Ատամների
սպիտակեցում
Թողեք լավագույն առաջին
տպավորությունը
Ի՞նչ է ատամների սպիտակեցումը
Ատամների սպիտակեցումը ատամներից բծերի և գունաթափման հեռացման ու դրանց գույնի բարելավման գործընթացն է՝ դրանց ավելի «սպիտակ» տեսք հաղորդելու համար:
Կան մի շարք պատճառներ, թե ինչու կարելի է սպիտակեցնել ատամները: Յուրաքանչյուր ոք տարբեր է, և ինչպես մազերի ու մաշկի գույնն է տարբեր, այնպես էլ ատամներինը: Քիչ մարդիկ ունեն շլացուցիչ սպիտակ ատամներ․ ատամները կարող են նաև ավելի գունաթափվել տարիքի հետ: Սննդի և խմիչքի հետքերը, ինչպիսիք են թեյը, սուրճը, կարմիր գինին, նույնպես կարող են մնալ ատամների մակերեսին: Ծխելը, ատամնաքարերը կամ ատամնափառը կարող են ազդել ատամների գույնի վրա: Որոշ մարդկանց մոտ կարող են պիգմենտային բծեր և էռոզիաներ լինել, որոնք կարող են առաջանալ որոշակի հակաբիոտիկների կամ ատամների՝ պիգմենտներ կլանող մանր ճաքերի պատճառով:
Առաջարկում ենք ինչպես սովորական, այնպես էլ ատամների լազերային սպիտակեցում (բիո սպիտակ): Ատամների լազերային սպիտակեցման ժամանակ ատամնաբույժը գել է քսում բուժառուի ատամներին, այնուհետև լազերային ճառագայթով ակտիվացնում է գելի բյուրեղները: Լնդերի վրա ռետինե բարձիկ է դրվում՝ դրանք պաշտպանելու համար: Լազերային սպիտակեցման պրոցեդուրան կարող է տևել 60-90 րոպե:
Ատամների սպիտակեցման տարբեր մեթոդներ կան։ Առաջինը պրոֆեսիոնալ սպիտակեցում է (լազերային սպիտակեցում) ատամնաբույժի օգնությամբ, իսկ երկրորդը՝ տնային սպիտակեցման համակարգ, որը բժշկի առաջարկությունների համաձայն կիրառվում է տնային պայմաններում։
Հիվանդանոցային ռեժիմ
1 օր
Վիրահատության տևողություն
1-1,5 ժամ
Անզգայացում
տեղային
Գնացուցակ
Վճարումներն ընդունվում են ՀՀ դրամով
Ընթացակարգի տեսակները
Ատամների լազերային սպիտակեցում
Ատամների լազերային սպիտակեցում
Այս ընթացակարգը հիմնականում պահանջում է մեկ այցելություն և սովորաբար տևում է մոտ մեկ ժամ: Ատամնաբույժը կա՛մ պաշտպանիչ գել է կիրառում լնդերին, կա՛մ ռետինե վահան՝ լնդերը պաշտպանելու համար: Ապա սպիտակեցնող քսուք է կիրառվում ատամների վրա: Այնուհետև ատամնաբույժը օգտագործում է կապույտ լույս կամ լազեր՝ քիմիական նյութի ակտիվացման համար (ջրածնի պերօքսիդ կամ կարբամիդի պերօքսիդ): Լույսը արագացնում է սպիտակեցնող նյութի ազդեցությունը, և գույնի փոփոխությունը կարող է ավելի արագ տեղի ունենալ:
Ատամների տնային սպիտակեցում
Ատամների այս տեսակ սպիտակեցումը կարելի է անել տանը, բայց ատամնաբույժի հսկողության ներքո։ Ատամնաբույժին անհրաժեշտ են ատամների գիպսե նմուշները՝ վերին և ստորին ատամների կապաներ պատրաստելու համար:
Ատամների սպիտակեցնող գել կիրառելուց հետո կապաները որոշ ժամանակով տեղադրվում են բերանում՝ ըստ պահանջի՝ ատամնաբույժի գնահատմամբ: Այս մեթոդը կարելի է համատեղել նաև ատամների լազերային սպիտակեցման հետ։
Ատամների տնային սպիտակեցում
Ատամների Zoom սպիտակեցում
Ատամների Zoom սպիտակեցում
Շուկայում առկա ապրանքներից մեկը կոչվում է Zoom, որն արտադրվում է Philips ընկերության կողմից։
Այս ընթացակարգը ներառում է ջրածնի պերօքսիդ պարունակող սպիտակեցնող նյութ: Արագ և ամենաարդյունավետ բուժումը ներառում է նաև հատուկ LED լույսի օգտագործումը ատամների սպիտակեցման գործընթացում:
Zoom WhiteSpeed պրոցեդուրան կարող է ատամները տեսանելիորեն ավելի ճերմակ դարձնել 45 րոպեանոց պրոցեդուրայից հետո: Այն ներառում է ինչպես սպիտակեցնող գել, այնպես էլ LED լամպ:
Zoom QuickPro պրոցեդուրան տևում է ընդամենը 10 րոպե: Այն հիմնված է միայն սպիտակեցնող նյութի վրա, որը մնում է ատամների վրա 30 րոպե:
Տանը կարելի է օգտագործել սպիտակեցնող գելով լցված կապաներ, որոնք կարող են սպիտակեցնել ատամները 2 շաբաթում։
Պրոցեդուրայից առաջ պետք է համոզվել, որ ատամները մաքուր են։ Ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ նաև սահմանափակել որոշ սննդի և գունավոր խմիչքների ընդունումը ընթացակարգից անմիջապես հետո:
Ինչ ակնկալել
