Ռինոպլաստիկա
Զգացե՛ք Ձեզ ավելի գեղեցիկ
Բարի գալուստ HEG!
Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:
Ինչու՞ ընտրել HEG-ը ռինոպլաստիկայի համար:
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով ձեր սպասումները։
Ռինոպլաստիկա (քթի պլաստիկա)
Արժեքները կարող են փոփոխվել՝ կախված միջամտության ծավալից, բարդությունից և բուժառուի կողմից բժշկի ընտրությունից:
Մեր բուժառուները
Բժիշկներ
Ի՞նչ է ռինոպլաստիկան
Վիրահատական այս միջամտությունը ամբողջ աշխարհում տարածված պլաստիկ վիրահատությունների շարքն է դասվում։ Հայաստանում ևս ռինոպլաստիկան տարեցտարի լայնորեն տարածվում է։
Այն ենթադրում է քթի ձևի և չափի փոփոխության վիրահատական միջամտություն։ Եթե ձեր քթի ձևից ու չափերից դժգոհ եք, այս միջամտության շնորհիվ կարող եք ունենալ գեղեցիկ ու դեմքիդ համապատասխան ներդաշնակ քիթ։ Քիթը դեմքի ամենակարևոր հատվածներից է․ նրա չափերի և համաչափության աննշան փոփոխությունն անգամ խոչընդոտում է նկատելու դեմքի այլ հատվածների գեղեցկությունը։
Ռինոպլաստիկան կատարվում է կոսմետիկ կամ ֆունկցիոնալ պատճառներով և իրականացվում նրանց մոտ, ովքեր, չհավանելով իրենց քթի արտաքին տեսքը, ցանկանում են փոխել այն, կամ ում քթի ձևը տարբեր պատճառներով վատացել է։ Քիթը, բացի էսթետիկ տեսքից, ունի նաև կարևոր գործառույթներ, ինչպիսիք են շնչառությունը և հոտառությունը: Ուստի եթե կան քթի գործառույթի անբավարարություն առաջացնող խնդիրներ, օրինակ՝ շեղված քիթ (շեղում), մսի գերաճ (տուրբինալ հիպերտրոֆիա), դրանք պետք է շտկվեն պլաստիկ վիրահատության ժամանակ։
Ռինոպլաստիկայի նպատակն է քիթը ձևավորել ըստ դեմքի ձևի՝ վերացնելով նաև ոսկրային և աճառային հյուսվածքների կորության պատճառով առաջացած շնչառական խնդիրները: Վիրահատական այս միջամտությամբ շտկվում են քթի թերություններն ու անհամաչափությունները․ քիթը կարող է ուղղվել, կարճանալ, չափերով փոքրանալ կամ նեղանալ։ Ավելին՝ հնարավոր է հեռացնել սապատը, փոխել քթի ծայրի ձևը, ռունգերը բերել ճշգրիտ համապատասխանության։
Ընթացակարգի տեսակները
Փակ ռինոպլաստիկա
Փակ ռինոպլաստիկա
Փակ ռինոպլաստիկան ունի մեծ առավելություն․ քթի վիրահատությունից հետո ոչ մի սպի չի մնում։ Դրա շնորհիվ այն դառնում է ռինոպլաստիկայի նախընտրելի տեխնիկա ինչպես վիրաբույժների, այնպես էլ վիրահատվողների համար: Դրա նպատակը էսթետիկ է, վերականգնումը ընթանում է սահուն, իսկ արդյունքը՝ ֆանտաստիկ։
Էնդոնալ ռինոպլաստիկայի ժամանակ, որը նաև հայտնի է որպես քթի փակ վիրահատություն, բոլոր կտրվածքները կատարվում են քթանցքների ներսում: Քթի արտաքին մասում տեսանելի կտրվածքներ չկան՝ բացառելով տեսանելի սպիների առաջացման հավանականությունը։ Փակ տեխնիկան ներառում է վիրահատական կտրվածքներ քթի ներսում՝ քթանցքների տակ՝ չթողնելով վիրահատության տեսանելի հետքեր։ Այն հիմնականում օգտագործվում է քթի ուռուցիկությունը հեռացնելու, քիթը նեղացնելու, չափը փոքրացնելու և միջնապատը շտկելու համար։
Փակ տեխնիկայի առավելությունները.
- վիրահատության տեսանելի նշաններ բացակայություն,
- ավելի արագ վերականգնում,
- հետվիրահատական այտուցի նվազեցում։
Բաց ռինոպլաստիկա
Այս ընթացակարգի ընթացքում կտրվում է կոլումելայում (մսոտ հյուսվածքի նեղ շերտը, որը կազմում է քթի միջնապատի հիմքը) և վերականգնում է հիմքում ընկած ոսկորը կամ աճառը: Ի տարբերություն փակ ռինոպլաստիկայի ժամանակ արված ներքին և անտեսանելի կտրվածքների՝ բաց ռինոպլաստիկայի ժամանակ կտրվածք է արվում նաև արտաքին քթանցքները բաժանող հյուսվածքի վերևում։ Սա թույլ է տալիս ավելի հստակ պատկերացում կազմել քթի ներքին կառուցվածքի մասին՝ թույլ տալով ճշգրիտ վերափոխել քթի ձևը: Երկու քթանցքները կապող այս կտրվածքի շնորհիվ քթի մաշկը հետ է քաշվում՝ թույլ տալով բժշկին տեսնել քթի շրջանակի բնական դասավորությունը: Այս միջամտության շնորհիվ կատարվում են աննշան շտկումներ, որոնք մեծ փոփոխություններ են բերում:
Կտրվածքը, որը կատարվում է կոլումելայի վրա՝ քթի միջնապատի ստորին հատվածում, շուտ է լավանում։ Այն կարվում է էսթետիկ վիրաբուժության սկզբունքներին համապատասխան՝ թողնելով նվազագույն, գրեթե աննկատ սպի։ Բաց ռինոպլաստիկայի հիմնական հատկանիշն այն է, որ մաշկը հեռացվում է քթի ծայրի աճառից:
Բաց ռինոպլաստիկայի առավելություններից է այն, որ թույլ է տալիս ավելի լավ տեսնել աճառը, հատկապես երբ խոսքը վերաբերում է քթի վերականգնողական վիրահատությանը կամ քթի ծայրի ավելի բարդ շտկմանը:
Բաց ռինոպլաստիկա
Ի՞նչ ակնկալել
Քթի ձևն ու հաճախորդի ցանկությունները մեծապես տարբերվում են։ Այս դեպքում անցկացվում է նախավիրահատական անհատական խորհրդատվություն, որի ժամանակ քննարկվում են ընթացակարգը, դրա առավելություններն ու ռիսկերը: Վիրաբույժը հարցնում է բժշկական պատմության և դեղերի մասին։ Կատարվում են ֆիզիկական հետազոտություն և լաբորատոր թեստեր՝ որոշելու հաճախորդի համապատասխանությունը վիրահատությանը: Քթի մի քանի լուսանկարներ արվում են տարբեր անկյուններից, որոնք օգտագործվում են որպես հղում վիրահատության ընթացքում և դրանից հետո՝ արդյունքը համեմատելու համար։
Նախավիրահատական խորհրդատվության ժամանակ կատարվում է ընդհանուր զննում, որը ներառում է քթի ներսի և դրսի գնահատումը: Սա թույլ է տալիս գնահատել, թե որ մեթոդներն են համապատասխանում կոնկրետ մարդու քթի համար: Սա նաև վիրահատվող բուժառուի հնարավորությունն է քննարկելու, թե ինչ է ակնկալվում վիրահատությունից, ստանալու բոլոր հարցերի պատասխանները:
HEG պլաստիկ վիրաբույժը ասում է, թե ինչ է ներառում վիրահատությունը, ռիսկերը, ինչպես նաև այն մասին, թե ինչ խնամքի կարիք կարող է լինել վիրահատությունից հետո: Տրամադրվում է նաև ուղեցույց, որը տալիս է ընթացակարգի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Խորհրդատվությունից հետո, լավ տեղեկացված լինելով ընթացակարգի մասին, հեշտ է որոշել՝ վիրահատվե՞լ, թե՞ ոչ։
