Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյան
- Բժշկական գիտությունների թեկնածու. 1996թ.-ից Երևանի անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ, վերականգնողական և միկրովիրաբուժության ամբիոնի դոցենտ: Մ.Հերացին 2000 թվականից առ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայության ղեկավարն է, իսկ 2001 թվականից առ այսօր «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկան։
- 1981-ից 1987 թթ սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում.
- 1987 թվականից մինչև 1999 թ անցել է կլինիկական օրդինատուրա Մոսկվայի վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ամբիոնում։ 1989-ից 1992 թթ եղել է նույն բաժնի ասպիրանտ։
- 1992 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1984-ից 1986 թթ աշխատել է Երևանի շտապօգնության հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի բաժանմունքում, որպես անեսթեզիոլոգ։
- 1987 թվականից մինչև 1992 թ աշխատել է Մոսկվայի թիվ 71 հիվանդանոցի անհետաձգելի միկրովիրաբուժության բաժանմունքում, որպես վիրաբույժ․ 1992-1996թթ. աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ամբիոնում որպես վիրաբույժ:
- 1996 թվականից մինչև 2000 թ ղեկավարել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքը։
- Մասնակցել է բազմաթիվ դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի (AAPRAS) նախագահն է, Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության Եվրոպական միության (ESPRAS) և Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի (IPRAS) անդամ։
- Պարգևատրվել է Առողջապահության նախարարության պատվոգրերով։ Հայկական, ռուսական և ամերիկյան ամսագրերում տպագրված 52 գիտական հոդվածների հեղինակ։