Պլաստիկ վիրաբուժության կենտրոն Երևանում | HEG

Ո՞վ ենք մենք

Ձեր առողջությունը մեր
առաջնահերթ խնդիրն է

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ HEG

Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու պրոֆեսիոնալիզմը (արհեստավարժությունը):

Քաջ գիտակցում ենք, որ բժշկական օգնություն փնտրելը կարող է լինել սթրեսային և ճնշող, ուստի ձգտում ենք գործընթացը դարձնել հնարավորինս սահուն և անվտանգ: Մենք տրամադրում ենք անհատական մոտեցում, հատուկ ուշադրություն և աջակցություն յուրաքանչյուր բուժառուի՝ բժշկական ողջ ճանապարհորդության ընթացքում՝ սկսած նախնական խորհրդատվությունից մինչև հետագա այցերը: Մեր թիմը հասանելի է 24/7՝ սպառիչ կերպով պատասխանելու ցանկացած հարցի, տրամադրելու ուղեցույց և օգնություն ողջ գործընթացում:

Մենք սերտորեն համագործակցում ենք առաջատար հիվանդանոցների և բարձրակարգ մասնագետների հետ՝ տրամադրելու բժշկական մասնագիտությունների և բուժումների լայն շրջանակ՝ ներառյալ խորհրդատվություններ, ախտորոշիչ թեստեր, վիրաբուժական միջամտություններ և վերականգնողական ծառայություններ:

Անկախ նրանից՝ կոնկրետ հիվանդության համար եք բժշկական օգնություն փնտրում, թե ընդհանուր բուժզննման՝ մեր թիմն այստեղ է ձեզ օգնելու: Հավատարիմ լինելով մեր բուժառուներին՝ մենք պատրաստակամ ենք լավագույն խնամք և աջակցություն ցուցաբերելու և անհամբեր սպասում ենք ձեզ հետ համագործակցելուն՝ հասնելու առողջ և ներդաշնակ լինելու ձեր նպատակներին:

Հասկանալով, որ առողջությանը վերաբերող հարցերը անձնական են և նուրբ՝ HEG-ի արհեստավարժ թիմը, հավատարիմ լինելով իր բուժառուներին, ապահովում է գաղտնիության և էթիկական չափանիշների ամենաբարձր մակարդակը:

Առաջարկում ենք մի շարք ծառայություններ, որոնք բավարարում են յուրաքանչյուր բուժառուի  կարիքները և բյուջեն՝ ներառյալ ճանապարհորդությունը, կացարանը և հետագա խնամքը: Բժշկական օգնությունը կարող է լինել թանկ և ոչ բոլորին հասանելի: Մենք տրամադրում ենք բժշկական համակարգի ծախսարդյունավետ ծառայություններ՝ չխաթարելով որակն ու անվտանգությունը: Մենք սերտորեն համագործակցում ենք գործընկեր հիվանդանոցների և փորձառու մասնագետների հետ՝ մեր բուժառուների համար հնարավոր լավագույն սակագները բանակցելու համար: Մեր թիմը հավատարիմ է իր գնային և վճարային քաղաքականության թափանցիկությանը և ապահովում է, որ մեր բուժառուները ստանան ճշգրիտ և թափանցիկ տեղեկատվություն մեր կողմից առաջարկվող բոլոր ծառայությունների արժեքների վերաբերյալ:

Մենք հպարտ ենք, որ օգնել ենք հազարավոր բուժառուների ամբողջ աշխարհում՝ մատչելի գնով առողջապահական ոլորտի որակյալ ծառայություններ ստանալու: Կապ հաստատե՛ք մեզ հետ այսօր՝ ավելին իմանալու մեր ծառայությունների և ձեզ հետաքրքրող շատ այլ հարցերի վերաբերյալ: Մենք վստահ ենք ձեր ակնկալիքները բավարարելու և գերազանցելու մեր կարողության մեջ:

Scroll to Top