետը իրականում չի սպառվում, սակայն երաշխավորված չէ ողջ կյանքի ընթացքում: 

Կրծքագեղձի իմպլանտները կսկսեն նվազել և ավելի փափուկ դառնալ 8 շաբաթ անց:

Scroll to Top