Ռինոպլաստիկան աշխարհի ամենապահանջված պլաստիկ վիրահատություններից մեկն է։ Այն օգնում է մարդկանց ոչ միայն բարելավել քթի արտաքին տեսքը, այլև վերականգնել դրա ֆունկցիան՝ առկա բնածին կամ ձեռքբերովի արատների դեպքում։ Ամենանուրբ և ժամանակակից մեթոդներից մեկը համարվում է փակ ռինոպլաստիկան։
Ինչ է փակ ռինոպլաստիկան
Փակ ռինոպլաստիկան քթի վիրահատության տեսակ է, որի ժամանակ բոլոր կտրվածքներն իրականացվում են քթի ներսում՝ առանց արտաքին հասանելիության։ Ի տարբերություն բաց ռինոպլաստիկայի, երբ կտրվածք է արվում քթի բլթի վրա (մաշկի հատված՝ քթանցքերի միջև), փակ տեխնիկան թույլ է տալիս խուսափել արտաքին կարերից և, հետևաբար, տեսանելի սպիներից։
Այս մեթոդն անհրաժեշտություն ունի բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և փորձառու վիրաբույժի, քանի որ աշխատանքը կատարվում է սահմանափակ տարածքում՝ «կույր» եղանակով։ Սակայն ճիշտ կատարման դեպքում այն ապահովում է գերազանց էսթետիկ արդյունքներ և ավելի քիչ վնասում հյուսվածքներին։
Ո՞ւմ է հարմար փակ ռինոպլաստիկան
Փակ ռինոպլաստիկան իդեալական է այն բուժառուների համար, ովքեր ցանկանում են՝
- Հեռացնել կամ փոքրացնել քթի սապատը
- Շտկել միջնապատը
- Փոխել քթի ծայրի ձևը և/կամ ցցվածությունը
- Ուղղել ասիմետրիան
- Բարելավել շնչառությունը ֆունկցիոնալ խանգարումների՝ օրինակ՝ քթի միջնապատի շեղման ժամանակ
Այն կարող է կիրառվել նաև երկրորդային վիրահատությունների ժամանակ, սակայն լուրջ դեֆորմացիաների դեպքում գերադասելի է բաց տեխնիկան։
Փակ ռինոպլաստիկայի առավելությունները
- Արտաքին կարերի և սպիների բացակայություն։ Քանի որ բոլոր կտրվածքներն արվում են ներսից, վիրահատությունից հետո արտաքին հետքեր չեն մնում։
- Արագ վերականգնում։ Բուժառուները սովորաբար ունենում են ավելի քիչ այտուց, հեմատոմաները շուտ են անցնում, իսկ վերականգնման շրջանն ավելի կարճ է։
- Քիչ տրավմատիկ։ Փակ տեխնիկան ավելի քիչ տրավմատիկ է, ինչը նվազեցնում է անոթների և նյարդերի վնասման վտանգը։
- Քթի անատոմիական կառուցվածքի պահպանման առավել մեծ հավանականություն։
- Հարմարություն բուժառուի համար։ Քթի արտաքին տեսքը շուտ է վերականգնվում, և մարդը կարող է ավելի արագ վերադառնալ բնականոն կյանքին։
Սահմանափակումներ և թերություններ
Չնայած բազմաթիվ առավելություններին՝ փակ ռինոպլաստիկան հարմար չէ բոլորին։ Հիմնական սահմանափակումներն են՝
- Վիրաբույժի համար սահմանափակ տեսադաշտ։ Սա դժվարացնում է բարդ մանիպուլյացիաների իրականացումը։
- Չի կիրառվում լուրջ դեֆորմացիաների դեպքում։ Երբ անհրաժեշտ է փոխել քթի ձևը ամբողջությամբ, աշխատել աճառային և ոսկրային հիմքի հետ, գերադասելի է բաց մեթոդը։
- Պահանջում է բարձր վարպետություն։ Վիրաբույժը պետք է ունենա մեծ փորձ և կարողանա աշխատել սահմանափակ տեսադաշտով։
Ինչպես է անցկացվում վիրահատությունը
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ և տևում է 1-ից 3 ժամ՝ միջամտության ծավալից կախված։ Վիրաբույժը կատարում է ներսային կտրվածքներ, բաժանում է փափուկ հյուսվածքներն աճառային և ոսկրային կառույցներից, և կատարում անհրաժեշտ մանիպուլյացիաներ․
- Հեռացվում կամ հատվում է ոսկրային հատվածները
- Ձևափոխվում է քթի ծայրի աճառները
- Ուղղվում է միջնապատը
- Վերացվում է ասիմետրիաները
Վերջում վիրաբույժը կարում է լորձաթաղանթը, տեղադրում ներքին տամպոններ կամ սիլիկոնե սպլինտներ և քթի հիմքի վրա ամրացնում գիպսե վիրակապ՝ նոր ձևը պահելու համար։
Եզրակացություն
Փակ ռինոպլաստիկան քթի ձևը շտկելու արդյունավետ և նուրբ եղանակ է՝ առանց արտաքին կտրվածքների և սպիների։ Այն իդեալական է այն բուժառուների համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց քթի տեսքը նվազագույն միջամտությամբ և արագ վերականգմամբ։ Ամենակարևոր նախապայմանը՝ դիմել փորձառու մասնագետի, ով կգնահատի ցուցումներն ու կընտրի օպտիմալ մեթոդը։
Եթե դուք մտածում եք ռինոպլաստիկայի մասին, մի շտապեք։ Հավաքեք տեղեկատվություն, ստացեք մի քանի խորհրդատվություն և որոշում կայացրեք կշռադատված։ Արդյունքում դուք ձեռք կբերեք ոչ միայն նոր տեսք, այլև ինքնավստահություն։