Սրունքների մեծացում
Բարձրացրեք Ձեր
ինքնավստահությունը
Բարի գալուստ HEG!
Մենք առողջապահական ոլորտի բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների և ճանապարհորդական փորձագետների թիմ ենք, որ նվիրված են ամբողջ աշխարհում բուժառուներին առողջապահական համակարգի ծառայություններ մատուցելուն: Մեր առաքելությունն է առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից և սոցիալական վիճակից: Մենք երաշխավորում ենք մեր բոլոր ծառայությունների գերազանց որակն ու արհեստավարժությունը:
Ինչու՞ ընտրել HEG-ը սրունքների մեծացման համար
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և համալիր փաթեթներ, որոնք ներառում են ամեն ինչ՝ սկսած տրանսֆերից մինչև հետվիրահատական խնամք, ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը։ Մեր բժիշկները սերտիֆիկացված մասնագետներ են՝ երկար տարիների փորձով և ավելի քան 6000 հաջող վիրահատություններով։ Մենք ձգտում ենք հասնել բնական և գեղեցիկ արդյունքների, որոնք համապատասխանեցված են ձեր առանձնահատուկ կարիքներին։ Ընտրեք HEG-ը՝ ստանալու մասնագիտական աջակցություն, որը միավորում է անվտանգությունը, որակը և ուշադրությունը՝ արդարացնելով ձեր սպասումները։
Բժիշկներ
Ի՞նչ է սրունքների մեծացումը
Սրունքների մեծացումը վիրաբուժական վիրահատություն է, որն ուղղված է ոտքերի ստորին հատվածի ծավալը մեծացնելուն։ Վնասվածքի կամ հիվանդության հետևանքով առաջացած սրունքի ատրոֆիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում տեղադրել իմպլանտ՝ դեֆորմացիան նվազագույնի հասցնելու համար:
Որոշ մարդիկ բնականաբար ունեն բարակ կամ թերզարգացած սրունքներ, և չնայած ֆիզիկական վարժություններին՝ ոտքերը մնում են անփոփոխ: Նման խնդիրը կարելի է լուծել սրունքների մեծացմամբ՝ զուտ էսթետիկ կամ կոսմետիկ արդյունք ապահովելով:
Սրունքների իմպլանտները ոտքերի ստորին հատվածին (սրունքի մկաններին) տալիս են ավելի հստակ ուրվագիծ՝ սրունքի մկանները դարձնելով ավելի ծավալուն և մկանուտ: Պլաստիկ վիրաբույժը իմպլանտները տեղադրում է ծնկների հետևի հատվածում բնական ծալքի փոքր կտրվածքների միջոցով:
Սրունքների մկանները մկանային-շարժիչ համակարգի մի մասն են և օգնում են թեքել ոտքերը, պտտել կոճերը: Նրանց շնորհիվ է հաջողվում քայլել, վազել և ցատկել:
Սրունքի մկանները սկսվում են ծնկներից և տարածվում մինչև կոճերի աքիլեսյան ջիլերը:
Երկու հիմնական մկանները կազմում են սրունքների մկանները` ոտքի մկանների մեծ մասը: Մկանը լայն է, հարթ, գտնվում խոր ոտքի մեջ և այն տեսանելի չէ:
Եթե որոշեք կատարել սրունքների իմպլանտացիա,HEG-ի փորձառու վիրաբույժը կներկայացնի ընթացակարգը։ Հիմնական որոշումները ներառում են իմպլանտի համապատասխան տեսակի և չափի ընտրությունը, ինչպես նաև իմպլանտի ապրանքանիշի ընտրությունը:
Իմպլանտների չափը և ձևը
Իմպլանտների չափերը կարող են տարբեր լինել երկարությամբ, լայնությամբ և հաստությամբ, ինչպես նաև դրանց ուրվագծերով: Ի տարբերություն կրծքի իմպլանտների ընտրության՝ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենան սրունքի իմպլանտների տարբեր չափերն ու ձևերը, երբ դրանք ոտքի մեջ լինեն: Երբեմն կարելի է իմպլանտները դնել սրունքի կողքերին՝ գուլպաների մեջ՝ հնարավոր բարելավում տեսնելու համար: Վիրաբույժը օգնում է այդ որոշումը կայացնելու:
Հատկապես սրունքի կոսմետիկ մեծացման դեպքում անհրաժեշտ է երկու իմպլանտ՝ սրունքի մկանը նմանակելու համար: Մեկ մեծ իմպլանտի օգտագործումը կարող է ոտքին անբնական ուրվագիծ հաղորդել:
Իմպլանտների ընտրված չափը կարող է ազդել իմպլանտների տեղադրումից հետո ցավի և անհանգստության, ինչպես նաև իմպլանտների կայունության վրա: Եթե ընտրվում է չափս, որը չափազանց մեծ է ոտքերի համար, հնարավոր է՝ խնդիրներ առաջանան չափազանց մեծ ճնշման հետ: Ցավը, մկանային խնդիրները և նյարդերի սեղմվածությունը շատ մեծ իմպլանտների հետ կապված խնդիրներ են:
Սրունքների իմպլանտների լավագույն մոտեցումն այն է, որ ընտրվի ավելի փոքր չափս, այնուհետև, ըստ անհրաժեշտության, ավելի մեծ չափի անցնել:
Ընթացակարգի տեսակները
Ներմաշկային
Ներմաշկային
Այս դեպքում իմպլանտը անմիջապես անցնում է շարակցական հյուսվածքի տակով մաշկի և սրունքի մկանների միջև: Վիրաբույժը կարող է խորհուրդ տալ այս մեթոդը, քանի որ այն ավելի քիչ ինվազիվ է, վերականգնումն ավելի արագ է և ավելի քիչ ցավով: Այնուամենայնիվ, ենթամաշկային իմպլանտն ավելի հակված է անհամապատասխանության, ինչը կարող է պահանջել լրացուցիչ վիրահատություն՝ ուղղելու համար: Հնարավոր է տեսնել և զգալ իմպլանտը, այն կարող է անբնական թվալ:
Ներմկանային
Իմպլանտն անցնում է սրունքի մկանի տակով, ինչի պատճառով վերականգնումը որոշ չափով ավելի երկար և ցավոտ է դառնում: Վիրաբույժը տեղադրում է իմպլանտը մկանների մեջ ավելի ապահով և ճշգրիտ, ուստի ստացվում է ավելի բնական տեսք և զգացողություն:
Ներմկանային
Ի՞նչ ակնկալել
Անհրաժեշտ է հետևել վիրաբույժի ցուցումներին, թե ինչպես պատրաստվել վիրահատությանը: Կարող է անհրաժեշտ լինել.
Անցնել ֆիզիկական հետազոտություն և արյան թեստեր՝ համոզվելու համար, որ բավականաչափ առողջ եք վիրահատության համար: Լուսանկարները օգնում են վիրաբույժին ծրագրելու ընթացակարգը և համեմատելու վիրահատությունից առաջ և հետո եղած արդյունքները: Պրոցեդուրայից առաջ որոշակի ժամանակահատված անհրաժեշտ է ծոմ պահել: Վիրահատությունից առաջ չի կարելի ընդունել որոշակի դեղամիջոցներ, այդ թվում՝ վիտամիններ և սննդային հավելումներ: Անհրաժեշտ է ընդունել հակաբիոտիկներ՝ նվազեցնելու հետվիրահատական վարակի հավանականությունը:
Վիրահատության ժամանակ վիրահատվողը դեմքով պառկում է վիրահատական սեղանին: Տրվում է ընդհանուր անզգայացում, որը օգնում է քնելու վիրահատության ողջ ընթացքում:
Վիրաբույժը փոքրիկ կտրվածք է կատարում ծնկի հետևում գտնվող մաշկի բնական ծալքի վրա: Տեղադրում է վիրաբուժական հատուկ գործիքներ կտրվածքի մեջ՝ շարակցական հյուսվածքի (մաշկի) և սրունքների մկանների միջև տարածություն (գրպան) ստեղծելու համար: Կամ վիրաբույժն ինքն է պատրաստում սրունքի մկանների գրպանը : Իմպլանտը, անցկացվելով կտրվածքի միջով, տեղադրվում է վիրահատական ճանապարհով ստեղծված գրպանում։ Երբեմն կտրվածքի տակ դրվում է դրենաժային բարակ խողովակ՝ հեղուկի ժամանակավոր արտահոսքը ապահովելու և այտուցը նվազեցնելու համար (ոչ բոլորին են պետք դրենաժային խողովակներ): Կտրվածքը փակվում է կարերով, իսկ վերքը՝ վիրակապով։ Ոտքերը փաթաթվում են կոմպրեսիոն վիրակապով կամ հագուստով:
Սրունքների մեծացման վիրահատությունը տևում է մոտավորապես 1-1,5 ժամ։
Բացի վիրահատությունից հետո վերականգման գործընթացը արագացնելուն ուղղված ընդհանուր քայլերին հետևելուց՝ կան կարևոր բաներ, որոնք անհրաժեշտ է անել, որ սրունքների իմպլանտացիան հաջող լինի:
Վիրահատությունից հետո պահանջվում է գուլպաներ հագնել երկու-երեք շաբաթ: Խորհուրդ է տրվում անմիջապես սկսել քայլել, թեև առաջին մի քանի օրերին քայլելը մի փոքր անհարմար է (նշանակվում են ցավազրկող դեղամիջոցներ):
Սրունքների մեծացման վիրահատությունից հետո այտուցը և կապտուկը բնական են: Որոշ մարդկանց մաշկը հեշտությամբ կապտում է, իսկ մյուսներինը՝ ոչ: Շատ դեպքերում և՛ այտուցը, և՛ կապտուկը վերանում են մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Սպիների ապաքինման համար պահանջվում է մոտ տասը օր: Դրանք թաքցվում է ծնկի հետևի բնական ծալքերում։ Ժամանակի ընթացքում սպիները վերանում են և հազիվ նկատելի դառնում։
Իմպլանտների շուրջ հատվածի ամբողջական վերականգնման համար պահանջվում է մոտ վեց շաբաթ, ուստի պետք է հնարավորինս զգույշ լինել գործողություններում։ Վիրահատությունից հետո կարելի է վերադառնալ աշխատանքի և բնականոն գործունեությանը 3-7 օրվա ընթացքում, քանի դեռ չկա անհրաժեշտություն երկար տարածություններ քայլելու, վազելու, հեծանիվ վարելու կամ կշիռներ բարձրացնելու: Եթե դա աշխատանքի մի մասն է, պետք է երկու-երեք շաբաթ ընդմիջում վերցնել աշխատանքից և շարժվել հարմար տեմպերով:
Վիրահատությունից 4-6 շաբաթ անց կարելի է վերադառնալ ֆիզիկական ծանր գործունեությանը և սովորական մյուս բոլոր գործողություններին առանց որևէ սահմանափակման:
Ոտքերի նոր ուրվագիծի վեջնական տեսանելի արդյունքը կախված է ինչպես իմպլանտներից, այնպես էլ անհատից: Վերջնական արդյունքները լիովին տեսանելի դառնալու համար կարող է պահանջվել մի քանի ամիս:
Հաճախակի տրվող հարցեր
Վիրահատությունը սովորաբար տևում է 1-2 ժամ:
Վերականգնման ժամանակը անհատական է, բայց մարդկանց մեծամասնությունը կարող է վերսկսել բնականոն գործունեությունը երկու շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, վիրահատությունից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում կարևոր է խուսափել լարված գործունեությունից:
Ճշմարտությունն այն է, որ սրունքների մեծացման արդյունքները պետք է մշտական լինեն, բայց ոմանց կարող է անհրաժեշտ լինել փոխել դրանք, երբ իմպլանտների տեղադրումից անղնի 10-15 տարի, կամ եթե անհրաժեշտ է այլ չափս: Սրունքների իմպլանտները պատրաստված են ավելի դիմացկուն պինդ սիլիկոնից, իմպլանտն ավելի կարծր է, դրանք չեն կարող պատռվել և ամբողջ կյանքի ընթացքում փոխարինման կարիք չունեն:
Սրունքների վիրահատությունից հետո վերականգնման փուլում անհրաժեշտ է ոտքերը հնարավորինս բարձր պահել․ դա օգնում է թեթևացնելու այտուցը և անհանգստությունը: Մի քանի օր հետո կարելի է հանել վիրակապը և սկսել շրջել տանը: Միանգամայն նորմալ է կաղալ առաջին երկու շաբաթվա ընթացքում, բայց դա կանցնի, երբ իմպլանտները լիովին վերականգնվեն: Երկու շաբաթ անց հնարավոր կլինի նորմալ քայլել: