Դեմքի ձգում
Ավելի բնական, ավելի երիտասարդ
Բարի գալուստ HEG!
Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:
Ինչու՞ ընտրել HEG-ը դեմքի ձգման համար
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով ձեր սպասումները։
Դեմքի ձգում
Արժեքները կարող են փոփոխվել՝ կախված միջամտության ծավալից, բարդությունից և բուժառուի կողմից բժշկի ընտրությունից:
Բժիշկներ
Ի՞նչ է դեմքի ձգումը
Բոլորն էլ ցանկանում են ունենալ գեղեցիկ և երիտասարդ դեմք։ Տարիքի հետ, սակայն, մաշկը կորցնում է իր բնական առաձգականությունը և թուլանում: Արևի վնասակար ճառագայթները, անբարենպաստ եղանակը և ապրելակերպը թուլացած մաշկի հիմնական պատճառներն են:
Փոփոխվող ժամանակների և գեղեցկության չափանիշների հետ մեկտեղ դեմքի ձգման վիրահատությունը գնալով ավելի տարածված է դառնում: Սա վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է անցանկալի փոփոխությունների շտկման համար, ինչպիսիք են ծերացման հետևանքով առաջացած թուլությունը և կնճիռները: Սովորաբար այն կիրառվում է 45-50 տարեկանից հետո։ Դեմքին ավելի թարմ և գրավիչ տեսք հաղորդելու համար վիրահատությունը կարող է ուղեկցվել կոպերի վիրահատությամբ, ճարպային ներարկումներով, մաշկի պիլինգով, բոտոքսով և այլն։
Դեմքի ձգումը երիտասարդացման պրոցեդուրա է, որը բաղկացած է ճարպերի հեռացումից, մաշկի ու մկանների ձգումից: Ծերացման բնական հետևանքները արտահայտիչ են դառնում ձգողականության, արևի ճառագայթների ազդեցության, ծխելու, շրջակա միջավայրի պայմանների, ալկոհոլի օգտագործման և սթրեսի պատճառով, ինչը բերում է մաշկի առաձգականության նվազման: Ավելի քիչ առաձգական մաշկի վրա առաջանում են կնճիռներ, որոնք կարող են հիասթափության և ցածր ինքնագնահատականի պատճառ դառնալ:
Այս վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Կտրվածքները արվում են քունքերում կամ ականջների հետևում, իսկ վիրահատության հետքերը բնականաբար թաքնվում են մազերի բնական գծի տակ։ Կտրվածքները շատ բարակ են և շատ արագ անհետանում են: Վիրահատական այս միջամտության շնորհիվ մաշկը գեղեցիկ ձգվում է և ստանում բնական, երիտասարդ տեսք։ Դեմքի ձգումը կարող է 20 տարով ավելի երիտասարդ տեսք հաղորդել:
Ընթացակարգի տեսակները
Դեմքի ստանդարտ ձգում
Դեմքի ստանդարտ ձգում
Դեմքի ստանդարտ ձգումը (լիֆթինգը) ապահովում է կրկնակզակի մաշկի հարթության վերականգնում, այտոսկրերի ձգում և դեմքի բնական տեսքի վերականգնում: Կատարվում է կտրվածք, որը ձգվում է քունքերից մինչև ականջի հետևը և անցնում մազերի եզրագծով: Այնուհետև տեղաշարժվում են մաշկի տակ գտնվող ավելի խոր հյուսվածքները՝ հեռացնելով ավելորդ մաշկը: Այն վերադարձնում է դեմքի հարթ տեսքը:
Դեմքի մինի լիֆթինգ
Դեմքի մինի ձգումը հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր պահանջում են քիչ թուլացած մաշկի շտկում: Վիրահատությունը ներառում է յուրաքանչյուր ականջի վերևում գտնվող մազերի եզրագծի երկայնքով փոքր կտրվածքներ: Մուտքի այս կետերով բարձրացվում է այտերի շուրջ հյուսվածքը:
