Բժշկական կենտրոն | Լավագույն բժիշկները Հայաստանում

Բժշկական կենտրոններ

Պրոֆեսիոնալ խնամք անհատական մոտեցմամբ

Դա Վինչի կլինիկա

Դա Վինչի կլինիկա

Դա Վինչի կլինիկան 2010թ.-ից իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ պրակտիկ առողջապահական ոլորտում և այսօր հանդիսանում է առաջատարներից մեկը:
Կլինիկան բազմապրոֆիլ, դինամիկ զարգացող բժշկական հաստատություն է, որի գործունեությունը սկսվել է պլաստիկ վիրաբուժությունից և էսթետիկ բժշկությունից: Կլինիկայի բժիշկները ունեն բարձր որակավորում, զգալի փորձ և բարի համբավ: Նրանք յուրաքանչյուր այցելուի համար մշակում են բուժման, վերականգնման և երիտասարդացման անհատական օպտիմալ ծրագրեր:
Մեր մասնագետների համատեղ աշխատանքն ու սերտ համագործակցությունը ընձեռում է նոր հնարավորություններ բուժական միջոցառումները և ծառայություները կատարելության հասցնելու համար: Դա Վինչի կլինիկայի ռազմավարությունն է՝ պրոֆեսիոնալիզմ, հոգատարություն և անհատական մոտեցում:
Դա Վինչի կլինիկան շահագրգիռ է պահպանելու իր բարի անունը, հեղինակությունը և հաճախորդների վստահությունը ուստի սկզբունքորեն չի կիրառում կասկածելի կամ գերազանցապես կոմերցիոն նպատակ հետապնդող տեխնոլոգիաներ: Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համապատասխանում են բժշկության բարձր պահանջներին: Ավանդույթներին համապատասխան, կլինիկայի մասնագետները կյանքի են կոչում ժամանակակից բժշկության լավագույն ձեռքբերումները:

«Ավանգարդ» Բժշկական Կենտրոն

«Ավանգարդ» բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, վիրահատարանները և վերակենդանացման սրահը կահավորված են եվրոպական ստանդարտներով:

Կենտրոնում աշխատում են Հայաստանի Հանրապետությունում ճանաչված առաջատար մասնագետներ, որոնք բազմիցս վերապատրաստում են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Բուժումը կլինիկայում կազմակերպվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում ընդունված բժշկական ստանդարտներով:

Ավանգարդ բժշկական կենտրոնի և արտասահմանյան մի շարք կլինիկաների համագործակցության շրջանակներում իրականացվում է մասնագետների փոխադարձ այցելություններ, որը հնարավորություն է տալիս հիվանդների զննումը և բուժումը արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպել Հայաստանում:

«Ավանգարդ» բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում մշտապես կլինեք հոգատար և արհեստավարժ բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում:

«Ավանգարդ» Բժշկական Կենտրոն

Արզնի էսթետիկա

Արզնի էսթետիկա

«Արզնի էսթետիկա» կլինիկան գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի առողջարանային գյուղում։ Կլինիկայի շենքը կառուցվել է 1932թ-ին։ Այն ի սկզբանե եղել է առողջարան, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո ճարտարապետական արժեք ներկայացնող շենքը մատնվել է անգործության ու կորցրել իր ֆունկցիոնալությունը։

«Արզնի էսթետիկա» վիրաբուժական կենտրոնը առողջարանին երկրորդ կյանք տվեց և 2015թ-ի սեպտեմբերի մեկից կրկին բացեց դռներն առավել կատարյալ, հարմարավետ ու շքեղ տեսքով, և ամենակարևորը՝ էկոլոգիական միջավայրով։ 

Ներհիվանդանոցային վարակները հնարավորինս բացառելու համար վիրահատական գործիքները, աքսեսուարները միանգամյա օգտագործման են, ծորակները՝ սենսորային, բժշկական պարագաներն ու դեղորայքը՝ որակյալ, ինչի շնորհիվ հետվիրահատական փսխումների, աչքերի շուրջ կապտուկների հավանականությունը հասցվում է նվազագույնի։ Հետվիրահատական խնամքն ու բարդությունների կանխարգելումը կատարվում են ԱՄՆ պլաստիկ վիրաբուժության և ԱՄՆ քույրական ասոցիացիաների արձանագրության պահանջներին համապատասխան։

«Արզնի էսթետիկա» կլինիկայի նպատակն է իրականացնել հաճախորդների կատարյալ լինելու երազանքը՝ մատուցելով որակյալ բժշկական ծառայություններ։ Կլինիկան շարունակում է կատարելագործել իր տեխնիկական հնարավորությունները՝ ծառայություններում կիրառելով բժշկական ամենավերջին տեխնոլոգիաները։ «Արզնի էսթետիկա»-ի բարձրագույն նպատակակետն է հաճախորդին նվիրել գեղեցկություն, առողջություն և ապահովության զգացում։

Սլավմեդ բժշկական կենտրոն

Սլավմեդ բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որտեղ իրենց բարձրակարգ ծառայություններն են մատուցում ՀՀ հայտնի փորձառու մասնագետներ:
Բժշկական կենտրոնի հիմնադիրները իրենց առաջ նպատակ են դրել Հայաստանի բուժհամակարգը համալրել Եվրոպական չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ բժշկակական ծառայություններ մատուցող ևս մեկ բուժհաստատությունով և առանձնանալ ոլորտում իրենց նոր ձեռագրով, ժամանակակից սարքավորումներով և վերապատրաստված բժիշկներով:
Սլավմեդը հագեցված է աշխարհահռչակ Toshiba, Pentax, Stortz, Drager, Roche Diagnostics կազմակերպությունների վերջին մոդելի բժշկական տեխնիկայով: Հատկապես պետք է նշել ճառագայթային ծառայության մասին, որը հագեցած է տարածաշրջանում միակ Toshiba Medical Systems ընկերության 160 շերտանոց համակարգչային տամոգրաֆով, թվային ռենտգեն համալիրով, ինչպես նաև 3 պրեմիում դասի ուլտրաձայնային Aplio 500 սարքով:
Հիվանդասենյակները կահավորված են թվով 60 ֆունցիոնալ մահճակալներով, հեռուստացույցերով, սռնարաններով և ունեն առանձին սանհանգույցներ: Այս ամենով հանդերձ գործող գները համապատասխանում են հանրապետությունում սահմանված միջին գների չափին։
Ներկայումս “Սլավմեդ բժշկական կենտրոնում” գործում են մի շարք բաժիններ՝ 5 վիրահատարան, ծննդատուն և հետևյալ բաժանմունքները՝ գինեկոկոգիա, էնդոսկոպիկ և ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ և միկրովիրաբուժություն, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, ուռոլոգիա, անոթային, քիթ-կոկորդ, լաբարատոր և ախտորոշիչ ծառայություններ՝ ներառյալ կոմպյուտերային տոմոգրաֆիա և ռենտգեն:

Սլավմեդ բժշկական կենտրոն

Էրեբունի բժշկական կենտրոն

Էրեբունի բժշկական կենտրոն

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ. «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում է ութ հիմնական կլինիկա՝ ախտորոշիչ, վիրաբուժության, թերապևտիկ, անհետաձգելի բուժօգնության, սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության, նյարդաբանության և նյարդավիրաբուժության: Կենտրոնում գործում է ավելի քան 40 մասնագիտացված բաժանմունք, ինչպես նաև ծննդատուն և պոլիկլինիկա:

Բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Կենտրոնում աշխատում է 437 բժիշկ և 647 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում:

Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում:
Բժշկական ծառայությունների արդիականացման և մակարդակի բարձրացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով կլինիկայի նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: «Էրեբունի» բժշկական կենտրոնը յուրաքանչյուր տարի, ընդլայնելով իր կապերը աշխարհի հայտնի կլինիկաների հետ, ստեղծում է հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության նոր հնարավորություններ:

Նաիրի բժշկական կենտրոն

«Նաիրի» բժշկական կենտրոնը ՀՀ առաջատար բժշկական հաստատություն է, որտեղ տեղացի և օտարերկրյա պացիենտներին ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլ բուժօգնություն: Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, միջազգային առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, առաջատար ընկերությունների ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել լայն ճանաչում մեր երկրում և արտասահմանում:
«Նաիրի» բժշկական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2005թ. հիմնովին վերակառուցված և նոր սարքերով համալրված շինությունում: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման ապահովումն է: Աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բարձրորակ բժշկական ծառայություն:

Նաիրի բժշկական կենտրոն

Նյու Մեդ Բժշկական Կենտրոն

Նյու Մեդ Բժշկական Կենտրոն

 

«Նյու-Մեդ»-ը հիմնադրվել է 1989 թ- ին: Այստեղ աշխատում են բարձրակարգ բժիշկներ և բնագավառի այլ մասնագետներ, ովքեր ախտորոշվում և բուժվում են բազմաթիվ հիվանդություններ:  Բժշկական կենտրոնի գլխավոր ուղղությունը պլաստիկ վիրաբուժությունն է: 

Բժշկական կենտրոնը ԽՍՀՄ-ում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Անդրկովկասում` առաջինը: Նախկինում հարևան հանրապետություններից բժշկական կենտրոն էին այցելում մասնագետներ` բարձրացնելու համար որակավորման մակարդակը:

2002 թ. բժշկական  կենտրոնը սեփականաշնորհվեց, կատարվեց կապիտալ վերանորոգում և վերասարքավորում: Այժմ կենտրոնն ամբողջությամբ հագեցած է ախտորոշման և բուժական նորագույն սարքավորումներով: Առաջատար մասնագետների թիմը միշտ պատրաստակամ է մարդկանց օգնելու համար: 

2022 թ. բժկական կենտրոնը ամբողջովին վերանորոգվել է, համալրվել է բարձրակարգ մասնագետներով և ամենաժամանակակից բժշկական սարքավորումներով: Կենտրոնի հիմնական ուղությունը դարձել է պլաստիկ վիրաբուժությունը: «Նյու-Մեդ» բժշկական կենտրոնում այժմ աշխատում են ավելի քան 20 բարձրակարգ պլաստիկ վիրաբույժ, որոնք կատարում են ցանկացած բարդության պլաստիկ վիրահատություններ:

«Նյու-Մեդ»  կենտրոնում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում և հոգատար վերաբերմունք: Կարող եք այցելել հետևյալ մասնագենտերին` պլաստիկ վիրաբույժ, գինեկոլոգ, պրոկտոլոգ, սեքսապատոլոգ, օտորինոլարինգոլոգ (քիթ-կոկորդ-ականջ), մաշկաաբան, էնդոկրինոլոգ, նյարդաբան, կոսմետոլոգ, ֆիզիոթերապևտ: 

Scroll to Top