Եթե կորցրել եք ատամ, դա միայն արտաքին տեսքի խնդիր չէ։ Այն կարող է դժվարացնել կծելը, խոսելը և նույնիսկ վնասել այլ ատամների առողջությանը։ Բարեբախտաբար, այժմ կա երկու հիմնական տարբերակ՝ ատամը վերականգնելու համար․ իմպլանտ կամ կամուրջ։ Բայց ո՞րը ընտրել։ Եկեք պարզ ձևով բացատրենք՝ ինչ են դրանք, ինչ լավ ու վատ կողմեր ունեն, և ո՞վ է ավելի հարմար դրանցից յուրաքանչյուրի համար։
Ի՞նչ է ատամնային կամուրջը
Ատամնային կամուրջը հատուկ պատրաստված արհեստական ատամ է, որը դրվում է բաց տարածքի վրա և ամրացվում կողքի ատամների վրա։ Այսպես ասած՝ կամուրջը կապում է բաց հատվածը։
Կամուրջի առավելությունները․
- Արագ արդյունք. ամբողջ գործընթացը կարող է ավարտվել մեկ-երկու շաբաթում։
- Ավելի մատչելի գին. կամուրջը սովորաբար ավելի էժան է, քան իմպլանտը։
- Չկա վիրահատություն. դրա տեղադրումը չի պահանջում վիրահատական միջամտություն։
Թերությունները․
- Կողքի ատամները վնասվում են. կամուրջը ամրացնելու համար հաճախ պետք է հղկել կողքի առողջ ատամները։
- Ավելի կարճ է ծառայում. կամուրջները սովորաբար ծառայում են 5–10 տարի։
- Չի պահպանում ծնոտի ոսկորը. Բեռնվածությունից զուրկ բաց տարածքում ոսկորը կարող է ժամանակի ընթացքում ենթարկվել աթրոֆիայի (նեղացման)։
Ի՞նչ է իմպլանտը
Իմպլանտը մետաղական փոքր պտուտակ է, որը բժիշկը տեղադրում է ծնոտի մեջ, այնտեղ, որտեղ եղել է ձեր ատամի արմատը։ Երբ այն լավ ամրանում է, դրա վրա դրվում է արհեստական ատամ, որը տեսքով ու գործառույթով շատ նման է իրականին։
Իմպլանտի առավելությունները․
- Երկարաժամկետ արդյունք. եթե լավ խնամեք, կարող է ծառայել ողջ կյանքում։
- Պահպանում է ծնոտի ուժը. օգնում է, որ ծնոտը չնեղանա, չկորցնի ձեւը։
- Չի վնասում կողքի ատամները. իմպլանտը դրվում է առանձին, առանց ուրիշ ատամների միջամտության։
- Շատ բնական զգացողություն. նման է սեփական ատամին։
Թերությունները․
- Բարձր գին. իմպլանտը ավելի թանկ է։
- Ավելի երկար գործընթաց. վերականգնումը տեւում է մի քանի ամիս։
- Վիրահատություն. պահանջում է փոքր վիրահատական միջամտություն, ինչը ոչ բոլորին է համար։
Ո՞վ կարող է ընտրել որ տարբերակը
Կամուրջը հարմար է, եթե․
- Ունեք երկու առողջ կողքի ատամ, որոնք կարող են պահել կամուրջը։
- Ցանկանում եք արագ արդյունք։
- Չեք կարող կամ չեք ցանկանում վիրահատություն։
Իմպլանտը հարմար է, եթե․
- Ունեք բավարար ոսկոր, կամ պատրաստ եք անել փոքր միջամտություն՝ ոսկրի ավելացման համար։
- Ունեք ընդհանուր լավ առողջություն։
- Ուզում եք երկարաժամկետ լուծում։
- Չեք ծխում կամ պատրաստ եք ժամանակավորապես դադարեցնել։
Գների համեմատություն
Հայաստանում իմպլանտների և կամուրջների գները համեմատաբար մատչելի են։ Թեև իմպլանտը մի փոքր ավելի թանկ է, այն սովորաբար երկար է ծառայում և պահանջում է ավելի քիչ փոփոխություններ ապագայում։ Այսպիսով, որպես երկարաժամկետ լուծում այն ավելի շահավետ տարբերակ է։
Եզրակացություն
Եթե փնտրում եք արագ և մատչելի տարբերակ՝ կամուրջը կարող է լինել լավ լուծում։ Իսկ եթե ցանկանում եք ամուր, երկարաժամկետ և հնարավորինս բնական ատամ՝ իմպլանտը լավագույն տարբերակն է։
HEG-ում (Healthcare Excellence Group) մենք օգնում ենք յուրաքանչյուր բուժառուի գտնել իրեն հարմար տարբերակը։ Մեր մասնագետները կանցկացնեն խորհրդատվություն, կկազմեն անհատական բուժման պլան և կապահովեն որակյալ արդյունք՝ առանց ավելորդ ծախսերի։