Կարեն Դանիելյան - hegmed.am

Կարեն Վանցետի Դանիելյան

Բժիշկ Դանիելյան Կարեն Վանցետի՝ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության առաջադեմ մասնագետներից մեկը , ով մասնագիտացած է ոչ միայն ռինոպլաստիկայի (քթի վիրահատություն) ոլորտում, այլև դեմքի և գլխի շրջանի (դեմքի ձգում, կոպերի պլաստիկա, կզակի և լոշտակության շտկում), որովայնի առաջային պատի (աբդոմինոպլաստիկա), կրծքագեղձի շրջանի (մեծացում, ձգում, փոքրացում), ինչպես նաև մարմնի կոնտուրային պլաստիկայի վիրահատություններում՝ սեփական ճարպի և ցողունային բջիջների կոմպլեքսների օգտագործմամբ:
Բժիշկ Կարեն Դանիելյանն առաջնորդվում է պլաստիկ վիրաբուժության արվեստով, մարդկանց գեղեցկություն և առողջություն պարգևելու գաղափարախոսությամբ: Բազմամյա փորձի ու մեծ գիտելիքների շնորհիվ  նա վաստակել է այցելուների վստահությունը։ Նրա օգնությանն են դիմում հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրներից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, մոտակա և հեռավոր արտասահմանից:
Օգտագործելով վիրահատական միջամտության հատուկ խնայող տեխնիկա, ժամանակակից սարքավորումներ և տիտանի խառնուրդով նուրբ գործիքներ՝ բժիշկ Դանիելյանն իր բժշկական անձնակազմի հետ միասին հասնում է հիվանդների շուտափույթ լավացմանը և կարճ ժամանակահատվածում ակտիվ գործունեության վերադարձմանը: Միևնույն ժամանակ հիվանդը ստանում է ցանկալի արդյունք:
Կարեն Դանիելյանը վիրահատությունների մեծամասնությունը կատարում է ընդհանուր անզգայացմամբ: Բժիշկ-անեսթեզիոլոգների բարձր պրոֆեսիոնալիզմի և որակյալ դեղամիջոցների օգտագործման շնորհիվ՝ հիվանդներին թույլատրվում է հաջորդ օրն իսկ դուրս գրվել:
Սկսած 2002 թվականից՝ Կարեն Դանիելյանի նախաձեռնությամբ և  անմիջական մասնակցությամբ անցկացվում է «Ամենահայկական Քիթ» մրցույթը, որի շրջանակներում վիրահատվել են 5000-ից ավելի պացիենտներ: Մրցույթը զեղչով ու անվճար վիրահատվելու հիանալի հնարավորություն է տալիս:
Բացի հիվանդանոցային գործունեությունից, բժիշկ Դանիելյանը նաև դասավանդում է Երևանի բժշկական համալսարանում՝ Վերականգնողական պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում: Բժիշկ Դանիելյանի ղեկավարությամբ մեկ սերունդ չէ, որ բարեհաջող ավարտել է օրդինատուրան, և ներկայումս նրանցից շատերն ունեն իրենց անձնական պրակտիկան և բարեհաջող վիրահատություններ են կատարում:
Բժիշկ Դանիելյանը Վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնադիրներից է, ինչպես նաև ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: Հանդիսանում է բազմաթիվ միջազգային ասոցիացիաների իրական անդամ, ինչպիսիք են Վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միությունը (ESPRAS), Վերականգնողական և էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիան (IPRAS), Էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիան (ASSECE): Հանդիսանում է նաև Ուկրաինայի էսթետիկ պլաստիկ վիրաբույժների միության /ՈւԷՊՎՄ/ պատվավոր անդամ:
Բժիշկ Դանիելյանն իր գործունեությունը ծառայեցնում է նաև բարեգործությանը՝ անվճար վիրահատելով դեմքի և վերջույթների բնածին արատներ ունեցող երեխաներին (շուրթի, քիմքի ճեղքվածք, սինդակտիլիա, պոլիդակտիլիա և այլն): Համագործակցելով ԱՄՆ-ի առաջադեմ մասնագետների հետ՝ բազմիցս վիրահատել է մանկատների և գիշերօթիկ դպրոցների սաներին, Արցախի և Աբխազիայի պատերազմների վիրավորներին և հաշմանդամներին, Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին:
Բժիշկ Դանիելյանը վստահ է, որ լավ արդյունք ստանալու համար պետք է անընդհատ կատարելագործվել: Նա մշտապես մասնակցում է միջազգային սիմպոզիումների և կոնֆերանսների: 1998թ-ին նա հետխորհրդային շրջանի երկրների բժիշկներից առաջիններից էր, ով պաշտոնապես հրավիրված էր պլաստիկ վիրաբուժության ասպարեզում տարվա ամենանշանակալի իրադարձությանը՝ հանդես գալով զեկույցով ու ներկայացնելով Հայաստանը: Տարբեր բժշկական հրատարակություններում ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ:
Ներկայումս Բժիշկ Դանիելյանը հատուկ հետաքրքրված է մաշկի երիտասարդացման ու տարիքային և վնասվածքներից հետո վերականգնման հետազոտությամբ՝ ցողունային բջիջների և սեփական ճարպի փոխպատվաստման եղանակով:

Videos

Առաջ/Հետո

Ռինոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկա

Օտոպլաստիկա

Կրծքագեղձի մեծացում

Կրծքագեղձի ձգում

Կրծքագեղձի վերականգնում

Արեոլա

Գինեկոմաստիա

Լիպոսակցիա

Scroll to Top