Արամ Ռոմենի Բորոյան
Կրթություն
- 1994-2000 թվականներին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը
- 2000-2003 թվականներին ավարտել է կլինիկական օրդինատուրա՝ ԵրՊԲՀ-ի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վերկանգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնում
- 2005-2008 թվականներին ավարտել է ասպիրանտուրա՝ ԵրՊԲՀ-ի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վերկանգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնում
- 2009 թվականին սովորել է «Լա Սապիենցա» համալսարանի «Սուրբ Անդրեա» հիվանդանոցում, Հռոմ, Իտալիա
- 2013 թվականին կլինիկական ստաժավորում պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ՝ «Ռամբամ» կենտրոնում, Խայֆա, Իսրայել
Մասնագիտական գործունեություն
- 2002 թվականին 6-րդ ամենամյա գիտաժողով, Բժշկական գիտությունների ակադեմիա, Երևան, Հայաստան
- 2003 թվականին Համահայկական միջազգային վիրաբուժական համագումար, Երևան, Հայաստան
- 2007 թվականին Հայաստանի պլաստիկ վերականգնող և էսթետիկ վիրաբույժների 1-ին համագումար, Ծաղկաձոր, Հայաստան
- 2009 թվականին պլաստիկ վիրաբույժների եվրոպական միություն (EURAPS), վերապատրաստման դասընթաց՝ «Կրծքի պրոթեզավորման հստակեցում. վերականգնումից մինչև չափսերի մեծացում», Բարսելոնա, Իսպանիա
- 2009 թվականին պլաստիկ վիրաբույժների եվրոպական միության (EURAPS), 20-րդ ամենամյա նիստ, Բարսելոնա, Իսպանիա
- 2009 թվականին պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության իտալական ազգային միավորման (SICPRE) 58-րդ ամենամյա համագումար, Սան Ռեմո, Իտալիա
- 2010 թվականին Զալցբուրգի Ուեյլ Կորնեյլ սեմինար՝ «Վնասվածքներ և անհապաղ վիրաբուժություն», Զալցբուրգ, Ավստրիա
- 2011 թվականին Վարպետության միջազգային դասընթացներ՝ «Ռեսթիլայն մաշկի թերապևտիկ ձգում», Երևան, Հայաստան
Գիտական գործունեություն
- 2002 թվականին «Մաշկի մելանոմա» ուսումնական ձեռնարկի համահեղինակ, Երևան, Հայաստան
- 2002 թվականին «Դաստակի վերքերի բուժումը կղզյակային լաթերով» ուսումնական ձեռնարկի համահեղինակ, Երևան, Հայաստան
- 2 մասնագիտական հոդված, 4 աբստրակտ և 3 բժշկական դեպքերի զեկույց
Հասարակական գործունեություն
- 2009 թվականին Հոսփիսի բժիշկ-կամավոր