Քթի էսթետիկ վիրահատության ժամանակ տրվում է ընդհանուր կամ տեղային անզգայացում․ պլաստիկ վիրաբույժները հիմնականում նախընտրում են նման վիրահատություններ կատարել ընդհանուր անզգայացմամբ։
Նախքան վիրահատությունը պետք է տեղեկացնել նախորդ վիրահատությունների, օգտագործված ցանկացած դեղամիջոցի, ալերգիաների կամ առողջական խնդիրների, ինչպես նաև ծխախոտի օգտագործման մասին։ Ցանկացած մտահոգություն պետք է քննարկվի նախքան վիրահատությունը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ վիրահատությունից առաջ դադարեցնեք որոշակի դեղամիջոցների և ծխախոտի օգտագործումը, որը կարող է բարձրացնել արյունահոսության ռիսկը։
Կախված վիրահատվող բուժառուի օրգանիզմի առանձնահատկություններից՝ վիրահատությունը կարող է իրականացվել թե՛ տեղային, թե՛ ընդհանուր անզգայացմամբ: Վիրաբույժը կտրվածք է կատարում կոլումելայի կամ քթի հիմքի վրա, այնուհետև զգուշորեն հեռացնում է մաշկը աճառից կամ քթի ոսկորից՝ վերափոխելով այն: Քթի ոսկորը կամ աճառը կարող է փոփոխվել մի քանի ձևով: Վիրաբույժը կարող է կա՛մ հեռացնել հյուսվածքը, կա՛մ ավելացնել լրացուցիչ ոսկոր՝ կատարյալ տեսք ստանալու համար: Լրացուցիչ ոսկորը ստացվում է ականջներից, քթից կամ կողոսկրերից (հազվադեպ): Փոփոխությունները կատարելուց հետո քթի մաշկը նորից ձևավորվում է, և կտրվածքները կարվում են:
Քթի միջնապատի թեքվածության ուղղումը (սեպտոպլաստիկա) իրականացվում է բուժական նպատակներով: Այս տեսակի վիրահատությունից հետո կարելի է ազատվել շնչառական մի շարք խնդիրներից: Սեպտոպլաստիկան կարելի է դասել ոչ շատ բարդ վիրահատությունների շարքը․ այն տևում է 60-90 րոպե, և որպես կանոն հոսպիտալացնում են 1 օր:
Ռինոպլաստիկայի տարածված դեպքերը քթի սապատի, կեռ կամ շատ սուր և երկար ծայրով քթերի և այլ տեսակի թերությունների ուղղումներն են: Սա բավական բարդ վիրահատության տեսակ է և կարող է տևել 2-3 ժամ: Վիրատահությունից հետո անհրաժեշտ է նվազագույնը 1-2 օր մնալ հիվանդանոցում՝ կախված վիրահատվող բուժառուի վիճակից:
Լինում են դեպքեր, երբ վիրահատվող բուժառուի ցանկությամբ մեկ վիրահատությամբ լուծվում են թե՛ էսթետիկական, թե՛ շնչառական խնդիրները: Այսպիսի համադրված վիրահատությունը կոչվում է ռինոսեպտոպլաստիկա:
Պլաստիկ վիրահատությունից հետո քթի վրա դրվում է գիպսից ֆիքսող վիրակապ, իսկ քթանցքերում՝ տամպոններ, որոնք հեռացվում են 3-5 օր անց: Վիրահատությունից հետո բուժառուի քթի շրջանում լինում են ցավեր, այտուցներ, իսկ աչքերի տակ առաջանում են կապտուկներ: Այս ամենը, սակայն, երկար չի տևում՝ հիմնականում 7-10 օր: Խորհուրդ է տրվում այս փոքր-ինչ բարդ շրջանն անցկացնել տանը:
Եթե վիրահատական և հետվիրահատական բարդություններ չկան, ապա վերականգնման փուլը հիմնականում արագ է ընթանում: Վիրատահությունից մոտ 10-15 օր անց քիթն ընդունում է էսթետիկական գեղեցիկ տեսք: Սակայն վերջնական արդյունքը տեսանելի է լինում 6-10, երբեմն նույնիսկ 20 ամիսների ընթացքում: Իսկ մինչ այդ պացիենտին տրվում են որոշակի ցուցումներ՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Մասնավորապես շուրջ կես տարի անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, շոգից, ցրտից և ակնոց կրելուց: Կախված դեպքի առանձնահատկություններից՝ կարող են որոշ նշանակումներ կատարվել և տրվել լրացուցիչ ցուցումներ:
Հաճախակի տրվող հարցեր
Այո՛, հնարավոր է։ Առաջարկում ենք քթի վիրահատություններ ինչպես կոսմետիկ, այնպես էլ բժշկական նկատառումներով։ HEG վիրաբույժների կողմից իրականացվող սեպտոռինոպլաստիկայի տեխնիկայի շնորհիվ հնարավոր է բավարարել բուժառուի էսթետիկ և բժշկական ակնկալիքները: Վիրահատական այս միջամտության շնորհիվ հնարավոր է ունենալ դեմքի հետ ներդաշնակ քիթ և միաժամանակ ազատվել շնչառական խնդիրներից։
Ո՛չ, HEG վիրաբույժների կիրառած նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ քթի վիրահատությունից հետո տեսանելի սպիներ չեն մնա։
Քթի վիրահատության վերջնական արդյունքները տեսնելու համար անհրաժեշտ է սպասել մինչև մեկ տարի: Շնչառությունը կարող է փոքր-ինչ դժվարանալ վիրահատությունից հետո մոտ 3 շաբաթ: Այտուցների մեծ մասը վերանում է մոտ 1-2 շաբաթից, իսկ ամբողջությամբ՝ մոտ երկու ամսից։
Ռինոպլաստիկա կարելի է կատարել սեռական հասունացումից հետո մինչև քթի վերափոխման ավարտը՝ մոտավորապես 16-18 տարեկանում։ Ռինոպլաստիկան բացառապես կարող է իրականացվել այն երիտասարդների համար, որոնք տառապում են շնչառական համակարգի ծանր դիսֆունկցիայից:
Ո՛չ, ռինոպլաստիկան հիանալի լուծում է այն մարդկանց համար, որոնք շեղված միջնապատի պատճառով շնչառական խնդիրներ ունեն:
Այո՛, դա անհրաժեշտություն է։ Ընդմիջման տևողությունը կախված է ձեր կատարած աշխատանքի տեսակից և դրա պահանջվող ֆիզիկական ջանքերից: Վիրահատվածները սովորաբար վերադառնում են աշխատանքի վիրահատությունից 1 շաբաթ անց:
Այո՛, բայց ոչ անմիջապես քթի վիրահատությունից հետո․ դա կարելի է անել քթի վիրահատությունից որոշ ժամանակ անց (առնվազն 1 տարի հետո):
Անշուշտ, HEG փորձառու վիրաբույժները առաջարկում են ռինոպլաստիկա և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար:
Քթի վիրահատությունից հետո որոշ ժամանակ չպետք է ճնշում գործադրեք քթի վրա: Մեր բուժառուներին խորհուրդ ենք տալիս որոշ ժամանակ չկրել արևային ակնոց կամ ակնոց։
Քթի վիրահատությունից անմիջապես հետո խորհուրդ չի տրվում օդանավով թռչել․ օդանավի վրա ճնշումը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Քթի վիրահատությունից որոշ ժամանակ անց կարելի է ճանապարհորդել: