Թևերի բարձրացում
Նայի՛ր և զգա՛ քեզ լավագույնը
Բարի գալուստ HEG!
Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:
Ինչու՞ ընտրել HEG-ը բրախիոպլաստիկայի համար
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով ձեր սպասումները։
Թևերի ձգում (բրախիոպլաստիկա )
Արժեքները կարող են փոփոխվել՝ կախված միջամտության ծավալից, բարդությունից և բուժառուի կողմից բժշկի ընտրությունից:
Բժիշկներ
Ի՞նչ է թևերի ձգումը
Թևերի բարձրացում, թևերի լիպեկտոմիա կամ բրախիոպլաստիկա տերմինները վիրաբուժական նույն միջամտության անվանումներն են: Պլաստիկ այս վիրահատությունը նպատակաուղղված է թևերի ձևի և առաձգականության բարելավմանը ներքին շրջանի ծայրամասային պտոզի դեպքում՝ արմունկից մինչև թևատակ։Նման պտոզը կարող է կապված լինել մարդու կազմվածքի հետ կամ առաջանալ քաշի զգալի կորստից հետո: Թևերի ավելորդ մաշկը ոչ միայն հաճախ սահմանափակում է մարդու սոցիալական կյանքը՝ առաջացնելով ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ, այլ նաև կարող է առաջացնել անհանգստություն, ինչպիսիք են խոցերը, թևերի շփումը և այլն:
Մենք մի քանի ձևով ենք մոտենում ձեռքերի վերին հատվածի ավելորդ և թուլացած մաշկի հեռացմնը՝ կախված հիվանդի անհատական կարիքներից: Եթե դու շատ ես նիհարել և զգալի քանակությամբ ավելորդ մաշկ ունես, ստանդարտ բրախիոպլաստիկան կարող է լինել ամենահարմար տարբերակը: Սա ներառում է կտրվածք արմունկից մինչև թեւատակ, որը թույլ կտա հեռացնել մաշկի և ճարպի մի հատվածը: Այնուհետև այդ հատվածը բարձրացվում է ավելի ձիգ տեսք հաղորդելու համար:
Եթե թևերի մաշկը համեմատաբար ձիգ է, ապա թևերի մինի բարձրացումը կարող է տարբերակ լինել: Այս պրոցեդուրաների առավելությունն այն է, որ սպիներն ամբողջությամբ թաքնված են թևատակում։ Որոշ բուժառուների համար կարող է հարմար լինել նաև վազերային լիպոսակցիան՝ օգնելով վերափոխել և ուրվագծել թևի վերին մասը:
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և սովորաբար ներառում է գիշերակաց հիվանդանոցում: Կարևոր է հաշվի առնել վերականգման գործընթացը, որը կարող է տարբեր լինել ամեն բուժառուի դեպքում, բայց սովորաբար տևում է մոտ 6 շաբաթ:
Ընթացակարգերի տեսակները
Դասական բրախիոպլաստիկա
Դասական բրախիոպլաստիկա