Դեմքի մինի լիֆթինգ
Դեմքի ամբողջական լիֆթինգ
Դեմքի ամբողջական լիֆթինգ
Դեմքի ամբողջական լիֆթինգը դեմքի ամբողջական վիրահատությունն է: Սա կարող է տևել մինչև 4 ժամ և ներառում է վերը նշված գործողությունների ճկուն համադրություն: Այս դեպքում կատարվում է կտրվածքներ, որոնք ձգվում են քունքերից մինչև ականջների հետևը՝ ուղղված դեմքի ստորին, միջին և վերին կողմերին:
Լավագույն մեթոդը որոշելու համար անհրաժեշտ է բժշկական խորհրդատվություն HEG-ի փորձառու վիրաբույժների հետ:
Ի՞նչ ակնկալել
HEG-ի պլաստիկ վիրաբույժը ստուգում է բուժառուի ֆիզիկական առողջությունը և խոսում ընթացակարգի, ռիսկերի և առավելությունների մասին: Գրանցվում են նրա բժշկական, սոցիալական և դեղորայքի պատմությունները: Բացի այդ, ուսումնասիրվում են դեմքի ձևը, ոսկրային կառուցվածքը, ճարպի բաշխումը և մաշկի վիճակը՝ դեմքի ձգման վիրահատության պլան մշակելու համար: Կատարվում է նաև դեմքի մի քանի լուսանկար տարբեր կողմերից, և հետագա համեմատությունների համար դրանք ավելացվում են բժշկական արձանագրության մեջ:
Արդյունքները բարելավելու և բարդությունների ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել որոակի ցուցումների.
Պետք է լրացնել լաբորատոր անհրաժեշտ թեստերը։
Խուսափեք արյունը նոսրացնող կամ այլ դեղամիջոցներ ընդունելուց, որոնք մեծացնում են արյունահոսության վտանգը վիրահատության ընթացքում և դրանից հետո։
Վիրահատության նախորդ գիշերը արգելվում է որևէ բան ուտել և խմել։ Եթե վիրահատությունը կատարվում է ամբուլատոր հիմունքներով, ցանկալի է՝ ինչ-որ մեկն ուղեկցի բուժառուին վիրահատության օրը։
Գործընթացները սովորաբար տևում են 1-3 ժամ: Վիրահատական ավելի բարդ և երկարատև միջամտությունները կարող են ավելի երկար տևել:
Դեմքի ձգման պրոցեդուրաներից շատերի դեպքում միայն տեղային անզգայացում է անհրաժեշտ: Այն կարելի է ընդունել հանգստացնող միջոցների հետ՝ ցավի ազդեցությունը թուլացնելու համար: Վիրահատվողների մեծամասնությանը պահանջվում է ընդհանուր անզգայացում՝ դեմքի ամբողջական ձգման համար: Կտրվածքները սովորաբար արվում են ականջների հետևում և առջևում՝ խնամքով մշակված՝ նվազագույնի հասցնելու և թաքցնելու սպիները:
Այնտեղից HEG արհեստավարժ վիրաբույժը հասնում է դեմքի ավելի խոր շերտերին, որոնք վերադիրքավորվում և ձգվում են։ Կախված պրոցեդուրայից՝ կարող է իրականացվել մկանների ձգում և պարանոցի լիպոսակցիա՝ արդյունքը բարելավելու նմատակով։
Կախված պրոցեդուրայից՝ կարող է անհրաժեշտություն առաջանալ գիշերը հիվանդանոցում մնալու: Դեմքի ձգման որոշ վիրահատություններ չեն պահանջում այդքան խնամք և հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն․ դա մանրամասն քննարկվում է առաջին խորհրդակցության ժամանակ:
Սովորաբար դեմքի ծերացման վիրահատությունից հետո կարող են առաջ գալ կապտուկներ և այտուցներ: Դա կարող է տևել 2 շաբաթ կամ ավելի երկար՝ կախված մարմնի առանձնահատկություններից: Փորձե՛ք սնվել փափուկ սնունդով առաջին շաբաթվա ընթացքում․ դա սահմանափակում է ծնոտի ու դեմքի շարժումները և նպաստում ապաքինման ընթացքին: Առաջին շաբաթվա ընթացքում խուսափե՛ք դեմքի ավելորդ շարժումներից՝ ներառյալ ժպտալը, խոսելը, հորանջելը և ծամելը: Սահմանափակե՛ք գլխի և պարանոցի շարժումները վիրահատությունից հետո, մի որոշ ժամանակ պտտի՛ր պարանոցդ և ուսերդ միաժամանակ՝ կախված վիրաբույժի ցուցումներից: Քնած ժամանակ պետք է գլուխը բարձր պահել: Կիրառե՛ք սառը կոմպրեսներ դեմքիդ, ինչպես ցուցում է վիրաբույժը: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք վիրաբույժի խորհրդով:
Առնվազն 1 ամիս չի կարելի կռանալ և բարձրացնել ծանր առարկաներ: Առնվազն 4 շաբաթ խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքներից:
Դեմքի փափուկ հյուսվածքները բարձրացվում են՝ տալով նրանց ավելի ամուր և երիտասարդ տեսք։ Այնուամենայնիվ, ծերացման գործընթացը չի դադարում վիրահատությունից հետո, այնպես որ «նոր» տեսքը կարելի է պահպանել էսթետիկ և հակատարիքային պրոցեդուրաների միջոցով:
Հաճախակի տրվող հարցեր
Դեմքի ձգման վիրահատությունը հարմար բուժում չէ մակերեսային կնճիռների, արևայրուքների և մաշկի պիգմենտացիայի խանգարումների դեպքում: Մակերեսային կնճիռները հարթվում են ներարկումներով կամ մաշկի խնամքով, ինչպիսիք են լազերային հարթեցումը, քիմիական պիլինգները և բոտոքսը:
Դեմքի ձգման վիրահատությունը սովորաբար տևում է երկու-չորս ժամ: Բայց եթե համատեղ կատարվում են այլ վիրահատություններ, կարող է ավելի երկար տևել:
Տարիքի հետ մաշկը նորից սկսում է կախվել, ուստի դեմքի ձգման վիրահատության արդյունքը մշտական չէ․ այն սովորաբար տևում է մոտ 10 տարի:
Անհրաժեշտ է խուսափել մազերը ներկելուց կամ գունաթափելուց առնվազն վեց շաբաթ վիրահատությունից հետո:
Սպիի ձևավորումը կախված է վիրաբույժի հմտությունից ու փորձից, ինչպես նաև դեմքի ձգման՝ այսօր արդեն առկա նորարարական տեխնիկայից․ սպիների առաջացումը նվազագույնի է հասցվում: Կտրման հատվածները ուշադիր ուսումնասիրվում են վերականգնման ընթացքում՝ դրանց տեսանելիությունը հնարավորինս նվազեցնելու համար: Դրանք շատ լավ թաքնված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում:
Դեմքի ձգման պրոցեդուրաների մեծ մասը կատարվում է 40-60 տարեկանում: Լավագույն արդյունքները նկատվում են նրանց մոտ, ովքեր դեռևս ունեն մաշկի առաձգականություն, լավ ոսկրային կառուցվածք և ամենակարևորը՝ ֆիզիկական լավ վիճակում են:
Վիրահատությունից հետո 2 շաբաթը ապաքինման միջին ժամանակն է․ ամբողջական ապաքինումը պահանջում է 6 շաբաթ։ Դա գուցե երկար ժամանակ է թվում, սակայն ամեն ինչ դարձյալ անհատական է․ դու կարող ես շատ ավելի շուտ վերսկսել քո բնականոն գործունեությունը՝ զարմանալով, թե որքան արագ է իջնում նախնական այտուցը:
Չնայած վերականգնման ընթացքը անհատական է, բոլորին խորհուրդ է տրվում նվազագույնը 1-2 շաբաթ արձակուրդ վերցնել աշխատանքից և չզբաղվել որևէ ծանր գործունեությամբ, ինչպիսին են ֆիզիկական վարժությունները սկզբնական ապաքինման ժամանակահատվածում: