Ճակատի բարձրացում
Եղե՛ք երջանիկ ձեր ընտրությամբ․․․
Բարի գալուստ HEG!
Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:
Ինչու՞ ընտրել HEG-ը ճակատի ձգման համար
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով ձեր սպասումները։
Ճակատի ձգում
Արժեքները կարող են փոփոխվել՝ կախված միջամտության ծավալից, բարդությունից և բուժառուի կողմից բժշկի ընտրությունից:
Բժիշկներ
Ի՞նչ է ճակատի բարձրացումը
Ճակատի բարձրացումը, որը նաև կոչվում է հոնքերի վիրաբուժական բարձրացում, վիրահատություն է, որը բարձրացնում է ճակատի թուլացած մաշկը մինչև այն տեղը, որտեղ այն պետք է լինի:Վերականգնելով ճակատի հիմքում ընկած մկանների և հյուսվածքների դիրքը՝ այն բարձրացնում է կոպերը և դեմքի վերին հատվածին տալիս ավելի պարզ ու երիտասարդ արտահայտություն: Հեռացնելով ճակատի մաշկի ավելորդ թուլությունը և փոխելով հիմքում ընկած մկանների և հյուսվածքների դիրքը՝ ճակատի բարձրացումը կարող է վերացնել խոր կնճիռները և վերականգնել դեմքի վերին երրորդի ավելի հարթ, երիտասարդ ուրվագիծը: Ծերացման հետևանքներն անխուսափելի են։ Այդ խնդիրն առաջին հերթին հայտնվում է հոնքերի և ճակատի հատվածում․ մաշկը սկսում է կորցնել իր առաձգականությունը։ Արևը, քամին ,գրավիտացիոն ուժը ազդում են դեմքի վրա՝ ցայտուն կերպով ընդգծելով կնճիռները, դրանցով պատելով նաև ճակատը։ Այս վիճակը զարգանում է տարիքի ընթացքւմ, սակայն գենետիկ նախատրամադրվածությամբ պայմանավորված երբեմն կարող է նկատվել երեսունից բարձր մարդկանց մոտ՝ վերջիններիս տալով իրենց տարիքին ոչ համապատասխան դիմագծեր: Ճակատի կամ հոնքերի բարձրացման վիրահատությունը լավագույն հնարավորությունն է վերացնելու այս բոլոր խնդիրները: Ճակատի/հոնքերի բարձրացումը վիրաբուժական միջամտություն է, որն օգնում է նվազեցնելու հոնքերի կախված տեսքը՝ ձևավորելով ավելի հարթ ճակատ և աչքեր: Այն վերացնում է կախ ընկած հոնքերը, ճակատի խոր ակոսներն ու կնճիռները և աչքերին հաղորդում երիտասարդ, աշխույժ արտահայտություն:
Եթե ձեր ճակատն ավելի երկար է երևում ցածր հոնքերի պատճառով, ապա հոնքերի բարձրացումը կարող է այլընտրանք լինել ճակատի կրճատման վիրահատությանը: Այն ներառում է մկանների մանիպուլյացիա կամ հոնքերի հատվածում մաշկի տեղաշարժ՝ հոնքերը դեմքից ավելի վեր բարձրացնելու համար: Որոշ դեպքերում հոնքերի բարձրացնելը կարող է հանգեցնել ճակատի ավելի կարճ տեսքի:
Ճակատի (նաև մազի եզրագծի) կրճատումը կոսմետիկ վիրահատություն է: Մազերի եզրագծի, հոնքերի կամ այլ պատճառով ձեր ճակատը անհամաչափ մեծ է դեմքիդ համար, ուրեմն այս վիրահատությունը հենց ձեզ համար է: Կան ճակատի կրճատման վիրահատության հետ կապված որոշ ռիսկեր, ինչպես վիրաբուժական բարդությունները, նյարդերի վնասումը, սպիացումը և այլն: Եթե ճակատի ծավալը նվազեցնելու վիրահատության այլընտրանք եք փնտրում, խոսե՛ք HEG բարձր որակավորում ունեցող բժշկի հետ հոնքերի բարձրացման կամ մազերի փոխպատվաստման մասին:
Ընթացակարգի տեսակները
Ճակատի դասական բարձրացում
Ճակատի դասական բարձրացում
Ճակատի դասական բարձրացման ժամանակ կատարվում է կորոնային կտրվածք, որը ձևով նման է ականջակալի: Այն սկսվում է ականջների մակարդակից, ճակատի վերևով հասնում մինչև մյուս ականջը: Այնուհետև զգուշորեն բարձրացվում է ճակատի մաշկը, հեռացվում ավելորդ հյուսվածքն ու ճարպը՝ անհրաժեշտության դեպքում վերադասավորելով մկանները: Վիրաբուժական միջամտության ընթացքում կարելի է նաև հոնքերը տեղափոխել ավելի բարձր մակարդակ և հեռացնել ավելորդ մաշկը:
Ճակատի էնդոսկոպիկ բարձրացում
Ճակատի էնդոսկոպիկ և դասական բարձրացման միջև տարբերությունը կտրվածքի չափն է: Ճակատի էնդոսկոպիկ բարձրացման ժամանակ գլխամաշկի՝ մեկ դյույմից պակաս երկարությամբ 3-5 կարճ կտրվածք է արվում: Կտրվածքներից մեկի միջոցով տեղադրվում է էնդոսկոպը։ Դա վիրաբույժին թույլ է տալիս տեսնել մկաններն ու ներքին հյուսվածքները: Մեկ այլ կտրվածքով տեղադրվում է երկրորդ գործիք, որը բարձրացնում է ճակատի մաշկը: Այնուհետև ավելցուկային հյուսվածքն ու ճարպը հանվում են, և անհրաժեշտության դեպքում մկանները վերադասավորում են: Ինչպես ճակատի դասական բարձրացման ժամական,այս դեպքում նույնպես հոնքերը կարող են վերադիրքավորվել ավելի բարձր մակարդակի վրա: Վերականգնման շրջանը և սպիները նվազագույն են՝ համեմատած ճակատի դասական բարձրացման հետ:
Ճակատի էնդոսկոպիկ բարձրացում
Ի՞նչ ակնկալել
Նախքան ճակատի (նաև հոնքերի) բարձրացման վիրաբուժական միջամտությանն անցնելը սովորաբար կազմակերպվում է բուժառուի և HEG բարձրակարգ պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն, որի ընթացքում գնահատվում է բուժառուի բժշկական պատմությունը, ուսումնասիրվում նրա դեմքի անատոմիան և քննարկվում նրա նպատակներն ու ակնկալիքները ընթացակարգից:
Վիրաբույժը կարող է խորհուրդ տալ բուժառուին անցնել նաև բժշկական որոշակի թեստեր, ինչպիսիք են արյան լաբորատոր թեստերը կամ ռենտգեն հետազոտությունները՝ համոզվելու, որ նա բավականաչափ առողջ է վիրահատվելու համար: Բացի այդ, նախքան ընթացակարգը հնարավոր է՝ անհրաժեշտ լինի դադարեցնել այնպիսի դեղերի օգտագործումը, ինչպիսիք են ասպիրինը կամ արյունը նոսրացնող այլ դեղամիջոցներ՝ արյունահոսության վտանգը նվազեցնելու համար:
Մինչև վիրաբուժական միջամտությունը խորհուրդ է տրվում խուսափել ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց, քանի որ դրանք կարող են խանգարել բուժման գործընթացին: Հնարավոր է՝ անհրաժեշտություն լինի բուժառուին բժշկական հաստատություն ուղեկցելու ընթացակարգի օրը, ինչպես նաև կազմակերպելու, որ ինչ-որ մեկը օգնի նրան ամենօրյա գործունեության մեջ վերականգնման սկզբնական ժամանակահատվածում:
Ճակատի լիֆտինգը (հայտնի է նաև որպես հոնքերի բարձրացում) կոսմետիկ միջամտություն է, որը ներառում է ճակատի ու հոնքերի հատվածի մաշկի և մկանների ձգումն ու ամրացումը՝ ավելի երիտասարդ և թարմ տեսք ապահովելով այցելուի համար: Ահա թե ինչպես է ընթանում վիրաբուժական այդ միջամտությունը.
Անզգայացում․ Բուժառուն անզգայացվում է՝ միջմատության ընթացքում անհարմարության զգացողությունից խուսափելու համար: Դա կարող է լինել ընդհանուր կամ տեղային անզգայացում:
Կտրվածք․ Կտրվածքներ են արվում մազերի եզրագծի երկայնքով, մազի եզրագծի ներսում կամ հոնքի վերևում: Կտրվածքի ճշգրիտ հատվածը կախված է բուժառուի անատոմիական յուրահատկություններից և օգտագործվող վիրաբուժական տեխնիկայից:
Ձգում և ամրացում․ Այնուհետև բարձրացվում ու տեղակայվում են ճակատի և հոնքերի հատվածի մաշկը և հիմքում ընկած մկանները՝ ավելի հարթ և երիտասարդ տեսք ստեղծելու համար: Մկանները կարելի է ամրացնել կամ կարգավորել հոնքերի դիրքը բարելավելու և կնճիռները նվազեցնելու համար։
Կտրվածքների փակում․ Ձգման և ամրացման ավարտից հետո վիրաբույժը նրբորեն փակում է կտրվածքները կարերով կամ սեղմակներով:
Վերականգնում․ Վիրահատությունից հետո բուժառուն վերահսկվում է վերականգնման բաժանմունքում, մինչև նա պատրաստ լինի դուրս գրվելուն: Սովորաբար խորհուրդ է տրվում մի քանի շաբաթ խուսափել ֆիզիկական ծանր վարժություններից և գլուխը վեր պահել՝ այտուցը նվազեցնելու համար:
Ճակատի բարձրացումը անհատական բնույթ ունեցող գործողություն է․ վիրահատության կոնկրետ մանրամասները կախված են բուժառուի անատոմիայի յուրահատկություններից և նպատակներից, ինչպես նաև HEG վիրաբույժի նախընտրած վիրաբուժական տեխնիկայից:
Շատերը կարող են տուն գնալ վիրահատությունից մի քանի ժամ հետո: Հաջորդ մեկուկես շաբաթվա ընթացքում բուժառուն պետք է վերադառնա՝ կարերը հեռացնելու համար: Հետվիրահատական ստուգման համար անհրաժեշտ է այցելել բժշկի նաև վիրահատությունից մոտ 2-4 շաբաթ հետո:
Ապաքինման փուլում ճակատի բարձրացման վիրահատությունից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, կարող է առաջանալ այտուց, դա սովորաբար տևում է մոտ 10 օր: Այտուցը կանխելու համար կարևոր է գլուխը բարձր պահել առնվազն մեկ-երկու շաբաթ: Պատշաճ խնամքը շատ կարևոր է կտրվածքների լավացման համար, ուստի խորհուրդ ենք տալիս մեր հիվանդներին ճիշտ խնամել և մաքուր պահել վերքը:: Կտրվածքների լավացման ընթացքում բնական է զգալ թեթև թմրություն և քոր:
Հաճախակի տրվող հարցեր
Ճակատի բարձրացման վիրահատությունը, որն իրականացվում է փորձառու և որակավորված HEG վիրաբույժների կողմից, կարող է օգնել հավասարակշռել հիվանդի դեմքի համամասնությունները: Եթե հիվանդը զգում է, որ իր ճակատը չափազանց մեծ է և չի համապատասխանում իր դեմքի հատկություններին, վիրահատությունը կարող է օգնել լուծել խնդիրը: Ճակատի և մազերի տեսքի բարելավումը կարող է նաև բարձրացնել հիվանդի ինքնագնահատականը և վստահությունը:
Ճակատի կրճատման վիրահատությունից հետո վերականգնվելու համար վիրահատվածների մեծամասնությանը անհրաժեշտ է 10-14 օր: Մոտ 5-7 օր հետո կապտուկները թուլանում են, բայց այտուցը սովորաբար մի փոքր երկար է տևում։ Անհրաժեշտ կլինի մինչև 2 շաբաթ, որից հետո կարող եք վերսկսել բնականոն գործունեությունը:
Ճակատի բարձրացման վիրահատությունը սովորաբար սպի է թողնում մազի եզրագծի երկայնքով, որտեղ կարվում է կտրվածքը: Սպին խնամքով քողարկվում է մազերի տակ։
Մազերի ֆոլիկուլները գտնվում են կտրվածքի հատվածում և օգնում են թաքցնելու սպին: Վիրահատությունից մի քանի ամիս անց սպիի շուրջ աճում են մազեր, որոնք խնամքով քողարկում են այն: Եթե վիրահատությունից հետո մազերի բավականաչափ աճ չկա՝ սպին արդյունավետորեն թաքցնելու համար, ապա կարող է կատարվել մազերի փոխպատվաստում:
Վիրահատական այդ միջամտությունը առավել հաճախ կատարվում է տեղային և կամ ընդհանուր անզգայացման համակցությամբ: Քանի որ յուրաքանչյուր դեպք եզակի է, պլաստիկ վիրաբույժը օգնում է որոշել, թե որ տարբերակն է ճիշտ կոնկրետ դեպքում:
Ճակատի բարձրացումը սովորաբար տևում է 1-2 ժամ և հաճախ կատարվում է ամբուլատոր հիմունքներով: