Կրծքագեղձի վերականգնում | HEG

Կրծքագեղձի
վերականգնում

Գեղեցկություն խնամքով

Բարի գալուստ HEG!

Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:

Ինչու՞ ընտրել HEG-ը րծքագեղձի վերականգնման համար

Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով  ձեր սպասումները։


Կրծքագեղձի վերականգնում
Արժեքը կախված է դեպքից և վերականգման տեսակից

Արժեքները կարող են փոփոխվել՝ կախված միջամտության ծավալից, բարդությունից և բուժառուի կողմից բժշկի ընտրությունից:

Մեր աշխատանքները

Բժիշկներ

Կարեն Դանիելյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Գագիկ Ստամբոլցյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Արմեն Հովհաննիսյան

Պլաստիկ և Էսթետիկ վիրաբույժ

Արամ Բորոյան

Պլաստիկ վիրաբույժ

Ի՞նչ է կրծքագեղձի վերականգնումը

Կրծքագեղձի վերականգնումը կատարվում է մաստեկտոմիայից կամ լամպէկտոմիայից հետո կրծքագեղձը վերականգնելու համար: Երբեմն վերականգնումը պահանջում է մի քանի վիրահատություն: Կրծքագեղձի վերականգնման բազմաթիվ մեթոդներ կան: Ոմանք օգտագործում են կրծքի սիլիկոնե իմպլանտներ: Որոշ դեպքերում էլ  վերականգնումը կատարվում է տեղային հյուսվածքների միջոցով՝ օգտագործելով մարմնի այլ հատվածների հյուսվածքները (օրինակ՝ որովայնի ստորին հատված):

Կրծքագեղձի վերականգնումը կարող է տեղի ունենալ անմիջապես կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո (անմիջական վերականգնում) կամ ամիսներ/ տարիներ անց (հետաձգված վերականգնում): Կարելի է վիրահատվել երկու կրծքագեղձերը վերականգնելու համար, կամ բժիշկը կարող է փոխարինել մի կուրծքը՝ մյուսին համապատասխան ձևափոխելով այն: Բժիշկը կարող է խորհուրդ տալ մի քանի վիրահատություն մի քանի փուլով:

Դուք կարող եք վերականգնել կրծքագեղձը հետևյալ դեպքերում․

 

  • Լավ ես ընդունում բուժումը։
  • Չունես առողջական կամ այլ խնդիրներ, որոնք կարող են խանգարել ապաքինմանը:
  • Ունես դրական մոտեցում և իրատեսական նպատակ՝ վերականգնելու կրծքերը և մարմնի տեսքը:

 

Կրծքի վերականգնումը վերականգնում է կրծքերը, սակայն արդյունքները շատ տարբեր են.

 

  • Վերականգնված կուրծքը, այնուամենայնիվ, սեփական կրծքի պես չէ:
  • Կրծքագեղձի վրա որոշ սպիներ տեսանելի են՝ լինի դա ռեկոնստրուկցիա, թե մաստեկտոմիա:
  • Վիրաբուժական որոշ մեթոդներ թողնում են սպիներ դոնոր հատվածում, որոնք սովորաբար տեղակայված են մարմնի ավելի քիչ բաց հատվածներում, ինչպիսիք են մեջքը, որովայնը կամ հետույքը:

 

Կրծքագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում այլ օրգանների վնասումից խուսափելու համար կատարվում է ախտահարված կրծքագեղձերից մեկի կամ երկուսի ամբողջական հեռացում, այսինքն՝ մաստեկտոմիա: Կրծքագեղձի վերականգնման վիրահատությունից, այսինքն՝ մաստեկտոմիայից հետո կրծքագեղձի վերականգնման համար կիրառվում են տարբեր մեթոդներ։ Որոշ ընթացակարգեր համեմատաբար պարզ են, իսկ մյուսները՝ ավելի բարդ: Կրծքագեղձի վերականգնումը կարող է իրականացվել մաստեկտոմիայի վիրահատության ժամանակ կամ որոշ ժամանակ անց:

Ընթացակարգի տեսակները

Կրծքագեղձի վերականգնում մաշկալայնիչի (էքսպանդերի) միջոցով

Կրծքագեղձի վերականգնում մաշկալայնիչի (էքսպանդերի) միջոցով

Այս մեթոդը կարող է ընտրվել միայն այն դեպքում, եթե մաստեկտոմիա կատարած վիրաբույժին հաջողվել է փրկել կրծքագեղձը ծածկող ամբողջ մաշկը։ Կրծքագեղձի այս վերականգնումը կարող է իրականացվել մաստեկտոմիայի վիրահատության ժամանակ կամ որոշ ժամանակ անց:

Կրծքագեղձի վերականգնման այս մեթոդը մաստեկտոմիայից հետո կրծքագեղձի ժամանակավոր մաշկալայնիչի (էքսպանդեր) տեղադրումն է կրծքավանդակի մկանների տակ (կրծքագեղձի տարածք): Ամբուլատոր բուժառուի մոտ իմպլանտը աստիճանաբար լցվում է ֆիզիոլոգիական լուծույթով, որպեսզի մաշկը և/կամ մկանները ձգվեն: Մաշկի առաձգական հատկությունների շնորհիվ մի քանի ամիս անց հյուսվածքները այնքան են ձգվում, որ հեռացնում են էքսպանդերը և այն փոխարինում կրծքի հիմանական իմպլանտով: 

Երբ մաշկալայնիչը (էքսպանդեր) տեղադրվում է, վիրահատված բուժառուն կարող է ստանալ բժշկի կողմից նշանակված ճառագայթային թերապիա կամ քիմիաթերապիա՝ առանց կրծքագեղձի վերականգնման կամ հիվանդության վրա որևէ ազդեցության:

Անհրաժեշտության դեպքում հետագայում վերականգնվում են խուլը և արեոլան։ Վերջնական արդյունքում վիրահատական այս միջամտությանը դիմած բուժառուն ունենում է մյուսին շատ նման կրծքագեղձ՝ թույլ տալով կնոջը վերականգնել իր գեղեցիկ մարմինը և մոռանալ հիվանդության պատճառած վնասվածքը:

Կրծքագեղձի այս տեսակի վերականգնման վիրահատությունից հետո՝ 3-5 շաբաթվա ընթացքում, հիվանդը կարող է վերադառնալ առօրյա կյանքին:

Կրծքագեղձի վերականգնում մաշկամկանային լաթով

Կրծքագեղձի՝ մաշկամկանային լաթով վերականգնումը կատարվում է կրծքագեղձի հարակից հատվածի հյուսվածքի օգտագործմամբ: Այս երկրորդ մեթոդն ավելի բարդ է, քան առաջինը․ վիրահատության մի մասը պահանջում է միկրովիրաբուժություն՝ մարմնի մեկ այլ մասի (մեջքի, որովայնի) մաշկը, ճարպը, մկանները և անոթային կառուցվածքը տեղափոխելու համար: Այս դեպքում վերականգնման ժամկետը նույնպես ավելի երկար է։ 

Կրծքագեղձի վերականգնման այս մեթոդին կարող են դիմել մաստեկտոմիայի հիվանդները, որոնք չեն ցանկանում կրծքագեղձի իմպլանտներ՝ անձնական ընտրությամբ կամ այն ​​պատճառով, որ դա խորհուրդ չի տրվում հատկապես այն դեպքերում, երբ ճառագայթային թերապիայի անհրաժեշտություն կա:

Այս վիրահատության ժամանակ որովայնից հավելյալ մաշկ և մկան են բերվում առաջ, այնուհետև փոխպատվաստում կրծքավանդակի հատվածում  վերականգնման համար: Մաշկը, ճարպը և անոթները հեռացվում են առանց որովայնի պատի մկանները վնասելու՝ խուսափելով ճողվածքներից, անհարթություններից և որովայնի պատի թուլություններից։ Այս վիրահատությունը նույնպես ավանդական մեթոդներից ցավոտ չէ։

Կրծքագեղձի վերականգնման այս մեթոդի առավելությունն այն է, որ թույլ է տալիս ամբողջական վերականգնում՝ օգտագործելով հիվանդի սեփական հյուսվածքները, մաշկը և ճարպային հյուսվածքը, որոնք իրենց շատ ավելի բնական զգացողություն է հաղորդում՝ և՛ ֆիզիկապես, և՛ կենսաբանորեն։ 

Կրծքագեղձի վերականգնում մաշկամկանային լաթով ​

Արեոլայի վերականգնումը

Արեոլայի վերականգնումը

Կրծքագեղձի վիրաբուժական վերականգնումը հնարավոր է, սակայն արեոլայի վերականգնումը կարող է իրականացվել վիրահատական ​​ճանապարհով կամ օգտագործելով դերմո-պիգմենտացիայի տեխնիկան:

 

Արեոլայի վերականգնման վիրաբուժական մեթոդը բաղկացած է նույն ձևի և չափի արեոլայի վերականգնումից, ինչպես սեփականը: Մաշկի փոխպատվաստումն իրականացվում է աճուկի կամ փոքր շրթունքների շրջանում՝ վերականգնելու արեոլայի հյուսվածքն ու պիգմենտացիան: Խուլի համար սովորաբար օգտագործվում են տեղային լաթեր: Ամբուլատոր այս միջամտությունը կարող է իրականացվել տեղային անզգայացմամբ: Արդյունքները վերջնական են, թեև արեոլային փոխպատվաստումը ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել որոշակի գունաթափման:

 

Դերմոպիգմենտացիայի տեխնիկան բաղկացած է միկրոասեղների միջոցով մաշկի մակերեսին պիգմենտների առաջացումից: Թերապևտի հմտությունն ու փորձը ստեղծում են արտաքին տեսք, որը նույնն է, ինչ հիվանդի սկզբնական արեոլան: Դերմոպիգմենտացիան ապահովում է իրատեսական վերականգնում, թեև առանց որևէ հյուսվածքի: Քանի որ պիգմենտները գտնվում են մաշկի մակերեսին շատ մոտ, դրանք աստիճանաբար կորցնում են իրենց ձևը, և ​​պրոցեդուրան պետք է կրկնել 3-5 տարին մեկ։

Երկու դեպքում էլ արդյունքները չափազանց գոհացուցիչ են և գրեթե վերականգնում են իրական արեոլան: Երկու բուժման համադրությունը ընդհանուր է օպտիմալ արդյունքների համար: 



Ի՞նչ ակնկալել

Հաճախակի տրվող հարցեր

Ամենևին։ Կրծքագեղձի վերականգնումը ոչ մի ազդեցություն չունի հիվանդության զարգացման վրա։ Շատ կանայք «վախենում են» այս ոլորտում հետագա վիրահատություններից, սակայն կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ հիվանդության զարգացման և մաստեկտոմիայից հետո կրծքագեղձի վերականգնման տարբեր մեթոդների միջև որևէ կապ չկա:

Իդեալականն այն է, որ կրծքագեղձի վերականգնման վիրահատությունը նշանակվի մաստեկտոմիայի հետ միաժամանակ․ այդ դեպքում հյուսվածքներն ավելի որակյալ են, քան ապաքինվելուց հետո:

Սակայն հետագա վիրահատության ժամանակ արձանագրվող արդյունքները նույնպես չափազանց լավ են։

Այո՛, կարելի է։ Միակ խնդիրն այն է, որ անհրաժեշտ է մեկ այլ վիրահատություն ևս։ Սակայն հատկապես հոգեբանական պատճառներով առավել նպատակահարմար է վիրահատությունը կատարել մաստեկտոմիայի հետ միաժամանակ։

Այո՛, կարող եք, եթե բժիշկը դա խորհուրդ է տալիս: Կարևոր է գտնել կրծքագեղձի վերականգնման վիրահատություն կատարած կանանց համար այս տեսակի զննման մեջ մասնագիտացած բժշկական-հետազոտական կենտրոն և տեղեկացնել այդ մասին նախքան մամոգրաֆիա անելը:     

Մենք խորհուրդ ենք տալիս մեզ մոտ վիրահատված բուժառուներին բարելավել 2 կրծքերի տեսքը՝ գրավիչ, հավասարակշռված վերջնական արդյունք ապահովելու համար:

Որոշ դեպքերում կինն ինքն է որոշում առողջ կրծքից հեռացնել գեղձային հյուսվածքը՝ այդ կրծքի քաղցկեղը կանխելու համար։

 

Scroll to Top