Այս ընթացակարգը շատ բան չի պահանջում։ Ամեն դեպքում ատամնաբույժի հետ քննարկվում են ընթացակարգից առաջ և հետո ցուցումները: Անհրաժեշտ է՝
- Մաքուր պահել ատամները սպիտակեցման ընթացակարգից առաջ։
- Ասել ատամնաբույժին բժշկական պատմության մասին:
Դա կարող է տևել 1-2 ժամ՝ կախված ատամների վիճակից: HEG-Ի ատամնաբույժները օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ ատամների սպիտակեցման պրոցեդուրաներ իրականացնելու համար։
Ատամնաբույժը նախ մանրակրկիտ մաքրում է պացիենտի ատամները՝ սննդի մնացորդներն ու ատամնաքարերը ատամներից հեռացնելու համար: Այնուհետև չափվում է ատամների երանգը (գույնը) է: Լնդերը սպիտակեցնող նյութից պաշտպանելու համար ատամնաբույժը լնդերին կիրառում է ռետինե թաղանթ կամ գել: Սպիտակեցնող նյութը ատամներին քսելուց հետո այն ակտիվացնում են լազերային լույսի միջոցով: Այս գործընթացը կրկնվում է երկու անգամ։ Ատամնաբույժն այնուհետև լվանում և ողողում է բուժառուի ատամները՝ հեռացնելով մնացորդ նյութերը՝ սպիտակեցման արդյունքները և համեմատելով այն ատամների նախկին երանգի հետ:
Սա պարզ ատամնաբուժական պրոցեդուրա է՝ առանց ցավի և անզգայացման անհրաժեշտության:
Ատամների սպիտակեցումից հետո, որպես կանոն, յուրաքանչյուրն ունենում է քիչ թե շատ զգայունություն (երբեմն ոչ): Այս զգայունությունը ժամանակավոր է և անհետանում է 1-3 օրվա ընթացքում։
Այնուամենայնիվ, առաջին մի քանի օրվա ընթացքում պետք է խուսափել ծայրահեղ սառը կամ տաք բան ուտելուց, խմելուց: Սպիտակեցումից հետո յուրաքանչյուր հիվանդ պետք է հետևի որոշակի սննդակարգի: Արգելվում է ցանկացած գունավոր սնունդ կամ խմիչք։ Ատամները շատ զգայուն են առաջին 3 օրվա ընթացքում, բայց դրանք իդեալականորեն պետք է խնամել 7-10 օր:
Գործընթացի ավարտից հետո մեկ շաբաթ արգելվում է ծխելը, մուգ գույնի մթերքների ու ըմպելիքների (թեյ, սուրճ, շոկոլադ, կարմիր գինի, կեռաս, կարամել, տոմատի մածուկ) օգտագործումը։ Հակառակ դեպքում ձեռք բերված սպիտակությունը վերանում է։
Սպիտակեցման գործընթացից հետո ատամի սպիտակեցնող մածուկ օգտագործելը նույնպես երկարացնում է սպիտակ էֆեկտը: Չպետք է օգտագործել հղկող ատամի մածուկ կամ ատամի փոշիներ: Դրանք որոշակի ժամանակահատվածից հետո առաջացնում են պիգմենտներ և զգայունություն:
Նրանք, ովքեր ատամները խոզանակում է օրական առնվազն 2 անգամ, 6 ամիս կանոնավոր կերպով հետևում են ցուցումներին նրանց մոտ արդյունքը պահպանվում է երկար ժամանակ։
Այն կարելի է համալրել տնային սպիտակեցմամբ, որը պետք է արվի 2-3 տարին մեկ։ Այս ցուցումներին չհետևողները կարող են նորից ձեռք բերել գունաթափված ատամներ, որոնք սպիտակեցնելու անհրաժեշտություն կլինի:
Բժիշկներ
Հաճախակի տրվող հարցեր
Այս պրոցեդուրան թույլ է տալիս ունենալ ավելի սպիտակ ատամներ։ Այնուամենայնիվ, գունաթափումը կարող է առաջանալ ժամանակի ընթացքում: Ուստի խորհուրդ է տրվում 6 ամիսը մեկ անգամ ատամների սպիտակեցում կատարել։
Ո՛չ, սա ամբուլատոր անվտանգ միջամտություն է, որը չի պահանջում անզգայացում, քանի որ պրոցեդուրան անցավ է:
Ծխելը, գունավոր ըմպելիքների օգտագործումը, ինչպիսիք են սուրճը, գինին, թեյը, կարող են հանգեցնել ատամների գունաթափման: Խորհուրդ է տրվում չօգտագործել դրանք պրոցեդուրայից հետո 2 օր։
Ինչպես ագրեսիվ խոզանակը, այնպես էլ ցանկացած տեսակի միջամտության չարաշահումը կարող է վնասակար լինել: Այնուամենայնիվ, երբ գործողությունը կատարվում է ըստ հրահանգների, ատամների արհեստավարժ սպիտակեցումը անվտանգ է: Սպիտակեցման գործընթացում օգտագործվում են ակտիվ բաղադրիչներ՝ ատամների բծերը հեռացնելու համար: Սպիտակեցման յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո ատամները բնականաբար վերականգնում են իրենց երանգը:
Մշտական սպիտակեցման բոլոր մեթոդները ազդում են ատամի բնական կառուցվածքի վրա։ Սա նշանակում է, որ վինիրները, պսակները, կամուրջները կամ լցոնումները չեն սպիտակում: Հնարավոր է, որ այս ամենը պետք է փոխվի, որպեսզի համապատասխանի նոր սպիտակեցված ատամի գույնին: