HEG | Մարմնի ուրվագծային պլաստիկա | Լիպոսակցիա
Liposuction

Մարմնի ուրվագծման ընթացակարգերի դրական և բացասական կողմերը. Այն, ինչ դուք պետք է իմանաք.

Մարմնի ուրվագծային պլաստիկան կամ մարմնի մոդելավորումը կարող է ազատել ճարպային կուտակումներց, ձևավորել մարմնի անհրաժեշտ հատվածները և ձգել մաշկը։ Մարմնի ուրվագծային պլաստիկան շատ տարածված պրոցեդուրա է հատկապես կանանց շրջանում։ Մարմնի մոդելավորման հանրաճանաչության աճը կարող է վերագրվել մի քանի գործոնների, ներառյալ առողջության և բարօրության մասին իրազեկվածության բարձրացումը, գեղեցկության սոցիալական չափանիշների փոփոխությունը և մատչելի բուժման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը: Մարմնի ուրվագծային պլաստիկայի միտումը չի սահմանափակվում միայն ֆիզիկականով, այլ նաև ներառում է հոգեկան առողջության առավելություններ, ինչպիսիք են ինքնավստահության բարձրացումը և բարեկեցության բարելավումը:

 

Մարմնի ուրվագծային պլաստիկան սովորաբար չի օգնում նիհարել։ Փոխարենը, այն օգնում է ձևավորել մարմինը և թիրախավորել որոշակի տարածքներ: Վիրաբուժական միջամտությունների միջոցով հեռացվում է ավելորդ մաշկը՝ ավելի հարթ և երիտասարդ տեսք հաղորդելու համար: Նման ընթացակարգերը կարող են օգնել մարդկանց, ովքեր ունեն ավելորդ մաշկ քաշի զգալի կորուստից հետո: Այն կարող է նաև բարելավել թուլացած, կախված կամ կնճռոտ մաշկը, որն առաջանում է բնական ծերացման ժամանակ: Մարմնի ուրվագծային պլաստիկան մերառում է է մարմնի մի շարք հատվածների վրա՝ ներառելով ձեռքերը, մեջքը, ստամոքսը և կողքերը, հետույքը և ազդրերը:

Վերջին տարիներին, քանի որ բազմաթիվ բժշկական և էսթետիկ մասնագետներ կատարում են Մարմնի ուրվագծային պլաստիկան, ձեր կարիքներին համապատասխան լուծում գտնելը դարձել է ավելի հեշտ, քան երբևէ: Բայց նախքան դա անելը, հաշվի առեք առավելություններն ու հնարավոր թերությունները:

Մարմնի ուրվագծային պլաստիկայի առավելությունները.

Բարելավված արտաքին տեսք

Հիմնական պատճառը, որ մարդիկ ընտրում են Մարմնի ուրվագծային պլաստիկան, արտաքին տեսքը բարելավելն է: Եթե ​​ցանկանում եք հարթեցնել և մոդելավորել ձեր մարմնի ցանկացած հատված, ապա մարմնի մոդելավորման ժամանակ կարող են թիրախավորվել խնդրահարույց հատվածները և ստեղծել ձեր նախընտրած ուրվագիծը: Որոշ մարդիկ ցանկանում են փոխել իրենց կազմվածքի միայն մեկ հատվածը, սակայն ուրվագծային պլաստիկան կարող է զուգակցվել պլաստիկ վիրաբուժության այլ ձևերի հետ: Օրինակ, Mommy Makeover-ը թիրախավորում է հղիությունից տուժած մարմնի մասերը, ինչպիսիք են կրծքերը, որովայնը և ձեռքերը․ բուժման այս շարքը կարող է վերացնել ճարպային կուտակումները, ձգել թուլացած մաշկը և վերափոխել մկանները միևնույն ժամանակ ուրվագծելով մարմինը:

Բարձրացնում է ինքնավստահությունը.

Երբ մարդուն դուր չի գալիս իր մարմինը, նա կարող է տարված լինել այդ մտքով, և դա կարող է խանգարել նրան ապրել լիարժեք կյանքով: Օրինակ՝ շատ կանայք իրենց հարմարավետ չեն զգում ծովափին լողազգեստ հագնելիս։ Կամ որոշ մարդիկ հագնում են երկարաթև վերնաշապիկներ պարզապես իրենց ձեռքերը ծածկելու համար, եթե զգում են, որ դրանք չափազանց թուլացած են կամ մաշկը շատ կախված է: Եթե ​​դուք ինքներդ ամաչում եք ձեր արտաքին տեսքից, ուրվագծային պլաստիկան կարող է փոխել ձեր տեսքը՝ հազորդելով անհրաժեշտ վստահություն:

 

Մարմնի ուրվագծային պլաստիկայի թերությունները.

Քաշի կորստի լուծում չէ

Մարմնի ուրվագծային պլաստիկան նախատեսված չէ քաշ կորցնելու համար։ Նույնիսկ այնպիսի պրոցեդուրաները, ինչպիսին է լիպոսակցիան,որը նախատեսված փոքր, համառ ճարպային կուտակումներից ազատվելու համար, որոնք չեն անհետանա նույնիսկ լավ սննդակարգով և վարժություններով: Մարմնի ուրվագծային պլաստիկան ավելի շատ ուղղված է այնպիսի փոփոխություններ կատարելուն, որոնք կվերականգնեն ձեր մարմնի տոնուսը և կփոխեն ձեր ուրվագիծը, այլ ոչ թե հիմնովին նեղացնելու ձեր գոտկատեղը:

Վերականգնողական երկար ժամանակ

Անկախ նրանից, թե դա թևերի ձգումն է, լիպոսակցիան, թե որովայնի հարթեցումը, ձեզանից կպահանջվի շատ վերականգնման ժամանակ ուրվագծային պլաստիկայից հետո: Սա կարող է խանգարող հանգամանք լինել որոշ մարդկանց համար, ովքեր ֆիզիկական աշխատանք են կատարում կամ խնամում են երեխաներին:

 

Վիրաբուժական ռիսկեր.

Չնայած ուրվագծային պլաստիկայի շատ մեթոդներ համարվում են անվտանգ, դրանք միևնույն ժամանակ համարվում են վիրաբուժական միջամտություններ: Եթե ​​ունեք առողջական խնդիրներ, օրինակ՝ անեսթեզիայի (наркоз) բացասական ռեակցիա կամ արյան մակարդման հետ կապված խնդիրներ, ապա վիրահատությունները կարող են ձեզ համար ճիշտ չլինել: Կարևոր է ձեր պլաստիկ վիրաբույժի հետ քննարկել, թե արդյոք դուք իրավասու եք ընթացակարգին և պարզել, թե ինչ ռիսկեր կան կապված ձեզ հետաքրքրող կոնկրետ ընթացակարգի հետ:

 

Մարմնի ուրվագծային պլաստիկայի հաջողության մակարդակը տատանվում է՝ կախված կատարված կոնկրետ ընթացակարգից և անհատի նպատակներից: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մարմնի ուրվագծման ընթացակարգերը համարվում են անվտանգ և արդյունավետ, և բուժառուների մեծ մասը հասնում են իրենց ցանկալի արդյունքներին: Նախքան մարմնի եզրագծման որևէ պրոցեդուրայի դիմելու որոշում կայացնելը, պետք է տեղեկացված լինել դրական և բացասական կողմերի մասին: Թեև որովայնի ավելի տոնուսավորված և հարթ տեսք ձեռք բերելը կարող է փոխել կյանքը, կարևոր է տեղյակ լինել հնարավոր ռիսկերի և ծախսերի մասին: Հմուտ և փորձառու պլաստիկ վիրաբույժի ընտրությունը վճռորոշ է հաջող արդյունքի համար: Ի վերջո, մանրակրկիտ հետազոտությունները, վիրաբույժի հետ բաց շփումը և իրատեսական ակնկալիքները մարմնի ուրվագծային պլաստիկայի դրական փորձի բանալին են:

 

 

Scroll to Top