Կարապետ Գևորգի Մոմջյան
Կրթություն
- 1980 թ․ Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը
- 1985-1986 թթ․ Սովորել է Թեռների անվան Մանկական Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտում, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
Վերապատրաստումներ
- 09.1987 թ․ Մասնակցել է «Իլիզարովի բուժման մեթոդի» շարունակական դասընթացներին, Կուրգանի Օրթոպեդիայի Ինստիտուտ, Ռուսաստան
- 10.1998 թ․ Մասնակցել է «Ողնաշարային Վիրաբուժության» շարունակական դասընթացներին, Խարկով, Ուկրաինա
- 12.2004 թ․ Մասնակցել է Ֆրանսիացի Օրթոպեդների Միության տարեկան միջազգային կոնգրեսին, Փարիզ, Ֆրանսիա
- 10.2006 թ․ Մասնակցել է Զալցբուրգի Միջազգային Բժշկական Սեմինարին, Ավստրիա
- 2010 թ․ Ողնաշարաբանության կուրս Սեչենովի ակադեմիայում
- 2014 թ․ «Ողնաշարի ախտաբանության մեջ բուժման նորագույն մեթոդների կիրառումը», Չեբակսարի, ՌԴ
- 2014 թ․ Սկոլիոզ հետազոտողների 21-րդ միջազգային գիտաժողով «Ողնաշարի ընդլայնման մեթոդները» թեմայով
Բժշկական պրակտիկա
- 1980-1985 թթ․ Աշխատել է Մարտունի քաղաքի կետրոնական տարածքային հիվանդանոցում, «Մոր և Մանկան» բաժանմունքի փոխտնօրեն
- 1986-1993 թթ․ Աշխատել է Մանկական Օրթոպեդիայի Հանրապետական Հիվանդանոցում, «Ողնաշարային Վիրաբուժության» բաժանմունքում որպես օրթոպեդ-վիրաբույժ, ք. Մասիս
- 1993-1997 թթ․ Աշխատել է Երևանի Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտում, «Մանկական Օրթոպեդիայի բաժանմունքում» որպես ավագ գիտահետազոտող
- 1997-2011 թթ․ «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնում որպես «Մանկական Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի» բաժանմունքի վարիչ
- Այժմ աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում որպես ողնաշարային ախտաբանության ծառայության ղեկավար
Մասնագիտական գործունեություն
- Զբաղվում է ողնաշարային ախտաբանական հիվանդությունների բուժմամբ
Գիտական աշխատանքներ
- 15-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է