Լաբիոպլաստիկա
Այստեղ քեզ համար
Ի՞նչ է լաբիոպլաստիկան
Լաբիապլաստիկան վիրահատական միջամտությամբ սեռական շուրթերի փոքրացումն է:
Վիրահատությունը հակացուցված է մինչև 18 տարեկան աղջիկներին, քանի որ սեռական շուրթերը շարունակում են զարգանալ սեռական հասունացումից հետո մինչև վաղ հասունացման տարիք:
Լաբիապլաստիկան ցուցված է այն կանանց, ովքեր չեն բավարարվում իրենց սեռական օրգանների արտաքին տեսքից։ Շուրթերը կարող են լինել բարակ, հաստ, ավելի մեծ կամ փոքր, ոմանց մոտ սիմետրիկ կամ ասիմետրիկ:
Լաբիոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի միջոցով հնարավոր է վերականգնել շուրթերի ֆունկցիոնալությունը և բարելավել արտաքին տեսքը: Պրոցեդուրայի ընթացքում հնարավոր է կրճատել շրթերը, շտկել դրանց անհամաչափությունը, փոխել ձևը կամ ամբողջությամբ վերականգնել դրանք։
Հեշտոցային շուրթերը մաշկի ծալքեր են, որոնք կազմում են վուլվայի արտաքին մասը, փոքր շրթերը գտնվում են մեծ շրթերի ներսում: Ամենատարածված խնդիրը փոքր սեռական շուրթերի առավել մեծ չափերն են արտաքին շուրթերի համեմատ և կախվում են վերջինից ցած։ Որոշ դեպքերում կանայք ցավ են զգում սեռական հարաբերությունների ժամանակ, հեծանիվ վարելիս կամ ձիարշավի ժամանակ։ Սովորաբար միջամտության իրականացման պատճառ է սեռական մեծ շուրթերի արտաքին տեսքի անհարմարությունը։ Շատերն են ցանկանում փոքրացնել դրանք։
Պրոցեդուրան լիովին անվտանգ է․ այն չի վնասում մարդու մարմնին և օգնում է վերականգնելու ինտիմ հատվածի էսթետիկ գրավչությունը։
Փոքր շուրթերի վիրաբուժական միջամտությունը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել կամ ձևափոխել փոքր շուրթերը: Փոքր շուրթերը լորձաթաղանթի ծալքեր են, որոնք շրջապատում են հեշտոցի մուտքը՝ պաշտպանելով այն բակտերիաներից և վնասվածքներից: Չափազանց մեծ շուրթերը, ինչպես նաև դրանց անհամաչափությունը, կարող են լինել գենետիկ հիվանդությունների հետևանք: Այս վիճակի մեկ այլ պատճառ էլ ծննդաբերությունն է կամ ծերությունը: Եթե շուրթերը չափազանց մեծ են, կանայք կարող են ուժեղ ցավ զգալ սեռական հարաբերության ժամանակ: Անհանգստություն է առաջանում նաև ամենօրյա ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Չափազանց մեծ շուրթերի պլաստիկան բաղկացած է դրանց ավելորդ մասի հեռացումից և մոդելավորումից:
Հիվանդանոցային ռեժիմ
1 օր մեկ գիշեր
Վիրահատության տևողություն
1-2 ժամ
Անզգայացում
տեղային կամ ընդհանուր
Գնացուցակ
Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով
Ընթացակարգի տեսակը
Եզրային հատում
Եզրային հատում
Լաբիոպլաստիկայի այս տեխնիկան ներառում է փոքր շուրթերի՝ ամբողջ երկարությամբ ուղղահայաց կտրվածք, որը կատարելուց հետո հեռացվում են այդ հատվածի հեշտոցային ավելորդ հյուսվածքները: Այս տեխնիկան հատկապես արդյունավետ է շուրթերի մուգ եզրերը հեռացնելու համար և ապահովում է առավելագույն արդյունք՝ շտկելով անհամաչափությունները:
Սեպաձև հատում
Սեպաձև լաբիոպլաստիկայի տեխնիկան ներառում է հյուսվածքի սեպաձև հատում և հեռացում շրթունքների ամենահաստ հատվածից: Երբ հյուսվածքը հեռացվում է, վիրաբույժը կարում է երկու բաժանված կողմերը: Այս տեխնիկան նվազեցնում է փոքր շրթունքների չափերը՝ միաժամանակ պահպանելով բնական եզրերը:
Սեպաձև հատում
Ի՞նչ ակնկալել
Նախ՝ ցանկալի է վիրաբույժի հետ քննարկել այն պատճառները, թե ինչու եք ցանկանում կատարել լաբիոպլաստիկա, նաև ակնկալիքներն ու նպատակները, վիրահատության հետ կապված ռիսկերը: Դու կստանաս նաև հոգեբանական գնահատում՝ ներառյալ հարցեր ընկճախտի (դեպրեսիայի) և անհանգստության մասին:
Այնուհետև վիրաբույժը բացատրում է վիրահատության մանրամասները՝ ներառյալ, թե որտեղ են կատարվելու կտրվածքները և ինչ սպասել սեռական շուրթերի չափի ու ձևի փոփոխության հետ կապված:
Կարող ես կատարել նախավիրահատական որոշ թեստեր՝ ներառյալ արյան անալիզ, մեզի անալիզ և կրծքավանդակի ռենտգեն: Տրվում են հրահանգներ այն մասին, թե ինչ հագնել միջամտության ժամանակ, երբ դադարեցնել ուտելն ու խմելը, երբ հարմարեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել որոշ դեղամիջոցների օգտագործումը և այլ տեղեկություններ, թե ինչպես պատրաստվել վիրահատությանը: Վերջինս խորհուրդ է տրվում իրականացնել դաշտանային ցիկլի ավարտից հետո։
Նախքան վիրահատությունը հարկավոր է գինեկոլոգիական խորհրդատվություն և բժշկի նշած մի շարք հետազոտություներ անցնել։ Վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ, ապահով է, անվնաս և արագ (30ր)։
Բժշկական կենտրոն հասնելուց հետո վիրահատության պատրաստվող բուժառուին տրամադրվում է վիրաբուժական հագուստ: Ստուգվում են ջերմությունը, զարկերակը, արյան ճնշումը, թթվածնի մակարդակը, շնչառության հաճախությունը: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի նորից ստուգել արյունը և մեզը: Անհրաժեշտության դեպքում միզուղիների դրենաժային խողովակ է տեղադրվում միզածորանում:
Վիրահատությունը տևում է մոտ մեկ ժամ։ Այն կարող է իրականացվել որպես ամբուլատոր վիրահատություն կա՛մ տեղային, կա՛մ կարճատև ընդհանուր անզգայացմամբ։ Բժիշկն է որոշում, թե որ տեսակի անզգայացումն է տվյալ դեպքում լավագույնը վիրահատության պլանավորման փուլում:
Բժիշկն ընտրում է վիրահատության տեխնիկան՝ կախված նրանից, թե ինչպես են վերաձևավորվում սեռական շուրթերը (մեծ շուրթեր և/կամ փոքր շուրթեր): Վիրահատական միջամտության ավարտին տեղադրվում են ներծծվող կարեր, որոնք հեռացման կարիք չունեն։ Միջամտության ընթացքում բժիշկը չի ազդում նյարդային վերջավորությունների և արյան անոթների վրա, ուստի ինտիմ օրգանների զգայունության նվազեցման վտանգ չկա:
Լաբիոպլաստիկան ամբուլատոր պրոցեդուրա է, սովորաբար տևում է երկու ժամից պակաս:
Լաբիոպլաստիկայից հետո վերականգնումը համեմատաբար հեշտ է: Հիվանդները կարող են քայլել նույն օրը, սակայն պետք է ազատ հագուստ կրեն և հնարավորության դեպքում խուսափեն այդ հատվածին քսվելուց: Վիրահատված բուժառուների մեծ մասին վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 2-3 օր: Վերականգնման վաղ փուլերում հաճախ առաջանում է այտուց և քոր։ Այս ախտանշանները սովորաբար անցնում մեկ շաբաթվա ընթացքում: Վիրահատությունից հետո առաջին 18-24 ժամվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, որոշ թմրություն է զգացվում բուժվող հատվածում։
Վերականգնման շրջանում շատ կարևոր է պահպանել ինտիմ հատվածների պատշաճ հիգիենան։ Պետք է ամեն օր լվանալ և չորացնել ինտիմ հատվածները, ինչպես նաև կարերի շուրջը: Կարևոր է վիրահատությունից հետո վեց շաբաթ խուսափել սեռական հարաբերությունից կամ թամպոններից և զերծ մնալ ֆիզիկական վարժություններից՝ ներառյալ հեծանվավազք, ձիավարություն, մոտոցիկլետ և այլն: Քորի շարունակվելու դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկին, քանի որ դա կարող է լինել բակտերիալ վարակի կամ ալերգիկ ռեակցիայի նշան:
Լաբիոպլաստիկայից հետո հաճախ հիվանդները չեն նկատում որևէ սպի կամ վիրահատության նշաններ:
Բժիշկներ
Հաճախակի տրվող հարցեր
Լաբիապլաստիկան տևում է մոտավորապես 45 րոպեից մեկ ժամ:
Վիրահատության ընթացքում ցանկացած ցավ կամ անհանգստություն կանխելու համար օգտագործվում է ընդհանուր կամ տեղային անզգայացում:
Լաբիոպլաստիկան տեսանելի սպիներ չի թողնում. դրանք թաքցվում են մաշկի բնական ծալքերում։
Այո՛, դուք կարող եք երեխա ունենալ լաբիոպլաստիկայի վիրահատությունից հետո: Այնուամենայնիվ, ծննդաբերությունը կարող է հանգեցնել շրթունքների ձգման, և հորմոնները կարող են նաև որոշակիորեն փոխել դրանց ձևը: Թե որքանով են շրթունքները ձգվում, անհատական է, և անհնար է իմանալ, թե արդյոք ծննդաբերությունից հետո անհրաժեշտ կլինի կրկնակի լաբիապլաստիկա: Լաբիոպլաստիկա անողների մեծամասնությունը դա անում են երեխա ունենալուց հետո, սակայն վերջնական որոշումը ձերն է: Լաբիոպլաստիկան ոչ մի կերպ չի ազդում երեխա ունենալու կարողության վրա:
Լաբիապլաստիկա կարող են կատարել ցանկացած տարիքի կանայք, եթե լրացել է նրանց 18 տարեկանը։
Այո՛, դա կարելի է անել տեղային անզգայացմամբ։
Թեև լաբիապլաստիկա կարող է իրականացվել տեղային անզգայացման ներքո, ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում կատարել այն ընդհանուր անզգայացման տակ՝ օպտիմալ հարմարավետության, արագ վերականգնման և ավելի լավ արդյունքների համար: