Կրծքագեղձի
բարձրացում
Մենք կարող ենք փոխել
Բարի գալուստ HEG!
Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:
Ինչու՞ ընտրել HEG-ը կրծքերի ձգման համար
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով ձեր սպասումները։
Կրծքերի ձգում
Արժեքները կարող են փոփոխվել՝ կախված միջամտության ծավալից, բարդությունից և բուժառուի կողմից բժշկի ընտրությունից:
Բժիշկներ
Ի՞նչ է կրծքագեղձի ձգումը
Համաչափ, ամուր ու գեղեցիկ կուրծքը երիտասարդ և գրավիչ կազմվածքի կարևոր բաղադրիչն է։ Հատկապես հղիությունից և ծննդաբերությունից հետո շատ կանանց մոտ կուրծքը թուլանում և կախվում է, և անհրաժեշտություն է առաջանում դիմելու բարձրացնող կրծկալներ կրելուն, որոնք անհարմար և անառողջ են կրծքի համար։
Թուլացած, կախված կրծքերի դեպքում կրծքագեղձի բարձրացման վիրահատությունը (կամ մաստոպեքսիան) լավագույն լուծումն է: Դրա շնորհիվ կարող եք ունենալ ձիգ, գեղեցիկ և բարձրացված կրծքեր:
Կրծքագեղձի վիրահատության նպատակն է բարձրացնել կախված կրծքերը՝ հեռացնելով ավելորդ մաշկը: Սա օգնում է կրծքի ձևը վերականգնելուն և մարմնին էսթետիկորեն հավասարակշռված տեսք հաղորդելուն:
Այս վիրահատությունը չի մեծացնում կրծքի չափը։ Ցանկության դեպքում բժիշկը կարող է կրծքագեղձի մեծացում կատարել կրծքագեղձի բարձրացման հետ մեկտեղ:
Կրծքագեղձերի կախվածության առաջացման հիմնական պատճառները տարբեր են՝ հղիություն, կրծքով կերակրում, քաշի կտրուկ փոփոխություններ, տարիքային փոփոխություններ և այլ երևույթներ, որոնց դեպքում հյուսվածքները կորցնում են առաձգականությունը․ դա բացասական է ազդում կնոջ ինքնավստահության և ինքնագնահատականի վրա: Թուլացած կուրծքը կարող է առաջացնել հուզական անհանգստություն և ընկճախտ (դեպրեսիա): Կրծքագեղձի բարձրացման վիրահատությունը հնարավորություն է տալիս վերականգնելու կրծքի ամրությունը, ավելի երիտասարդ տեսք ունենալու և ավելի ինքնավստահ զգալու: Կրծքերի նորմալ կամ փոքր չափի դեպքում կարող է իրականացվել կրծքագեղձերի ձգում-մաստոպեքսիա:
Մաստոպեքսիան պլաստիկ վիրահատություն է։ Այն իրականացվում է կախված կրծքագեղձերի ձևափոխման և վեր ձգման նպատակով, ինչի արդյունքում դրանք առավել երիտասարդ և էսթետիկ տեսք են ստանում: Վիրահատության ընթացքում հեռացվում է կրծքերի հավելյալ մաշկը, երբեմն նաև կրծքագեղձի հավելյալ հյուսվածքը, և կրծքերը բարձրացվում են: Բացի դրանից, պտուկը և արեոլան նույնպես կարող են բարձրացվել և ձևափոխվել՝ ապահովելով առավել բնական արդյունք:
Ընթացակարգի տեսակները
Պտուկ-արեոլար կոմպլեքսի տեղափոխում
Պտուկ-արեոլար կոմպլեքսի տեղափոխում
Այս տեսակը հարմար է նրանց համար, ովքեր կրծքագեղձի փոքր շտկում են ցանկանում: Բացի այդ, այս ընթացակարգը չի ներառում մեծ կտրվածք: Վիրահատությունից հետո աննկատ սպի է առաջանում։ Այս մեթոդը պտուկ-արեոլար կոմպլեքսի տեղափոխումն է առավել բարձր դիրքի: Ավելի բարդ դեպքերում իրականացվում է ծավալուն միջամտություն, կամ կատարվում է մաստոպեքսիայի համադրում մամոպլաստիկայի այլ տարբերակների հետ:
Ուղղահայաց բարձրացում
Ուղղահայաց բարձրացման դեպքում հեռացվում է ավելորդ մաշկը, և ձևավորվում կուրծքը: Կատարվում է երկու կտրվածք․ առաջինը մոտավորապես արեոլայի կողքին է, երկրորդը ուղղահայաց անցնում է արեոլայից մինչև կրծքի ծալքը: Այս մեթոդի առավելությունն այն է, որ սպիները թաքնված են, այսինքն՝ արդյունքը կատարյալ է՝ առանց վիրահատության տեսանելի հետևանքների։
Ուղղահայաց բարձրացում
T-աձև ձգում
T-աձև ձգում
Այս տեսակը լավագույն տարբերակն է զգալի անհամապատասխանություն ունեցող մարդու համար: Թուլացած հյուսվածքի հետ միասին հեռացվում է ավելորդ մաշկը: Վիրահատությունը ներառում է երեք կտրվածք՝ արեոլայի շուրջը, ուղղահայաց արեոլայից մինչև կրծքի ծալքը և կրծքի ծալքի երկայնքով: Ժամանակի ընթացքում սպիներն քիչ նկատելի են դառնում։ Բացի այդ, դրանք կարելի է թաքցնել ներքնազգեստի տակ:
Ի՞նչ ակնկալել
Նախքան վիրահատությունը իրականացվում է հետազոտություն՝ որոշելու, թե կոնկրետ դեպքում կարելի է արդյոք այս տեսակի վիրահատություն, թե ոչ: HEG վիրաբույժը ծանոթանում է բժշկական պատմությունը՝ առողջական վիճակը ստուգելու նպատակով։ Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի վիրահատությունից առաջ հանձնել որոշ թեստեր, ինչպիսիք են արյան հետազոտությունը և բազային մամոգրաֆիա։ Վիրահատությունից հետո անհրաժեշտ կլինի կանոնավոր մամոգրաֆիիկ հետազոտություն՝ կրծքագեղձի հյուսվածքի ցանկացած փոփոխություն ստուգելու համար:
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, ուստի խորհուրդ է տրվում կեսգիշերից հետո չուտել, չխմել, չծխել: Ասպիրինը (կամ ացետիլսալիցիլաթթու պարունակող ցանկացած այլ դեղամիջոց) արգելվում է միջամտությունից տասը օր առաջ։ Անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե առկա է դեղորայքային ալերգիա: Կարևոր է կազմակերպել, որ վիրահատությունից հետո տուն գնալիս վիրահատված բուժառուն մենակ չլինի: Ցանկալի է, որ ինչ-որ մեկը լինի նաև վերականգնման ժամանակահատվածում:
Պահանջվում է հիվանդանոցում լինել վիրահատությունից մեկ ժամ առաջ:
Բուժքույրերը չափում են արյան ճնշումը և պատրաստում վիրահատության: Կատարվում են վիրահատության նախնական լուսանկարները, գծանշումներից հետո վիրահատվող բուժառուն ուղեկցվում է վիրահատարան։
Անեսթեզիոլոգի կողմից իրականացվում է ընդհանուր անզգայացումը, որի ազդման պահին վիրաբույժը կտրում է կրծքավանդակը՝ ձգելու և ավելորդ մաշկը հեռացնելու համար: Կախված կրծքագեղձի կախվածության աստիճանից՝ բժիշկը կա՛մ կտրվածք է կատարում արեոլայի շուրջ, կա՛մ պտուկի՝ իջնող մինչև կրծքի տակի ծալք («ուղղահայաց»), կա՛մ կրծքի շուրջ արեոլայից դեպի կրծքի ծալքը՝ հետևելով այդ ծալքին («շրջված T» սպի):
Կտրվածքները փակվում են կարերով և կպչուն ժապավենով: Վիրահատության ավարտից հետո վիրահատված բուժառուն նախքան տուն վերադառնալը մի քանի ժամ վերահսկվում է վերականգնման սենյակում:
Սովորաբար պրոցեդուրայից հետո՝ հաջորդ օրը, մեր բուժքույրերի թիմի անդամը զանգահարում է վիրահատվածին՝ համոզվելու, որ ամեն ինչ կարգին է: Վիրահատվածը ունենում է տեղեկատվություն այն մասին, թե շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամի ինչպես կապ հաստատել կլինիկայի կամ բուժքույրական հերթապահ թիմի հետ, եթե վերականգնման ընթացքում որևէ մտահոգություն կամ անհանգստություն լինի:
Հիվանդանոցից դուրս գրվելիս վիրահատվածը ստանում է հետվիրահատական ցուցումներ, թե ինչ անել և ինչից խուսափել:
Վերականգման փուլում դեռ 1 ամիս պետք է կրել հատուկ ներքնազգեստ, 2-3 շաբաթով սահմանափակել ձեռքերի շարժունակությունը, 7-10 օր պառկել միայն մեջքի վրա: Իսկ սպորտով զբաղվելու կամ ֆիզիկական այլ ակտիվության մասին պետք է մոռանալ առաջիկա 2-3 ամիսների ընթացում:
Մամոպլաստիկայից հետո լիակատար վերականգնումը տեղի է ունենում 1,5-2 ամիսների ընթացքում: Վերը նշված գործոններից բացի, կան նաև մի շարք այլ ցուցումներ և արգելքներ, որոնց պացիենտը պետք է հետևի վիրաբույժի խորհրդով՝ վերականգման ընթացքի բարեհաջող անցկացման և բարդություններից խուսափելու համար:
Կարևոր է ակտիվ մնալ և անպայման կազմակերպել կանոնավոր կարճ զբոսանքներ, բայց չի կարելի շատ բան անել: Պետք է տարբեր գործերում, անհրաժեշտության դեպքում նաև երեխաների խնամքի հարցում օգնող մեկը:
Հաճախակի տրվող հարցեր
Կրծքի բարձրացնելուց հետո հնարավոր է չկրել, սակայն խորհուրդ է տրվում դա անել միայն կարճ ժամանակահատվածներով։ Եթե կրծքագեղձի պտոզը խնդիր էր մինչ վիրահատությունը, ապա այս խնդրի կրկնության հավանականությունը մեծանում է: Բայց որքան կրծկալ եք կրում, այնքան նվազում է վաղաժամ պտոզի կամ կրծքի նորից կախվելու վտանգը:
Վիրաբուժական բոլոր միջամտությունների հետ կապված ռիսկեր կան․ դրանք ամբողջությամբ քննարկվում են հետվիրահատական հանդիպումների ժամանակ:
Կրծքագեղձի բարձրացման պրոցեդուրաների հատուկ ռիսկերը կարող են ներառել կրծքագեղձի ասիմետրիա, անցանկալի սպիացում, կրծքագեղձի փոփոխություն և կրծքի կրկնակի կախվածություն:
Կրծքագեղձի բարձրացման վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ․ դա նշանակում է, որ վիրահատության ընթացքում ցավ չի զգացվում։ Կարող է առկա լինել թեթև և ժամանակավոր ցավ մաստոպեքսիայից 1-2 օր հետո:
Դա կախված է աշխատանքից: Որպես կանոն, վիրահատված բուժառուն աշխատանքի է վերադառնում կրծքի բարձրացման վիրահատությունից 2-4 շաբաթ անց։
Կրծքագեղձի բարձրացման սպիներն ամբողջությամբ չեն անհետանում, սակայն ժամանակի ընթացքում զգալիորեն թուլանում են:
Այո՛, կրծքագեղձի բարձրացման արդյունքները սովորաբար մշտական են: Այնուամենայնիվ, քաշի զգալի կորուստը և ապագա հղիությունը կարող են ազդել կրծքի ձևի վրա։