Այս տարբերակը ներառում է նախաբազկի տակից ավելորդ մաշկի հեռացում: Ավանդական բրախիոպլաստիկայի դեպքում առաջանում է երկար սպի, որը ձգվում է թևի երկայնքով՝ թեւատակից մինչև արմունկ: Անհրաժեշտության դեպքում կատարվում է լիպոսակցիա՝ ավելորդ ճարպը հեռացնելու համար։ Այս մեթոդը հարմար է նրանց համար, ովքեր ունեն շատ ավելորդ մաշկ, որը ցանկանում են հեռացնել։ Այս պրոցեդուրայի թերությունը երկար, տեսանելի սպին է, որն անցնում է նախաբազկով: Այնուամենայնիվ, վիրաբուժական այս մեթոդին դիմելու ցանկության դեպքում HEG-ի վիրաբույժը տալիս է խորհուրդներ, թե ինչ կարելի է անել, որ ժամանակի ընթացքում սպին ավելի քիչ տեսանելի դառնա:
Բրախիոպլաստիկա նվազագույն կտրվածքով
Կան այլ տարբերակներ նրանց համար, ովքեր երկար սպիի պատճառով չեն ցանկանում ձեռքի բարձրացում կատարել։ Մաշկի լավ էլաստիկություն և ավելի քիչ ավելորդ մաշկ ունեցողների համար կարող է հարմար լինել նվազագույն կտրվածքով բրախիոպլաստիկան:
Այս մեթոդը թույլ է տալիս կտրվածք անել թևի տակ՝ դարձնելով այն քիչ նկատելի։ Այս տարբերակը կարող է հարմար չլինել ավելորդ և թուլացած մաշկ ունեցողների համար, քանի որ հնարավոր է չստացվի հեռացնել ամբողջ ավելորդ մաշկը և հասնել լավագույն արդյունքների:
Բրախիոպլաստիկա նվազագույն կտրվածքով
Երկարացված բրախիոպլաստիկա
Երկարացված բրախիոպլաստիկա
Որոշ մարդկանց մոտ ավելորդ մաշկը տարածվում է թևերից, առկա է նաև կրծքավանդակի վրա: Այդ դեպքում երկարացված բրախիոպլաստիկան կարող է լինել լավագույն տարբերակը: Սա ներառում է նույն կտրվածքը, ինչ ավանդական բրախիոպլաստիկան, երբ կտրվածքն անցնում է արմունկից մինչև թեւատակ: Երկարացված բրախիոպլաստիկայի կտրվածքը կատարվում է թևի տակ և կրծքավանդակի պատին՝ ավելորդ մաշկը հեռացնելու նպատակով:
Ի՞նչ ակնկալել
Հնարավոր բարդությունների ռիսկը նվազագույնի հասցնելու համար բրախիոպլաստիկա խորհուրդ չի տրվում տարեցներին, դիաբետով հիվանդներին, արյան բարձր ճնշում կամ սրտի հիվանդություն ունեցողներին: Ցանկալի է, որ բուժառուն լինի ավելի երիտասարդ կամ միջին տարիքի։
Ծխողների համար չափազանց կարևոր է թողնել ծխելը վիրահատությունից առնվազն երկու շաբաթ առաջ և երկու շաբաթ հետո: Սա այն գործոններից է, որը մեծ ազդեցություն ունի վիրահատության արդյունքի և ապաքինման գործընթացի վրա։
Ցանկացած վիրահատությունից, հատկապես բրախիոպլաստիկայից առաջ, պետք է դադարեցնել ընդունել ացետիլսալիցիլաթթու պարունակող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, ինչպիսիք են ասպիրինը, անդոլը կամ ացիսալը:
Սա շատ կարևոր գործոն է վիրահատության նախապատրաստվելու համար, քանի որ այդպիսով կանխվում է հնարավոր արյունահոսությունը միջամտության ընթացքում և դրանից հետո: Այս հրահանգներին հետևելը դարձնում է վերականգնումն ավելի արագ և հաջող, իսկ վիրահատության արդյունքը բարելավվում է։
Նախավիրահատական գնահատումը կարող է ներառել նաև.
- Լաբորատոր հետազոտություններ
- կրծքավանդակի ռենտգեն
- էլեկտրասրտագրություն
- նախավիրահատական դեղերի դեղատոմս
- ընթացիկ դեղամիջոցների և հավելումների չափաբաժնի ճշգրտում
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և սովորաբար տևում է 1,5-2 ժամ: Այն ընդհանուր առմամբ իրականացվում է ամբուլատոր հիմունքներով, սակայն երբեմն անհրաժեշտ է 24-ժամյա հոսպիտալացում:
Հիվանդանոց հասնելուց հետո բուժքույրերը գրանցում են արյան ճնշումը և պատրաստում վիրահատության: Տեղի է ունենում հանդիպում վիրաբույժի հետ։ Վերջինս նորից ստուգում է վիրահատության պատրաստվող բուժառուի բժշկական պատմությունը, պատասխանում ցանկացած հարցի և կատարում նախավիրահատական նկարներ։ Գծանշվում են թևերի այն հատվածները, որտեղ նախատեսվում է կտրվածք անել: Այնուհետև տրվում է տեղային անզգայացում, և վիրաբույժը լիպոսակցիայի միջոցով սկսում է հեռացնել ավելորդ ճարպը՝ երակային, նյարդային և ավշային համակարգերը չվնասելու համար: Ապա վիրաբուժական միջամտությամբ հեռացվում է մաշկի ավելցուկը: Վերականգնողական փուլում կօգտագործվեն կպչուն ժապավեն՝ ներարկիչները պաշտպանելու համար, և կոմպրեսիոն զգեստ:
Վիրահատությունից հետո անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը տուն ուղեկցի վիրահատված բուժառուին և գիշերը մնա նրա մոտ՝ համոզվելու, որ որևէ խնդիր չկա:
Հետվիրահատական-վերականգնողական փուլում կարող է անհրաժեշտ լինել սեղմող վիրակապ կրել՝ այտուցը վերահսկելու համար: Թևեր մեջ կարող է տեղադրվվել նաև ժամանակավոր արտահոսքի խողովակներ՝ վիրահատությունից հետո կուտակված հեղուկը կամ արյունը արտահոսելու համար:
Բժիշկը տալիս է անհրաժեշտ ցուցումներ հետվիրահատական խնամքի վերաբերյալ, մանրամասն բացատրում, թե ինչպես պետք է խնամել վերքերը, ինչ դեղեր ընդունել:
Վիրահատությունից հետո վերականգնվելիս նույնպես կարևոր է խուսափել ծխելուց: Ծխելը դանդաղեցնում է բուժման գործընթացը, ինչը մեծացնում է մշտական սպիների կամ վարակների վտանգը:
Գործողության վերջնական արդյունքը տեսանելի կլինի մոտ 3 ամիս անց՝ այն ժամանակ, երբ հյուսվածքները լավանում են, և վիրահատության հետ կապված այտուցը նվազում է: Մինչդեռ նվազագույնը 3 շաբաթվա ընթացքում տրամադրվում են սեղմող ներքնազգեստ `օպտիմալ ապաքինում ստանալու և հետվիրահատական ուռուցքի ռիսկը նվազեցնելու համար: Մեկուկես ամիս հանգստանալուց հետո կարելի է վերականգնել ֆիզիկական չափավոր գործունեությունը, եթե վիրաբույժը դա թույլ տա:
Հաճախակի տրվող հարցեր
Բրախիոպլաստիկայի վիրահատությունից ապաքինվելուց հետո կարևոր են առողջ սննդակարգը և մարզումները: Քաշի տատանումները ազդում են ձգումների արդյունքների վրա: Վերջիններս երկարաժամկետ են, թեև բնական է, որ տարիքի հետ կարող է կորչել ամրությունը:
Թևերի ստանդարտ բարձրացման դեպքում սպին ուղիղ գիծ է թեւատակից մինչև արմունկ: Մեր փորձառու վիրաբույժները հնարավորինս նվազագույնի են հասցնում սպիների առկայությունը։ Ավանդական բրախիոպլաստիկայի դեպքում սպին ձգվում է թևի ներսի երկայնքով՝ այն քիչ տեսանելի դարձնելով: Թևերի մինի բարձրացման դեպքում հեռացվող ավելորդ մաշկը աննշան է: Սպին գրեթե աննկատ է լինում, քանի որ այն թաքնվում է բնական ծալքի տակ: Լիպոսակցիայի դեպքում մի քանի փոքր կտրվածքներ են արվում ավելի քիչ սպիներով:
Մոտ 6 շաբաթ անց այտուցը սկսում է թուլանալ։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում կարելի է տեսնել թևերի բարձրացման վերջնական արդյունքները:
Վիրահատությունից հետո հաճախ որոշակի ցավ և անհանգստություն է զգացվում: Այս ցավը տևում է ընդամենը մի քանի օր և բուժելի է առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողների:
Կարող եք վերադառնալ սովորական կյանքին մոտ 7 օրից: Աշխատանքի վերադառնալը կախված է ձեր գործունեության ոլորտից։
Վիրահատությունից մեկ ամիս անց կարող եք վերսկսել ֆիզիկական ակտիվությունը։ Կոնտակտային սպորտաձևերի կամ զբաղմունքների դեպքում, որոնք ենթադրում են քաշի բարձրացում, պետք է հետևել վիրաբույժի ցուցումներին։